Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՇաբաթ, 20.04.2024, 01:44
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի ցանկ
Главная » Файлы » Մեր նյութերը

Ցեղակրոնություն Եվ Ֆաշիզմ (Իրականություն և կեղծիք) (Մաս 3)
10.08.2013, 12:48




Ներքին քաղաքականության մեջ արդեն իսկ պետք է ընդգծվեր ոչ միայն ֆաշիստական նոր գաղափարախոսությունը, այլև՝ ֆաշիստական մշակույթ ստեղծելը, որն իր մեջ պետք է ներառեր Հռոմի անցյալը: Ի վերջո 1932թ. Մուսսոլինիի և Ջենտիլեի հեղինակությամբ տպագրվում է «Ֆաշիզմի ուսմունքը (դոկտրինան)» աշխատությունը: Հիշյալ ուսմունքը թեև հետագայում ներկայացվեց իբրև արտաքին քաղաքականության մարտավարություն, իրականում չէր զանազանում ներքին և արտաքին քաղաքականությունը:

Ահա և այդ աշխատության թարգմանությունը ներկայացնում ենք ընթերցողներին:

Առաջաբանը և թարգմանությունը՝
Սմբատ Հովհաննիսյանի
2003թ.

Բենիտո Մուսսոլինի
Գլուխ Առաջին

Հիմնարար Գաղափարներ

1.Ֆաշիզմի փիլիսոփայությունը
Ինչպես ցանկացած քաղաքական ներամբողջական կոնցեպցիա, ֆաշիզմը միաժամանակ և՛ գործողություն է, և՛ գաղափար. գործողություն, որին բնորոշ է ուսմունքը, և ուսմունք, որը սկզբնավորվելով պատմական ուժերի արդի համակարգի հիմքի վրա` ներառվում է վերջինիս մեջ ու այնուհետև գործում ներքին ուժի որակով1:
Ըստ այդմ, այս կոնցեպցիան ունի տեղի և ժամանակի պարագաներին համապատասխան ձև, սակայն միաժամանակ ունի և գաղափարական բովանդակություն` այն բարձրագույն գաղափարի պատմության մեջ բարձրացնելով մինչ ճշմարտության նշանակության2:
Չի կարելի մարդկային կամքի թելադրանքի ոլորտում հոգեպես ներազդել արտաքին աշխարհի վրա` առանց հասկանալու ներգործությանը պատկանող անցողիկ և մասնակի իրականությունը և հավերժ ու համապարփակ իրականությունը, որոնց մեջ առաջինն ունի իր կեցությունն ու կամքը:
Մարդկանց ճանաչելու համար հարկավոր է ճանաչել մարդուն, իսկ մարդուն ճանաչելու համար, հարկավոր է ճանաչել իրականությունն ու նրա օրենքները: Գոյություն չունի պետության հասկացություն, որն իր հիմքում չլիներ կյանքի հասկացություն: Սա հենց փիլիսոփայությունն է կամ՝ ներզգացողության գաղափարական համակարգը, որը կամ զարգանում է տրամաբանական կառուցվածքի մեջ՝ արտահայտվելով մտապատկերը, կամ էլ՝ զարգանում է հավատի մեջ, սակայն դա, ծայրահեղ դեպքում, միշտ հնարավորինս բնակազմական գիտություն է աշխարհի մասին:

