Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՀինգշաբթի, 28.03.2024, 13:29
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի ցանկ
Главная » Файлы » Մեր նյութերը

Անդրադարձ քրդերին
10.08.2013, 12:30

Քրդերի ներթափանցումը Հայաստան. Նիկողայոս Ադոնց
Ցավայի փաստ է, որ Անգլիան և Ռուսաստանը՝ այդ երկու մրցակիցները
Հայկական Լեռնաշխարհում, բարյացակամությամբ են վերաբերվել թուրքերի
քրդամետ քաղաքականությանը։ Հայերը միշտ ձգտում են ունեցել դեպի
Ռուսաստանը, հույս ունենալով, որ այն կօգնի իրենց՝ թոթափելու թուրքերի
բռնակալ լուծը։ Հայերի այս ռուսասիրությունը, որն աճել ու զարգացել է
 դարերի ընթացքում, Անգլիային թվում էր անհամատեղելի՝ Ասիայում ունեցած
 իր շահերի հետ։ Հենց որ նա վերջնականապես համոզվեց, որ հայերի ռուսական
 կողմնորոշումն անխուսափելի է, իր օգնությանն ու համակրանքն ուղղեց դեպի
 քրդերը՝ ի հակադրության հայերի, որոնց դիտում էր որպես Ռուսաստանի
դաշնակիցներ և համախոհներ։
Ռուսաստանի դեմ պատվար ստեղծելու նպատակով Քրդստանը քաղաքական
օրգանիզմ դարձնելու գաղափարը պատկանում է անգլիական հյուպատոս
Փալգրեյվին։ Ճիշտ է, նրա հետնորդը՝ հյուպատոս Թեյլորը, 1869 թ. մարտի
 18–ի իր զեկուցագրում անընդունելի և անիրականալի է համարում Փալգրեյվի
 առաջարկը, քանի որ քրդերն իրենք էլ համակրում էին Ռուսաստանին։
Այնուհանդերձ, անգլիական գործակալները Հայաստանում շարունակում էին
իրենց քրդասեր քաղաքականությանը։ Բավական է ասել, որ էրզրամի
հյուպատոսին նրանք կոչում էին «Քրդստանի հյուպատոս»: Թուրքերն էլ իրենց
 հերթին ջանում էին ջնջել քարտեզներից Արմանիստան անունը՝ փոխարինելով
 այն Քրդստանով։ Հայերի համար զարմանալի էր տեսնել, թե ինչպես Հայաստանի
 նկատմամբ թուրքական հայեցակետը հավանություն էր գտնում անգլիացիների
շրջանում։ Նրանք ստիպված եղան իրենց պատրիարքի միջոցով բարձրաձայն
բողոքել այդպիսի անբարյացակամ քայլի դեմ։
Ռուսաստանի դիրքորոշումը, որն ինքն էր Հայաստանի նկատմամբ Անգլիայի
կասկածամտության պատճառը, առավել անհասկանալի է։ Հայաստանում իր
 դիրքերն ամրապնդելու փոխարեն, նա հանդես է գալիս որպես Անգլիայի
 մրցակից՝ քրդասեր քաղաքականության մեջ։ Ռուս քաղաքական գործիչները
 ակնհայտորեն հույսը դրել էին Անգլիային քրդերի աջակցությունից զրկելու
վրա։ Ռուս գործակալները, զինվորական գրողները և ճանապարհորդները
ձգտում էին արհամարհել հայերի նշանակությունը՝ խոսելով քրդերի թվական
գերակշռության մասին։ Նրանց գրքերում և հոդվածներում Հայաստանը դադարել
էր հայերի երկիր կոչվելուց, այն անվանվում էր Քրդստան։ էրզրումի շրջանը կոչվում
էր Հյուսիսային, իսկ Բիթլիսը (Վանը)՝ Հարավային Քրդստան։ Նրանցից մի քանիսն
 այնքան հեռու էին գնացել, որ անգամ պնդում էին, թե քրդերն են Հայաստանի իսկական
բնիկները, և որ Հայաստանը միշտ էլ եղել է քրդերի երկիրը։
Քրդերը չեն ապրել Հայաստանում անհուշ ժամանակներից, այլ տեղափոխվել
են այստեղ թուրքական կառավարող շրջանների կողմից։ Թուրքերը գրավեցին
 Հայաստանը 1514թ. Չալդրանի ճակատամարտից հետո, երբ նրանք պարտության
մատնեցին Պարսկաստանի տիրակալ Շահ Իսմայիլի զորքերին՝ շնորհիվ իրենց
