Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՀինգշաբթի, 28.03.2024, 19:35
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի ցանկ
Главная » Файлы » Մեր նյութերը

Ցեղակրոնություն Եվ Ֆաշիզմ (Իրականություն և կեղծիք) (Մաս 2)
10.08.2013, 12:45


…Առաջին աշխարհամարտի արդյունքում Իտալիան հայտնվեց պարտված երկրների շարքում (այն ժամանակների հայտնի արտահայտությամբ` «պարտված` հաղթողների մեջ»): Մեծ տերություն դառնալու նկրտումներ ունեցող Իտալիան վարկատու երկրից վերածվեց պարտատուի: Էական փոփոխության ենթարկվեց և Իտալիայի քաղաքական դաշտը: Մասնավորապես` թուլացան ավանդական աջ և կենտրոնամետ (ցենտրիստական) կուսակցությունները, որի արդյունքում` իրենց դիրքերն ամրապնդեցին ձախերը (թեև նախկինի պես պահպանվում էր լիբերալ-ազատականների կուսակցությունը): Գոյություն ունեցող քաղաքական միավորումներն իրենցից ներկայացնում էին ոչ մեծադիր խմբեր, որոնք պաշտպանում էին խորհրդարանի այս կամ այն պատգամավորին:

Խորհրդարանում առավել մեծ ազդեցություն ունեին լիբերալները, որի ականավոր գործիչներն էին Ջոլիտին, Օռլանդոն, Նիտտին և այլոք: Հիշյալ կուսակցությունը պատերազմի արդյունքում թուլացել էր, սակայն օգվելով ընդդիմադիր կուսակցությունների պառակտումներից` վերստին կարողանում էր «կաբինետներ» կազմավորել:

Հեղափոխական վերելքի աճը երկրում տագնապ առաջացրեց իշխող շրջանում և նրանց ստիպեց հենարան որոնել քաղաքական նոր կազմավորումներում: Այդ ուղղությամբ նախաձեռնությամբ աչքի ընկան կաթոլիկական շրջանները, որի արդյունքում 1919թ ստեղծվեց Ժողովրդական կուսակցությունը («պոպուլյարների»): Այս կուսակցության ղեկավարն էր Սիցիլիայի եռանդուն քահանա Դոն Ստուրցոն: Ի հայտ եկած նոր կուսակցությունը ձգտելու էր՝ թե’ ձախ ուժերից իր կողմը գրավել որոշակի զանգված և թե’ օգտագործել կաթոլիկ եկեղեցու գործոնը: Հիշյալ կուսակցությունը դրամական աջակցություն էր ստանում և’ կառավարությունից և’ կաթոլիկ եկեղեցուց:

Ժողովրդական կուսակցության կազմավորման հետ մեկտեղ Իտալիայում առաջացավ ֆաշիստական շարժումը: 1919թ. մարտի 23-ին Միլանում տեղի ունեցավ «Ֆաշի դի կոմբատիմենտո» («Մարտական միություններ») նոր կազմակերպության հիմնադիր ժողովը, որի արդյունքում հիմնադրված նոր կուսակցությունը պետք է ձևավորվեր 1929թ., որը գլխավորում էր Բենիտո Մուսսոլինին:

Մուսսոլինին այն անհատ գործիչների թվին է պատ- կանում, որն իրենից ֆենոմեն է ներկայացնում: Իսկական անունը Բենեդիկտո էր (Երանելի), քանի որ մայրը կաթոլիկ հավատացյալ էր: Սակայն, հոր անհամաձայնության արդյունքում Բենեդիկտոն կոչվում է Բենիտո (նշանավոր ավազակապետի անունով):

Եղել է ուսուցիչ, և այդ ժամանակ էլ ամուսնանում է աշակերտուհու հետ (նաև բավականին աշխույժ կյանքով էր ապրում սիրուհիների հետ):

Նրա ստեղծագործական կյանքի վրա մեծ ազդեցութ- յուն են թողել հատկապես Գյուստավ Լեբոնը, Ժորժ Սոռելը և Ֆրիդրիխ Նիցշեն, որոնցից առաջինից վերցրեց «ամբոխի և ռասայի տրամաբանության» սկզբունքը, երկրորդից` «արյունն է միայն շարժում պատմության անիվը», իսկ երրորդից` «ոչինչ ճշմարիտ չէ, հետևաբար` ամեն ինչ թույլատրելի է» արտահայտություն-դրույթները:

