Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՈւրբաթ, 19.04.2024, 12:23
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի ցանկ
Главная » Файлы » Մեր նյութերը

Ցեղակրոնություն Եվ Ֆաշիզմ (Իրականություն և կեղծիք) (Մաս 1)
10.08.2013, 12:43

Սույն աշխատության թարգմանությունը տպագրում ենք առանց խմբագրության (գուցեև անհրաժեշտ) միջամտության, որպեսզի չխախտենք Սմբատ Հովհաննիսյանի հեղինակային իրավունքը: Նյութում հիմնականում պահպանվել են նաև օտարահունչ՝ միջազգային ճանաչում ունեցող տերմինները, բնօրինակից (ռուսերենի թարգմանությունից) հանկարծաբար չշեղվելու նպատակով: «Հայ-Արիներ»-ի էջերում, հայկական ազգայնական գաղափարներին, ուսմունքներին (ցեղակրոնություն, տարոնականություն …) զուգահեռաբար կներկայացնենք տարբեր ազգերի ազգայնական ուսմունքներ, դրանց և մեր դասական ազգայնականության տարբերությունն ըմբռնելու, հստակորեն ճանաչելու համար: Կարծում ենք, հայ հանրությունը դեռևս կարիք ունի հստակեցնելու՝ ֆաշիզմի, նացիզմի, սիոնիզմի, սինտոիզմի, դաոսիզմի, պանթուրքիզմի, պանարաբիզմի, պանիսլամիզմի, պանամերիկանիզմի, պանսլավոնիզմի… և հայիզմի (արմենիզմի) ընդհանրություններն ու որ շատ կարևոր է՝ տարբերությունները: Հայ Ազգայնականությունը ազգային – հոգևոր ինքնապաշտպանական զորեղ թաղանթ է, որից պետք է վախենանք ոչ թե մենք՝ հայերս, այլ՝ օտարները: Ովքեր զրկում են Հայ Ազգին այդ թաղանթից, կա’մ չեն հասկանում թե ինչ են անում, կա’մ …
«Հայ-Արիներ»

«Անհատը պատկանում է ամբողջ մարդկությանը,
բայց նայում է տիեզերքին իր ազգի աչքերով»:
Վ. Գյոթե
«Միայն մարդ կոչվելու արժանին կարող է
արժանաբար Հայ կոչվել»:
Գ. Նժդեհ

Վաղուց ի վեր արարող մտքի վարպետները ժխտել են դասական ազգայնականության և ֆաշիզմի նույնությունը: Նախ` այդ եզրերը հասկանալու համար հարկ է չխուսափել գաղափարախոսության հիշատակումից կամ մեկնաբանումից, թեկուզ աշխարհում դեռ չեն դադարել մի խումբ հասարակագետների (Դանիել Բելլ և այլոք) այն անհիմն պնդումները, թե մարդկությունը թևակոխել է գաղափարախոսությունները աղբարկղ նետելու ժամանակաշրջան: Սակայն, այդպիսի ժամանակաշրջան մեզանից բաժանվում է բյուր լուսատարիների հեռավորությամբ, իհարկե, եթե իրականում գոյություն ունի, քանի որ գաղափարախոսությունն իրենից ներկայացնում է շրջապատող աշխարհի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի, վերագնահատման, դիրքորոշման ժառանգած ու կատարելագործած հայացքների ու գաղափարների կուռ մի համակարգ, որն ունի և իր նպատակասլաց գործողությունը: Այսինքն՝ գաղափարախոսությունը վերացականության մեջ խարխափող դատարկաբանություն չէ, այլ՝ հոգեվիճակ ու որակ: Իսկ գաղափարախոսություններ կարող են ունենալ և ունեն բոլոր ազգերը (էլ չանդրադառնաք կենդանական ու բուսական աշխարհի «գաղափարախոսությանը»): Այստեղից էլ` գաղափարախոսություններն իրենց խորքով տարբեր են լինում, զի տարբեր են և ազգերը: Իսկ առանց գաղափարախոսության չկա և չի կարող լինել և ոչ մի ազգ: Կարճառոտենք մեր ասելիքը. ֆաշիզմը հայկական երևույթ չէ, այլ՝ իտալական, ինչպես նացիզմն էլ՝ գերմանական: Իսկ հայը չի կարող լինել «ֆաշիստ» կամ «նացիստ» և կամ՝ «պանթուրքիստ», «սիոնիստ», «սինտոիստ», քանի որ դրանք օտար ազգերի օտար արժեքների գաղափարախոսական համակարգեր են: Հայ իրականության մեջ ազգային արժեքների համակարգման և գաղափարաբերման արդյունքում Գ. Նժդեհը սահմանեց «Ցեղակրոնություն» հասկացությունը` ահա և գաղտնիքը:

Ցեղակրոն շարժումը արտահայտված չէ զուտ տեսության ձևով, այլ ունի իր կենսագործման լծակները: Այս երկու դեպքում էլ` տեսության և կենսագործման, ցեղակրոնությունը խստագույնս տարբերվում է ցանկացած «իզմերից»:

Իսկ ով ցանկություն ունի ծանոթանալ այդ տարբերությանը, հարկ է, որ մի այլ գաղափարախոսության հետ ծանոթանա, որի շնորհիվ հնարավոր կլինի զգալ և ընդգծել այդ տարբերությունները: Մեր ընթերցողների համառ խնդրանքով թարգմանաբար ներկայացնում ենք Բենիտո Մուսսոլինիի «Ֆաշիզմի ուսմունքը (դոկտրինան)» աշխատությունը: Իսկ մինչ թարգմանությունը, հարկ ենք համարում պատմական փոքրիկ մի շրջայց կատարել ոչ վաղ անցյալ` երբ նոր-նոր բողբոջում և զարգանում էր ֆաշիզմն Իտալիայում:
Категория: Մեր նյութերը | Добавил: Koms | Теги: Ցեղակրոնություն, Գարեգին, Ֆաշիզմ, Նժդեհ
Просмотров: 631 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024