հրետանու, որն այդ ժամանակ առաջին անգամ էր կիրառվում նրանց կողմից։
Պարսիկների և թուրքերի միջև վեճերը Հայաստանի համար դրանից հետո էլ
 շարունակվեցին, սակայն մինչև օրս էլ սահմանները նույնն են մնացել։ Մոլլա
Իդրիսը՝ բիթյիսցի մի քուրդ, որը տեղի բնակիչ էր և լավ ծանոթ էր տեղական
պայմաններին, գործուն մասնակցություն բերեց Սուլթան Սելիմի ռազմական
 գործողություններին։ Մոլլա Իդրիսը պաշտպանում էր քրդական մանր ցեղապետերի
շահերը։
Պարսիկները՝ Հայաստանի համար իրենց պայքարում հաջողության հասնելով, հեռացնում էին քուրդ բեյերին։ Թուրք սուլթանները, սակայն, վարում էին հակառակ քաղաքականություն, նրանք հողեր էին տրամադրում քուրդ առաջնորդներին՝ պարսիկների դեմ պատվար ստեղծելու նպատակով։ Մոլլա Իդրիսն իր իշխանության տակ միավորեց մի մեծ նահանգ՝ Մծբինից մինչև Դերսիմ, անվանեց այն Դիարբեքիր և բաժանեց 19 սանջակների («դրոշների») կամ ռազմաֆեոդալական միավորների։ Այս սանջակներից ութը ժառանգելու իրավունքով տրվեցին քուրդ բեյերին։ Այս քուրդ առաջնորդները որոշ հողատարածություններ ստացան նաև Տիգրիսի ակունքներում՝ որպես մասնավոր սեփականության կամ հաքումաթ։ Մոլլա Իդրիսը քուրդ ցեղապետներին որպես սուլթանի նվեր բաժանեց 25000 դուկատ, 70 պատվո «կաֆտան» (խալաթ) և 70 դրոշ։ Նա նաև որոշ քրդական ցեղեր տեղափոխեց Էրզրումի նահանգ՝ դրանով հիմք դնելով Հայաստանի այդ մասում քրդական Էթնիկական տարրի հաստատմանը։ Ինչպես Իդրիսը, այնպես Էլ նրա որդի Աբուլֆազիլը, գրիչ շարժելու ընդունակ մարդիկ են եղել, և հենց նրանց սեփական գրվածքներից է, որ մենք իմանում ենք այդ միջոցառումների մասին։
1597թ. Բիթլիսի կառավարչներից մեկը՝ Շարաֆեդդինը, գրեց քրդական հարստությունների պատմությանը։ Նրա գիրքը հրատարակեց ակադեմիկոս Վելիամինով–Զերնովը՝ 1886թ., Ս. Պետերբուրգում, «Շարաֆ-Նամե» վերնագրով։ 1887թ. հայտնվեց սույն գրքի ֆրանսերեն թարգմանությանը։ Քուրդ պատմիչի այս երկն ունի բոլոր այն թերությունները, որոնք հատակ են ազգային պատմագրության աոաջին փորձերին։ Պատմական նյութի պակասն ազատորեն լրացվում Է երևակայական ծագումնաբանությամբ։ Այս կամ այն տոհմի ծագումը բացահայտելա նպատակով Շարաֆեդդինը ճախրում Է երևակայության թևերով դեպի ամենահեոավոր անցյալը՝ առանց ժամանակը կամ գոնե դարաշրջանը նշելու, մտացածին արյունակցական կապեր Է հայտնաբերում խեղճ ու կրակ քրդական ցեղերի նախնիների և հայտնի պատմական դեմքերի միջև։ Ցեղերից մի քանիսը համարվում են աոաջին խալիֆների հետնորդներ։ Իր պնդումների ճշմարտացիությանը հաստատելու համար Շարաֆեդդինը հաճախ դիմում Է հին տոհմական լեգենդներին։ Բայց այդ լեգենդների մանրակրկիտ ուսումնասիրությանը ցույց է տալիս, որ դրանք հիմնված են որոշ ցեղանունների ժողովրդական ստուգաբանության վրա, և մեծ հաջողությամբ կարող Էին հենց հեղինակի կողմից ստեղծվել։ Երբ մերօրյա պատմաբանը փորձում Է կեղծ ծագումնաբանությունից և դատարկ ենթադրություններից անցնել քուրդ բեյերին վերաբերող կոնկրետ փաստերին, նա անմիջապես ստիպված Է լինում անցյալ դարերի բարձունքներից իջնել մինչև Սելիմի և Իդրիսի դարաշրջանը։