2.Կյանքի հոգևոր հասկացությունը
Այսպիսով ֆաշիզմն անհասկանալի է իր գործնական դրսևորումների մեջ` որպես կուսակցական կազմակերպություն, որպես դաստիարակչական համակարգ, որպես կարգապահություն, եթե այն չդիտարկվի կյանքի ընդհանուր հասկացության լույսի ներքո, այսինքն` հոգևոր հասկացության3:
Աշխարհը ֆաշիզմի համար ոչ միայն նյութական աշխարհ է, որը ցուցադրում է իրեն միայն արտաքնապես, որտեղ մարդը, որը հանդիսանում է անկախ անհատ` առանձին, բոլոր մյուսներից, ղեկավարվում է բնական օրենքներով` բնազդաբար տրվելով եսակենտրոն կյանքին և րոպեական վայելքներին:
Ֆաշիզմի համար մարդն անհատ է` Ազգի, Հայրենիքի հետ միասնական, հնազանդ բարոյական օրենքներին, անհատների հետ շաղկապված ավանդույթով, պատմական առաքելությամբ և կյանքի բնազդը, օրգանական կյանքի ակնթարթային հաճույքները ջլատող` ժամանակի և տարածության սահմաններից ազատ բարձրագույն կյանք ստեղծելու պարտքի գիտակցությամբ: Այդ կյանքի մեջ անհատը ինքնաժխտման, մասնակի հետաքրքրությունների զոհաբերության, նույնիսկ սխրագործության ուղիով իրականացնում է զուտ հոգևոր կեցություն, որում և ամփոփված է նրա մարդկային արժեքը:

3.Կյանքի պոզիտիվ հասկացությունը,
որպես պայքարի հասկացություն
Այսպիսով, ֆաշիզմը հոգևոր կոնցեպցիա է, որը ծագել է XIX դարում, ժամանակի ընդհանուր հակազդեցությունից, ընդդեմ թուլացնող «մատերիալիստական պոզիտիվիզմի»: Կոնցեպցիան հակապոզիտիվիստական է, սակայն դրական, սկեպտիկական չէ, ագնոստիկական չէ, պեսիմիստական չէ, պասիվ օպտիմիստական չէ, ինչպիսին հանդիսանում են ընդհանրապես (բոլոր բացասական) ուսմունքները, որոնք կարծում են, թե կյանքի ենթադրելի կենտրոնը մարդու մեջ է, որը կարող է և պետք է իր ազատ կամքով արարի իր աշխարհը:
Ֆաշիզմը պահանջ ունի եռանդուն, ամբողջ էներգիայով գործողությանը տրված մարդու, որն առնականորեն, իր առջև ծառացած դժվարություններ գիտակցելով` պատրաստ լինի դրանք հաղթահարելու: Նա կյանքը հասկանում է որպես պայքար, հիշելով, որ մարդը պետք է նվաճի իր համար արժանավոր կյանք, նախ և առաջ հենց իրենից ստեղծելով գործիքը (ֆիզիկական, բարոյական և մտավոր)՝ կյանքը կարգավորելու համար: Սա ճիշտ է ինչպես առանձին մարդու, նմանապես և ազգի ու ընդհանրապես մարդկության համար4:
Այստեղից էլ մշակույթի բարձր գնահատականն իր բոլոր ձևերում (արվեստ, կրոն, գիտություն)5 և դաստիարակության մեծագույն նշանակությունը: Այստեղից էլ աշխատանքի հիմնական արժեքը, որով մարդը հաղթում է բնությանը և ստեղծում սեփական աշխարհը (տնտեսական, քաղաքական, բարոյական, մտավոր):

4.Կյանքի բարոյական հասկացությունը
Կյանքի այս դրական ըմբռնումը, ակնհայտ է, որ բարոյագիտական է: Այն ընդգրկում է ողջ իրականությունը, այլ ոչ միայն նրա վրա իշխող մարդուն: Չկա գործողություն, որը չենթարկվի բարոյական գնահատանքի, աշխարհում չկա ոչինչ, որ կարողանա զուրկ լինել իր բարոյական արժեքից:
Այդու, ֆաշիստը ներկայացնում է իր կյանքը լուրջ, խի- ստ, կրոնական, որն ամբողջությամբ ընդգրկված է բարոյական և հոգևոր ուժերի աշխարհում: Ֆաշիստն արհամարհում է «հարմարավետ կյանքը»6:

5.Կյանքի կրոնական հասկացությունը
Ֆաշիզմը կրոնական կոնցեպցիա է7.նրանում մարդը դիտարկվում է իր ներունակ (իմանենտ) հարաբերությամբ բարձրագույն օրենքի, օբյեկտիվ Կամքի հետ, որը գերազանցում է առանձին անհատին, դարձնում նրան հոգևոր հաղորդակցությանը գիտակից մասնակից: Ով ֆաշիստական վարչակարգի կրոնական քաղաքականության մեջ մնում է մաքուր հարմարվողական (օպպուրտինիստական) ըմբռնմամբ, նա չի հասկացել, որ ֆաշիզմը, կառավարության համակարգ լինելով, նախ և առաջ, մտածողության համակարգ է:

6 Կյանքի բարոյագիտական և ռեալիստական հասկացությունը
Ֆաշիզմը պատմական կոնցեպցիա է, որտեղ մարդը բացառապես դիտվում է որպես հոգևոր գործընթացի ակտիվ մասնակից ընտանեական և սոցիալական խմբում, ազգի և պատմության մեջ, ուր համագործակցում են համայն ազգերը: Այստեղից էլ ավանդույթի մեծ նշանակությունը հիշողության, լեզվի, սովորույթների, սոցիալական կյանքի սկզբունքների մեջ8:
Պատմությունից դուրս մարդը ոչինչ է: Այդ իսկ պատճառով ֆաշիզմը հանդես է գալիս ընդդեմ բոլոր անհատապաշտների` XIX դարի վերացականության (աբստրակցիայի) մատերիալիստական հենքի վրա հիմնված, այն դեմ է բոլոր ուտոպիաներին և յակոբինյան նորույթներին: Նա չի հավատում երկրի վրա «երջանկության» հնարավորությանը, ինչպես դա եղել է XVIII դարի տնտեսական գրականության ձգտումների մեջ և դրա համար էլ այն մերժում է բոլոր նպատակաբանական (տելեոլոգիական) գիտությունները, ըստ որոնց` պատմության հայտնի ժամանակաշրջանում հնարավոր է մարդկային տեսակի վերջնական կարգավորում: Վերջինս հավասարազոր է իրեն դուրս կանգնեցնելու պատմությունից և կյանքից, որը հանդիսանում է հարատև ընթացք և զարգացում:
Քաղաքական ֆաշիզմը ձգտում է լինել ռեալիստական ուսմունք (դոկտրին), գործնականում այն ցանկանում է լուծել միայն խնդիրներ, որոնք առաջադրում է պատմությունն ինքը` ուրվագծելով կամ նախացուցելով դրանց լուծումը9: Մարդկանց մեջ գործելու համար, ինչպես և բնության, պետք է խորամուխ լինել իրական գործընթացի մեջ և տիրապետել գործող ուժերին10:

7. Հակաանհատապաշտությունը և ազատությունը
Պետության ֆաշիստական կոնցեպցիան հակաանհատապաշտական է, ֆաշիզմն ընդունում է անհատին, որքանով նա համընկնում է պետության հետ, որն իր պատմական գոյության մեջ հանդիսանում է մարդու համապարփակ գիտակցություն և կամք11:
Ֆաշիզմը դեմ է դասական լիբերալիզմին, որը ծագել է ընդդեմ միապետության հակազդեցության անհրաժեշտությունից և սպառել իր խնդիրը, երբ պետությունը փոխարկվել է ժողովրդական գիտակցության և կամքի: Լիբերալիզմը ժխտում է պետությունը հօգուտ առանձին անհատի, ֆաշիզմը հաստատում է պետությունը` որպես անհատի ճշմարիտ իրականություն12:
Եթե ազատությունը պետք է լինի իրական մարդու, այլ ոչ վերացական խամաճիկի անկապտելի հատկություն, ինչպես այն ներկայացնում է անհատապաշտական լիբերալիզմը, ապա ֆաշիզմը հանուն ազատության է. հանուն այն միակ ազատության, որը կարող է լուրջ փաստ լինել հենց պետության ազատության և պետության մեջ անհատի ազատության համար13: Եվ դա այն բանի համար, որ ֆաշիստը գտնում է, թե պետությունից դուրս մարդկային ու հոգևոր ոչինչ գոյություն չունի, և հատկապես՝ պետությունից դուրս ոչ մի բան արժեք չունի: Այս իմաստով ֆաշիզմը բռնապետական (տոտալիտար) է և ֆաշիստական պետությունը` որպես սինթեզ և ամբողջություն բոլոր արժեքների, մեկնաբանում և կատարելագործում է ազգային կյանքը ու նմանապես զորեղացնում նրա ռիթմը14:

8. Հակասոցիալիզմ և կորպորատիվիզմ
Պետությունից դուրս չկա անհատ, չկա և խումբ (քաղաքական կուսակցություններ, հասարակություն, արհմիություններ, դասակարգեր)15: Դրա համար ֆաշիզմը դեմ է սոցիալիզմին, որը պատմական զարգացումը հանգեցնում է դասակարգերի պայքարին և չի ճանաչում պետական միասնությունը, որը դասակարգերը միախառնում է տնտեսական և բարոյական ընդհանրության իրականության մեջ. նման պայմաններում ֆաշիզմը դեմ է դասակարգային սինդիկալիզմին:
Սակայն կառավարող պետության սահմաններում ֆաշիզմը ճանաչում է իրական պահանջները, որոնցից սկիզբ են առնում սոցիալիստական և արհմիութենական շարժումները, և իրականացնում է դրանք պետության միասնականության մեջ համաձայնեցված շահերի կորպորատիվ համակարգում16:

9. Դեմոկրատիան և ազգը
Անհատները կազմում են դասակարգեր` համապատասխան շահերի ստորոգության, արհմիություններ` զանազան, միասնական – տնտեսական գործունեության ընդհանուր շահերի ոլորտում. սակայն բոլորից առաջ ու գլխավորը՝ նրանք կազմում են պետությունը: Վերջինս մեծաքանակ չէ ազգի մեծամասնությունը կազմող անհատների հանրագումարի մեջ: Այդու, ֆաշիզմը դեմ է դեմոկրատիային, որն համահավասարեցնում է ազգը մեծամասնության հետ և ցածրացնում նրան մինչ բազմության մակարդակի17:
Սակայն, այն ինքնին հանդիսանում է դեմոկրատիայի իրական ձև, եթե ազգը հասկանանք այնպես, ինչպես պետք է` որակական, այլ ոչ թե քանակական, այն է` որպես առավելապես հուժկու, բարոյական, ճշմարիտ և հետևողական գաղափար: Այդ գաղափարն իրականացվում է ազգի մեջ քչերի գիտակցության և կամքի միջոցով, նույնիսկ մեկի, և որպես իդեալ, ձգտում է իրականանալ շատերի գիտակցության և կամքի մեջ18:
Հենց նրանց, ովքեր էթնիկական ծագմանն ու պատմությանը համապատասխան են կազմավորում ազգը` ուղղորդված լինելով միասնական գիտակցությամբ ու կամքով, զարգացման միևնույն ուղեգծով և հոգևոր շտեմարանով:
Ազգը ռասա (մարդացեղ) չէ կամ որոշարկված աշխարհագրական տարածք, այլ պատմության մեջ շարունակվող մի խումբ, այն է` մեծամասնություն, որը միավորված է մի գաղափարով` որպիսին է կամքն առ գոյությունն ու տիրապետությունը, այն է` ինքնագիտակցություն, հետևաբար և անհատականություն19:

10. Պետության հասկացությունը
Այդ բարձրագույն անհատն այնքանով է ազգ, որքան նա հանդիսանում է պետություն: Ոչ թե ազգն է արարում պետություն, ինչպես հայտարարում է հին բնապաշտական ըմբռնումը, որն ընկած է XIX դ. ազգային պետությունների հիմքում: Ընդհակառակը, պետությունն է կյանքի կոչում ազգը` տալով նրան կամք և, հետևաբար, արդյունավետ գոյություն ժողովրդին, որը գիտակցում է սեփական բարոյական միասնությունը:
Ազգի անկախության իրավունքը բխում է ոչ թե սեփա- կան գոյության գրական և գաղափարական գիտակցությունից և հատկապես առավել կամ նվազ անգիտակցական ու անգործ կացության փաստից, այլ` ակտիվ գիտակցությունից, գործուն քաղաքական կամքից, ընդունակ ապացուցելու իր իրավունքը, այն է` ըստ իր բնույթի պետություն արդեն in fieri է: Պետությունը, հատկապես, որպես բարոյական (էթիկական) կամք, հանդիսանում է իրավունքի արարողը :

11.Բարոյական պետություն
Ազգը` պետության տեսքով, բարոյական իրականություն է` գոյություն ունեցող և ապրող այնքանով, որքանով որ այն զարգանում է: Զարգացման մեջ դադարը մահ է: Այդու, պետությունը ոչ միայն կառավարող իշխանություն է անհատական կամքերին օրենքի ձև տվող և հոգևոր կյանքի համար արժեքներ արարող, այլ նաև ուժ է` իր կամքը դեպի դուրս կենսագործող և իրեն ճանաչել ու հարգել պարտադրող, այն է` փաստացիորեն ապացուցելով իր ամբողջականությունը՝ իր զարգացման բոլոր դրսևորումներում21: Այստեղից էլ` կազմակերպվածությունն ու ընդարձակումը (էքսպանսիան), թեկուզ և հենց ըստ հնարավորության: Այդպիսով, պետական կամքն, ըստ բնույթի, հավասարեցվում է մարդկու կամքին` չգիտակցող իր զարգացման սահմաններն ու իր իրականացմամբ ապացուցող սեփական անվերջությունը22:

12.Պետության բովանդակությունը
Ֆաշիստական պետությունը` անհատականության բարձրագույն և ամենազորեղ ձևը, ուժ է, սակայն հոգևոր ուժ: Այն սինթեզում է մարդու բարոյական և մտավոր կյանքի բոլոր ձևերը: Այդու, պետությունն անհնար է սահմանափակել կարգ ու կանոնի և պաշտպանության խնդիրներով, ինչպես դա ցանկանում է լիբերալիզմը: Այն ենթադրյալ անհատականությունների ազատության ոլորտները սահմանող հասարակ մեխանիզմ չէ: Պետությունը հանուր անհատականություններին կանոնակարգող ներքին ձև ու չափ է, և ընդգրկում է ինչպես նրանց կամքը, այնպես էլ բանականությունը: Նրա հիմնարար սկիզբը անհատականության ոգևորությունն է` քաղաքացիական հասարակության մեջ ապրող, թափանցելով խորքը, արմատավորվում է գործող մարդու սրտում` լինի նա մտածող, դերասան կամ գիտնական. դա հոգու հոգին է:

13. Հեղինակություն
Արդյունքում` ֆաշիզմը ոչ միայն օրենսդիր է և հաստատություններ հիմնող, այլև դաստիարակիչն ու շարժիչն է հոգևոր կյանքի: Նա ձգտում է վերափոխել մարդկային կյանքի ոչ թե ձևը, այլ բովանդակությունը, հենց մարդուն, բնավորությունը, հավատը:
Հանուն այս նպատակի նա ձգտում է կարգապահության և հեղինակության, որն արմատանում է մարդու հոգում և անվիճելիորեն իշխում այնտեղ: Այդու, նրա խորհրդանիշը համհարզային (լիկտորային) խուրձն է` միասնության, ուժի և արդարության խորհրդանիշը:
—————————————–
Ծանոթագրություններ
(Հավելված Բ. Մուսսոլինիի կողմից)

Категория: Մեր նյութերը | Добавил: Koms | Теги: Ցեղակրոնություն, Գարեգին, Ֆաշիզմ, Նժդեհ
Просмотров: 650 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024