Սկզբնական շրջանում Սոցիալական կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էր («Ավանտե»` «Առաջ»): 1914թ. աշնանը վտարվում է կուսակցությունից` պատերազմում Իտալիայի մասնակցության օգտին ելույթներ ունենալու պատճառով, քանի որ կուսակցությունը դեմ էր Իտալիայի պատերազմի մեջ ներքաշվելուն: Այս ժամանակ էլ հիմնում է իր թերթը` «Պոպոլո Դ`Իտալիա», որը պետք է ֆաշիստական բնույթ կրեր:

1920թ. արդեն իսկ Ֆաշիստական կուսակցությունը վերելք էր ապրում և ֆաշիստները դիմում էին ուժային քաղաքականության, որին խորհրդարանը ոչնչով չէր խոչընդոտում: Ստեղծվում են «Մարտական ջոկատները»: Սակայն, հարց էր ծագում` ինչպես անել, որ իշխանությունը չհետապնդի նրանց և հնարավոր լինի գործունեություն ծավալել: Մուսսոլինիին հաջողվում է կառավարությանը համոզել, որ դա ուղղված է ընդդեմ ձախերի (նախնական հարվածներն իրոք ուղղվում են ընդդեմ կոմունիստների ու սոցիալիստների): Ձևավորվում են «Ժողովրդական խիզախների մարտական ուժերը», որոնք պետք է գործեին ընդդեմ ֆաշիստների: Սակայն սոցիալիստական կողմը ձեռնպահ մնաց ֆաշիստների դեմ համանման գործողություններ իրականացնելուց: Սոցիալիստներին թվում էր, թե դա հիմնականում կառավարության խաղն է: Այս ամենի արդյունքում ձախերը պայմանագիր են կնքում ֆաշիստների հետ («չհարձակման պակտ»): Եթե ձախերն այս պայմանագիրն ընկալում էին իբրև հաստատուն գործոն, ապա ֆաշիստներն այն դիտում էին որպես մարտավարական քայլ` ուժերը վերադասավորելու համար: Շուտով կրկին սկսում են հարձակումները: Լիբերալներն այդժամ ուշքի են գալիս, բայց արդեն ուշ էր…

1922թ. հոկտեմբերի 24-ին Նեապոլում բացվում է Ֆաշիստական կուսակցության համագումարը: Առաջին իսկ օրը Մուսսոլինին դիմում է կառավարությանը` ֆաշիստների համար պահանջելով 6 նախարարական «պորտֆել»: Այդ ժամանակվա վարչապետ Ֆակտան լրջորեն չմոտեցավ դրան և 6 «պորտֆելները» պատճառ դարձան Մուսսոլինիի` վաղուց ծրագրվածը իրականացնելուն: Նեապոլում նա հանդես է գալիս ելույթով և իր կողմնակիցներից պահանջում է, որ հոկտեմբերի 28-ին Սև շապիկավորները շարժվեն Հռոմ: Հենց այդ օրը մայրաքաղաք շարժվեցին ֆաշիստների զինված զորասյուները… Վիկտոր Էմանուել թագավորը հրաժարվեց պաշարողական դրություն հայտարարել և զորք մտցնել մայրաքաղաք: Դրա փոխարեն Ֆակտան հեռացվում է իշխանությունից, և հաջորդ օրը թագավորը Մուսսոլինիին առաջարկում է զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Այսպիսով` իշխանությունը հանձնվում է ֆաշիստներին:

Մուսսոլինին սկզբում զգուշավոր քաղաքականություն էր վարում: Այնուամենայնիվ, 1922թ. սկսած` նա կտրուկ քայլերի է դիմում: Իսկ 1924թ. նա հայտարարում է, որ ֆաշիստական կազմակերպությունը մտադիր չէ իշխանությունը կիսել այլ կուսակցությունների հետ (1922-1923թթ. այն կոալիցիայի մեջ էր ժողովրդական կուսակցության հետ, իսկ 1923-1924թթ.` լիբերալների հետ), և ձևավորվեց ֆաշիստական կառավարությունը: 1926թ. Մուսսոլինին հայտարարեց «Նապոլեոնյան տարի». 1926թ. ընթացքում է, որ ընդունվեցին «Վարչապետի լրացուցիչ լիազորությունների մասին», «Ֆաշիստական խորհրդարանի մասին» օրենքները, իսկ ոչ ֆաշիստական կուսակցություններն ու կազմակերպությունները հայտարարեցին իրենց ինքնալուծարման մասին: Այս իրավիճակում, եթե 1921թ. ֆաշիստներն ունեին 326 հազար անդամ, ապա 1926թ.՝ արդեն 2մլն:

Категория: Մեր նյութերը | Добавил: Koms | Теги: Ցեղակրոնություն, Գարեգին, Ֆաշիզմ, Նժդեհ
Просмотров: 459 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024