Բացառությամբ Վանի և Բիթլիսի՝ Թեմուրից սերող իշխող տների, մնացած բոլոր քրդական ցեղերը, որոնք գտնվում են Եփրատի վերոհիշյալ շրջանում և Տիգրիսի ակունքներամ, իրենց ծագումը կապում են 15-րդ դարի վերջի 16-րդ դարի սկզբի թուրք–պարսկական պատերազմի ժամանակաշրջանի հետ։ Ինչ վերաբերում է Վանի և Բիթյիսի իշխող տոհմերին, պետք է նշել, որ նրանց քրդական ծագումը վիճեյի է, և Շարաֆեդդին-պատմիչն ավելի շատ հիմքեր ուներ հայկական, քան արաբական կամ քրդական արյուն փնտրելու իր նախնիների երակներում։ Դերսիմի քրդերի՝ այսպես կոչված դուժիկների, ծագման խնդիրը նույնպես ենթակա է քննարկման։ Նույնիսկ նրանք, ովքեր ամենուր քրդեր են տեսնամ, չեն համարում նրանց մաքուր քրդեր։
Տալով այս բոլոր իշխող տների անունները, քրդերի պատմիչը մի խոսք անգամ չի ասում Դերսիմից մինչև Դիարբեքիր ընկած նորակազմ սանջակների բնակչության մասին։ Սխալ կլիներ կարծել, որ եթե նրանց ղեկավարները քուրդ բեյեր էին, սանջակների բնակչությունը պետք է նույնպես քուրդ դարձած լիներ։
Գրավված նահանգներում, ինչպես և Հայաստանի մյուս մասերում, սանջակների բեյերի նախորդները 15-րդ դարում թուրքական իշխաններն էին՝ մեծ մասամբ «Սպիտակ ոչխար» և «Սև ոչխար» (Ակ-կոյունլու և Կսրա-Կոյունլու) թուրքմեն շահերի մերձավոր ազգականները։ Սրանք, իրենց հերթին, հայ այն իշխանների հետնորդներն էին, որոնք կաոավարել էին այս նահանգները՝ մոնղոլների գալուց առաջ, և որոնց մի մասը պահպանվել էր մինչև Թեմուրի ներխաժելը։
Երբ սելջուկ հորդաները թափանցեցին այս երկիրը, Բյուգանդական կայսրությունն իր սահմանը ահարկու թշնամուց պաշտպանելու ավելի հարմար ձև չգտավ, քան Հայաստանի թագավորական և իշխանական տոհմերի տեղահանությանը և նրանց՝ Եփրատի մյուս կողմ՝ դեպի Փոքր Հայք տեղափոխելը՝ Եփրատի երկայնքով մի նոր ճակատ ստեղծելու նպատակով։ Մի կողմից Սվազից մինչև Ադանա, իսկ մյուս կողմից, Դերսիմից մինչև Եդեսիա էին ձգվում հայկական իշխանական կալվածքներից բաղկացած պատնեշների զույգ գծերը։ Վանի Արծրունիները որպես վիճակ ստացան Սվազից ընդհուպ մինչև Եփրատ ընկած տարածքը։ Անիի Բագրատունիները հիմնավորվեցին Լիկանդայում՝ ներկայիս Մարաշ սանջակի սահմաններում։ Կարսի Բագ-րատունիները զբաղեցրին Ծամընդավի հովիտը՝ Խոզան սանջակում։ Արծրունիների Թոոնավան ճյուղը հայտնվեց Տարսոնում՝ Ադանայի և Մերսինայի միջև։ Պահլավունիների մի թևը տեղավորվեց Քեսունում՝ Մալաթիա սանջակի հարավային մասում, մի այլ ճյուղ իշխում էր Միջագետքում։ Եդեսիան հայ իշխանների ձեռքում էր։ Մամիկոնյանների հռչակավոր տոհմը՝ օթևանելով Սասունի լեոներում, զբաղեցրել էր Մուշը և Խարբերդը։ Այնուհետև, Դերսիմի ուղղությամբ, իշխում էին այն պավլիկյանների ժառանգները, որոնց դեմ 9-րդ դարում պայքար էին մղել բյուգանդական կայսրերը։
Այս բոլոր փոքր տոհմերը անհետացան մոնղոլների հարձակումների հողմապտույտում։ Թեմուրի կայծակնային արշավը, որը վերջ տվեց մոնղոլական ժառանգությանը, ճանապարհ բացեց թուրքմեն ոազմատենչ ցեղերի համար։ Ակ-կոյունլու և Կարա-կոյունլու թուրքմենների ցեղապետերը 15-րդ դարի ընթացքում իշխում էին Հայաստանում՝ իրենց ազգին բնորոշ կամայականությամբ և անօրինականությամբ։
Արդյո՞ք հայկական տարածքներում տեղի ունեցող ավատատիրական կաղապարի այս փոփոխությանը համապատասխան որևէ ազդեցություն թողեց էթնիկական հիմքերի վրա։ Արդյո՞ք վերին շերտի այս տեղաշարժերը ներգործության ունեցան ներքին շերտի վրա։ Այն մոնղոլական չէր դարձել մոնղոլների տիրապետության ընթացքում, և ոչ էչ թուրքմենական՝ թուրքմեն տիրակալների օրոք։ Արդ, երբ իշխանությունն անցավ քրդերի ձեռքը, Հայաստանը քրդական էլ չդարձավ։ Նստակյաց աշխատող ժողովրդի հիմնական կորիզը կազմում էին, ինչպես միշտ, հայերը։
Քաղաքական աշխարհում որևիցե կշիռ ունեցող ոչ մի երկիր բաղկացած չէ միայն լեոներից, հովիտներից և հոսող ջրերից։ Յուրաքանչյուր երկիր, բացի նյութական մակերեսից, անի նաև հոգևոր հատկանիշներ, որոնք տարբերում են այն մյուսներից։ Իրականամ դրանք կույր բնության մեռած թափոնները չեն, այլ երկրով մեկ սփռված մարդկային հանճարի հավերժական ստեղծագործությունները։ Հենց այս մտավոր աշխատանքի կերտվածքներն են, որ հանդիսանամ են նրա մշակույթի ոգին։ Ու՞մ է պատկանում այդ ոգին, կամ երբևիցե դադարե՞լ է պատկանել նրանց, ովքեր ստեղծել են այն, և որոնց ժառանգությունն է ինքը։
Հայաստանը, որպես մարդկային աշխատանքի լաբորատորիա, միշտ էլ եղել և մնում է հայկական։ Այն մարդու համար բնակարաններ է ստեղծել հայի ձեռքով։ Մյուս բոլոր անցնող-դարձողների համար նա լոկ հյուրանոց է եղել։ Նրանք բոլորը միայն օթևան են փնտրել այդ երկրռւմ, քամուն են տվել նրա մշակույթի գանձերը՝ ոմանք որպես անցորդ հյուրեր, մյուսները՝ որպես ճակատագրի բերումով հայտնված ռազմիկ տարրեր, ոմանք էլ՝ տիրանալով նրան, առանց որևէ ձևականության կողոպտել ու ավերել են այն։ Նրանցից ոչ մեկը չթողեց որևէ հոգևոր ժառանգության, որևէ մշակութային հիշողության։ Ոչ մի թուրքմենի կամ քրդի ձեռք թեկուզ մի աղյուս չավելացրեց այս երկրի շինարարական արվեստի գանձերին։
Ճարտարապետության հիասքանչ հուշարձանները՝ պալատներ, ամրոցներ, տաճարներ և վանքեր, որոնք մեծաշուք բազմած էին իրենց լեոնային գահերին՝ ամբողջ իրենց մշակութային շրջապատով, այսօր թաղված են փոշու մեջ, սակայն նրանցում ապրում է ոգին, ավերակների մեջ դեռևս դեգերում են անցյալի ստվերները՝ ստվերներ, որոնք պատրաստ են մարմնավորվելու մի նոր կյանքի մեջ։ Ջուր չէ հայկական ժողովրդական երևակայությանը պատկերացնում Հայաստանը որպես մի երիտասարդ աղջիկ՝ շրջապատված ավերակներով։ Ոգու աշխատանքի թեկուզ և ավերակներ… Մի՞թե նրանք ավելի վայել չեն այս երկրին, քան քուրդ հովիվների նախիրները։ Հայկական եկեղեցիները համարյա բոլոր քաղաքներում՝ լինի դա Հայաստանում, թե նրանից դուրս, վերածվել են մզկիթների, սակայն մի՞թե դրանք դադարել են հայկական լինելուց։
Հայաստանըինչպես ցանկացած քաղաքակիրթ երկիրմի միասնական օրգանիզմ է։ Նրա սրտիամենաուժգին տրոփյունները և ամենալսելի շնչառությանը հայկական են։ Որպես կենդանի միօրգանիզմ՝ Հայաստանը չի կարող հրաժարվել իր անցյալից կամ իր ապագայից։ Նա կարող էվիրավորվել և արյունաքամ լինելսակայն նա սպանված չէ։ Նրա քաղաքական բժիշկների պարտքն էբուժել նրա ցավերը և ուժ տալ նրան՝ մոխիրներից հառնելու դեպի նոր կյանք։
Նրանց կողմից հանցագործության կլիներ պատնեշ դնել ազատության նրա դարավոր ձգտման առջև լոկ այն պատրվակով, որ նրա առողջ մարմնի վրա կա ինչ-որ էթնիկական մակաբույծ ուռուցք։ Դրա համար պետք է մեղադրել այն դիվանագետներին, որոնք ձգձգեցին Հայկական հարցի լուծումը կես դար և թույլ տվեցին, որպեսզի արյունարբու մի ռեժիմ սաստկացնի օտար և թշնամական տարրերի թափանցումը հայկական մարմնի մեջ։
Անգլերեն բնօրինակը հրատարակվել է՝ N. Adonz, "Kurdish Intrusion into Armenia” – The new Armenia, vol. 14 (1920), N 1, pp. 4-6։


Քրդերի ծագումը 

Վասպուրականի Մարդաստան գավառի, նրա բնակիչների ու Մարդպետունի նախարարական տան mard և քրդերի kurdioi անունների անհամատեղելիության մասին 

Հայոց հնագույն Արծրունի նախարարական տոհմին պատկանող Վասպուրական նահանգի գավառներից մեկը կոչվում էր Մարդաստան (Մարդոցայք, Մարդոցեք), ուր ապրում էին հայկական մարդ ցեղի մարդիկ` մարդերը: Այս գավառը տարածվում էր Մակու քաղաքից արևմուտք, Կոտուրի լեռների արևելյան ստորոտներում (Վասպուրականի հյուսիս-արևելյան մասերը, ներառյալ Նախիջևանը): Մարդաստան գավառի նախարարական տոհմը կոչվում էր Մարդպետունի, իշխանը` Մարդպետ կամ Հայր Մարդպետ, իսկ ռազմական ուժը` մարդպետական գունդ: Այս նախարարության մարդպետական գունդը Հայր Մարդպետի գլխավորությամբ 451թ. մասնակցել է Ավարայրի ճակատամարտին և իրեն դրսևորել լավագույն կողմերով: Մարդպետունի նախարարական տան պարտականությունն էր եղել հսկել արքունական կալվածքները, արքունի գանձերը, ամրոցներն ու կանանոցը:
19-րդ դարի վերջերին պատմագիտական աշխարհում առաջ է քաշվում մի տեսակետ, ըստ որի որոշ ուսումնասիրողներ (J. Markward, W. Gaiger) փորձում էին կապ տեսնել mard և kurdioi անունների միջև 1: Այդպիսի կապի մասին հնագույն գրավոր աղբյուրները լռում են: Իսկ լռում են, որովհետև այդպիսի կապ չէր կարող լինել: Անունների արտաքուստ թվացյալ նմանությունը չի կարող հիմք հանդիսանալ նման եզրակացության համար: Քրդերի մասին առաջին տեղեկությունները տալիս են արաբ աշխարհագիրները, իսկ վերոհիշյալ տեսակետի համար հիմք է հանդիսացել արաբ աշխարհագիր Ալ-Մասուդիի (10-րդ դար) վկայությունը, որը նա լսել է մի քուրդ ցեղապետից, այն է. «քրդերի նախահայր Քուրդը Մարդի որդին էր»:
Մարկվարտը և Գայգերը« ուսումնասիրելով mardioi-kurdioi առնչությունները, այն կարծիքն են հայտնել, որ mardioi անունը ծագում է իրանական mareba «ոչնչացնող», «վնաս տվող¦ բառից« և որ անունը ցեղին տրվել է իբրև նախատական անուն:
Վերոհիշյալ քուրդ ցեղապետի պատմածից կարելի է եզրակացնել նաև, որ մարդերի (Մանա-մատիեների) մի մասը աննպաստ պայմանների հետևանքով դարերի ընթացքում կարող էր կտրվել իր ցեղակիցներից և խառնվել քուրդ ցեղին, սակայն պահպաներ հիշողությունը իր ծագման մասին, այն է. հայկական մարդ ցեղից ծագելու մասին, կապելով այն քրդերի նախահայր Քուրդի հետ:
Արաբ աշխարհագիրների աշխատություններում քուրդը «քոչվոր անասնապահ» իմաստ ունի: 2 
Հայտնի է, որ քրդերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղին է պատկանում, իսկ քրդերի նախահայրենիքը Իրանի Ֆարս նահանգն է համարվում: Արաբական խալիֆայության ժամանակ քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել մահմեդականություն: Թուրք-սելջուկների տիրապետության ժամանակ քրդական ցեղերը թափանցել են նաև Հայաստան և հաստատվել Հայաստանի հարավային մասերում` Հայկական Միջագետքում, Աղձնիքում (Դիարբեքիրի շրջան), Կորդուք-Կորճայքում3 և այլն: Հայկական լեռնաշխարհի այլ մասեր քրդական ցեղերը թափանցել են 16-րդ դարի սկզբներին, քուրքական տիրապետության ժամանակ: Թուրք-պարսկական երկարատև ѳϳٳñïáõÃÛ³Ý ընթացքում (1514-1639թթ.) թուրք սուլթանները« պարսիկների դեմ պատնեշ ստեղծելու նպատակով, քրդական վերնախավին Հայաստանում հողեր էին տրամադրում: Այսպես, բիթլիսցի մի քուրդ` Մոլլա Իդրիսը« իր իշխանության տակ է միավորել Մծբինից մինչև Դերսիմ ընկած տարածքը և անվանել Դիարբեքիր: Քուրդ առաջնորդները որպես սեփականություն հողեր են ստացել Տիգրիսի ակունքների շրջանում: Իդրիսը նաև որոշ քրդական ցեղեր է տեղափոխել Էրզրումի նահանգª Հայաստանի այդ մասում ևս հիմք դնելով քրդական էթնիկ տարրի հաստատմանը:
Այդ գործողությունները հաջողությամբ իրագործելու համար Իդրիսի միջոցով քուրդ առաջնորդները սուլթանից ընծաներ են ստացել` 25 հազար դուկատ, 70 խալաթ և 70 դրոշ4:
Դարերի ընթացքում քրդերը բազմանալով Հայաստանի ու Հյուսիսային Միջագետքի շատ տարածքներ (Հյուսիսային Սիրիա, Հյուսիսային Իրաք) դարձրել են քրդաբնակ: Թուրքական տիրապետության ժամանակ թուրքերի վարած հակահայ քաղաքականության հետևանքով, ցավոք, մեծ թափ է ստացել նաև հայերի ձուլման գործընթացը քրդերի մեջ: Արևմտյան Հայաստանի քուրդ ազգաբնակչության ձևավորման մեջ զգալի է հայկական տարրի ներկայությունը: Այդ են վկայում քրդական շատ ցեղերի ծագումնաբանության հետ կապված անհայտ էջերի առկայությունը (օր.ª ¹ուժիկների կամ զազաների ծագումը), շատ քրդերի բացահայտ արմենոիդ տիպին պատկանելու փաստը, կենցաղային ու մշակութային շատ տարրեր և այլն:
19-րդ դարի վերջերից որոշ գիտնականների կողմից Արևմտյան Հայաստան անվան փոխարեն շրջանառության մեջ է դրվում Քրդստան անվանումը: Ինչպես այս իրողությունը, այնպես էլ mardioi-kurdioi անունները նույնացնելը ուներ քաղաքական դրդապատճառներ: 19-րդ դարում Ռուսաստանը փորձում էր ամրապնդվել Մերձավոր Արևելքում: Դրա համար նա օգտագործում էր հայերին, որոնք հույս ունեին Ռուսաստանի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: Այդ տարածաշրջանում իր շահերն ունեցող Անգլիան« բազմիցս համոզվելով հայերի ռուսամետության մեջ, որոշում է իր շահերի համար օգտագործել քրդերին: Անգլիայի քաղաքական գործիչները, ուսումնասիրողները սկսում են իրենց համակրանքը արտահայտել քրդերի հանդեպ: Նրանք Էրզրումի իրենց հյուպատոսին անգամ սկսում են անվանել «Քրդստանի հյուպատոս»5 և այլն: Այս պայմաններում Ռուսաստանը« վստահ լինելով հայերի հավատարմությանն ու նվիրվածությանը, սկսում է ինքը ևս սիրաշահել քրդերին: Ռուսները, անտեսելով հայերին ու նրանց բողոքները, շեշտում էին հատկապես քրդերի թվական գերակշռությունը: Ռուս զինվորականները, քաղաքական գործիչները, մտավորականները« վիրավորելով հայերի ազգային զգացմունքները, նույնպես Արևմտյան Հայաստանը անվանում էին Քրդստան (Էրզրումի շրջանը անվանում էին Հյուսիսային Քրդստան, Բիթլիսի (Վանի) շրջանը` Հարավային Քրդստան): Նրանք նույնիսկ երկրի բնիկներ էին համարում քրդերին: 1886թ. Ս. Պետերբուրգում ռուս ակադեմիկոս Վելիամինով-Զելինսկին հրատարակում է քրդական վերնախավի մասին Բիթլիսի կառավարիչներից մեկի, պատմական փաստերից զուրկ ու միայն քրդական լեգենդների հիման վրա գրված Շարաֆեդդինի գիրքը «Շարաֆ Նամե» վերնագրով: Թուրքերը դեմ չէին այս անվանափոխություններին: Նրանք շատ վաղուց էին ձգտում վերացնել իրենց համար վտանգավոր Արմենիա անունը:
Ինչպես տեսնում ենք« Քրդստան անունը շրջանառության մեջ է դրվել քաղաքական նպատակներով և Արևմտյան Հայաստանի տարածքում երբևէ չի եղել Քրդստան անունով երկիր ու մեծամասնություն կազմող քուրդ բնակչություն: Արևմտյան Հայաստանում միշտ մեծամասնություն է կազմել հայ էթնիկ տարրը, չնայած բազմաթիվ բռնագաղթերին ու կոտորածներին:
Արևմտյան Հայաստանը այսօր էլ շարունակում է լինել Ամբողջական Հայաստանի մի մասը, որտեղ հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ստեղծել է իր հոգևոր և նյութական մշակույթը« և որի հետքերը ոչ ժամանակը, ոչ թուրքերը, ոչ էլ քրդերը ի վիճակի չեն ջնջելու: Ի տարբերություն Արևմտյան Հայաստանի բնիկների` հայ-արմենների, թուրքերն ու քրդերը, որոնք ընդամենը 4-5 դար է, որ ապրում են այդ տարածքներում, քանդելուց ու ավերելուց բացի ոչինչ չեն ստեղծել ու ոչինչ չեն ավելացրել եղածին: Լավագույն դեպքում նրանք սեփականացնում են հայերի ստեղծած մշակութային արժեքները. մզկիթների են վերածում եկեղեցիները, ճարտարապետական կառույցները (բերդեր, կամուրջներ) իրենց պապերի կառուցածն են համարում, հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մշակութային արժեքները հռչակում են իրենց նախնիների ստեղծած արժեքներ և այլն:
Այսպիսով,Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդերը, որոնք մեծամասնություն դարձան 1915թ. Հայոց Մեծ եղեռնից հետո, ոչ մի կապ չունեն այդ տարածքների հետ (ոչ հոգևոր, ոչ էլ նյութական առումներով) և որքան էլ փորձեն Քրդստան անվանել Արևմտյան Հայաստանը, այն միշտ Ամբողջական Հայաստանի մասն է կազմելու: Ի դեպ« ըստ որոշ քուրդ առաջնորդների ու մտավորականների« "Քրդստաններ” կան նաև Իրաքում (Իրաքի հյուսիսային մասը, որի Քերքուկ քաղաքը խուրրի-հայկական հնագույն Արրապխան է), Սիրիայում (Հյուսիսային Սիրիա) և Իրանում: Նշենք, որ դարձյալ քաղաքական նպատակներով, այս անգամ Արևելյան Հայաստանում, 1920-ական թվականների սկզբներին, ռուս և թուրք բոլշևիկների կողմից կարճ ժամանակով ստեղծվել է Կարմիր Քրդստան` (Լաչին, այժմª Քաշաթաղի շրջան)` Արցախը Խորհրդային Հայաստանից բաժանելու նպատակով:
Ինչպես տեսնում ենք, ոչ մի կապ չկա Առաջավոր Ասիայի հնագույն քաղաքակրթության ակունքներում կանգնած խուրրիական (հայկական) միտանի ցեղից սկիզբ առնող Վասպուրական նահանգի Մարդաստան գավառի բնակիչների` մարդերի և Մարդպետունի նախարարական տան անվան mard, նաև մ.թ.ա. 6-5-րդ դարերում պատմության թատերաբեմից անհետացած mar ցեղի անվան և շատ ուշ, 11-12 և 16-րդ դարերում Առաջավոր Ասիայում հայտնված քրդերի kurdoi անունների միջև:
Հոդվածը ավարտենք Ն. Ադոնցի «Քրդերի ներթափանցումը Հայաստան» հոդվածից կատարված մեջբերմամբ, որը լիովին համապատասխանում է նաև այսօրվա քաղաքական իրավիճակին. «Աշխարհի կողմից հանցագործություն կլիներ պատնեշ դնել հայի ազատության ձգտման առջև լոկ այն պատճառով, որ նրա առողջ մարմնի վրա կա ինչ-որ էթնիկական մակաբույծ ուռուցք: Դրա համար մեղավոր են այն դիվանագետները, որոնք ձգձգեցին հայկական հարցի լուծումը և թույլ տվեցին, որ արյունարբու մի ռեժիմ ուժեղացնի օտար ու թշնամական տարրերի թափանցումը հայկական մարմնի մեջ»:
Հ.Գ. – 1990-ական թթ. ëկզբներին, երբ դեռ նոր էր սկսվել Արցախյան պատերազմը, Հայաստան այցելեց մի քուրդ հոգևոր առաջնորդ (շեյխ), որÁ հայ թղթակցի հարցին, թե ինչ սահմաններում է տեսնում Քրդստան պետությունը, պատասխանեց. «Մինչև ուր հասնի քրդի զենքը¦: Այս պատասխանը երբևէ սեփական հող, հայրենիք ու պետություն չունեցող մարդու պատասխան էր: Հիշատակենք մեկ այլ դեպք. քրդերի առաջնորդ Օջալանի ձերբակալության առիթով մոսկովյան "Becmu” ծրագիրն« անդրադառնալով այդ թեմային« ցուցադրեց մի տեսարան, ուր ավտոմատով զինված քրդուհին ցույց տալով բնության չքնաղ տեսարան (լեռներ, անտառներ, լիճ` գուցե Վանա լիճն էր)« ասաց. "Տեսեք ինչ գեղեցիկ է մեր երկիրը, մեր հայրենիքը, մենք այն ոչ մեկի չենք տա”: Բնության տեսարանը հոգեհարազատ ու ծանոթ էր յուրաքանչյուր հայի, իսկ քրդուհու խոսքից անմիջապես հետո ծնվեց պատասխանը. "Այդ երկիրը` Հայաստանը իսկական տերեր ունի: Այդ երկիրը սպասում է նրանց և նրանք անպայման կվերադառնան…”: 
1. Ուսումնասիրողները փորձում էին կապ տեսնել նաև մար (Մարդաստան) և քուրդ անունների միջև: Նույնիսկ քրդերին փորձում էին ներկայացնել իբրև մ.թ.ա. 6-5-րդ դարերում անհետացած (հայերի և պարսիկների մեջ ձուլված) մարերի հետնորդներÇ:
2 Ի դեպ վրացերենով «քուրդ» նշանակում է գող, իսկ հայերի մոտ ունի անսիրտ իմաստը: Ըստ Նիցշեի, ժողովուրդների անվանումները սովորույթների ուժով մեծ մասամբ հաստատագրված վիրավորական մականուններ են: Օրինակ՝ «թաթարներ» շներ են: Այդպես են նրանց կնքել չինացիները:

J. Markward, Die Enstehung…1919, էջ 21-25 (Ա. Խաչատրյան Հայաստանի սեպ. Շրջ. Պատմ., 1933, Եր., էջ 221): И. Дьянконов, история Мидии, М-Л, 1956, стр. 417, W. Geiger, Ostiranische Kultur im Altertum. Erlangen, 1882, str. 203.

Քուրդ անունը և քրդերը կապ չունեն նաև հայոց Կորդուք-Կորճայք աշխարհի (գավառի) անվան հետ: Նրանք այդ տարածքներում հայտնվել են ուշ, 11-12-րդ դարերից հետո:

Ն. Ադոնց "Քրդերի ներթափանցումը Հայաստան”, Երեկոյան Երևան 1990, 10.03:

Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 1920թ. Նյու Յորքի «New Armenia» հանդեսում, vol. 14, N 1, էջ 4-6: Իսկ «Երեկոյան Երևան» թերթում հրատարակվել է արևելագետ Գ. Ասատրյանի ծավալուն մեկնաբանությամբ:
Ն. Ադոնց, նշված հոդվածը: 

Անժելա ՏԵՐՅԱՆ 

Պատմաբան
Категория: Մեր նյութերը | Добавил: Koms | Теги: Ցեղեր, Քրդերին, Անդրադարձ, Ազգ, Քրդական
Просмотров: 987 | Загрузок: 0 | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024