Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՀինգշաբթի, 25.04.2024, 23:46
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի ցանկ
Главная » Файлы » Մեր նյութերը

Ցեղակրոնություն Եվ Ֆաշիզմ (Իրականություն և կեղծիք) (Մաս 4)
10.08.2013, 12:49

1.Այժմ իտալական ֆաշիզմը մահապատժի կամ, որ ավելի վատն է, ինքնասպանության սարսափի ներքո պետք է ստեղծի «հիմքը ուսմունքային կանոնակարգերի»: Վերջիններս չեն լինելու և չպետք է լինեն մեզ հավերժորեն կապող Նեսսոսյան* շապիկներ – քանի որ վաղվա օրը խորհրդավոր է և արտառոց – բայց նրանք պետք է սահմանեն առօրյա քաղաքական և անձնական գործունեության կաղմնորոշող կանոնակարգ:
Ես, որ թելադրել եմ այս դրույթները, ինքս առաջինն եմ ընդունում, որ մեր պարկեշտ ծրագրային քարե տախտակները` ֆաշիզմի տեսական և գործնական ուղենիշները, պետք է վերանայվեն, շտկվեն, ընդարձակվեն և վավերացվեն, քանի որ ժամանակի ընթացքում նրանք վնասների ենթարկվեցին: Ես հավատում եմ, որ հիմնական կորիզը կայանում է պոստուլատների մեջ, որոնք երկու տարի առաջ ազդանշան ծառայեցին իտալական ֆաշիզմի ջոկատների հավաքման համար. բայց այս առաջնեկ կորիզի արդյունքում ժամանակն է ձեռնամուխ լինել հենց ծրագրի հաջորդ, առավել լայն մշակմանը:
Ֆաշիզմի համար այդ կենսական աշխատանքում առանձնահատուկ եռանդով պարտավոր են օգնել Իտալիայի բոլոր ֆաշիստները, հատկապես այն շրջաններից, որտեղ, ըստ դաշնագրի կամ առանց դրա, հաստատվեց երկու մարտնչող հոսանքների խաղաղ գոյակցությունը:
Այս բառը կոպիտ է, բայց ես կուզենայի, որ Ազգային ժողովից մեզ բաժանող երկու ամիսների ընթացքում ստեղծված լինի Իտալական ֆաշիզմի փիլիսոփայությունը: Միլանը

* Նեսսոս – հունական դիցաբանության մեջ կենտավրոս, որը Հերակլեսին և նրա կնոջը` Դեյանիրային անց էր կացնում գետով: Դեյանիրային անցկացնելիս Նեսսոսը փորձում է տիրանալ նրան, բայց սպանվում է Հերակլեսի արձակած նետից, որը ջրդեղած էր Լեռնեյան հիդրայի թույնով: Ցանկանալով վրեժ լուծել, Նեսսոսը մեռնելիս Դեյանիրային ասում է, որ նա հավաքի իր արյունը, որը հարկ եղած դեպքում կօգնի նրան վերադարձնելու ամուսնու սերը: Հետագայում Դեյանիրան, իր ամուսնու սերը պահպանելու համար, հյուսում և իր ամուսնուն ուղարկում է Նեսսոսի թունավոր արյամբ ներծծված հագուստ: Այդ էլ դառնում է հերոսի մահվան պատճառը: (ծանոթ. թարգմանչի` Ս.Հ.)
այս նպատակին կաջակցի իր քարոզչության և մշակույթի առաջին դպրոցով: Գործը վերաբերվում է ոչ միայն ծրագրային դրույթների պատրաստմանը, որի վրա կարող է հենվել ֆաշիստական շարժման անխուսափելի եզրափակումը ներկայացնող կուսակցական կազմակերպությունը, այլ նաև՝ խոսքը մի հիմար հեքիաթի հերքման մասին է, ըստ որի, իբր թե ֆաշիզմի մեջ ընդգրկված են միայն բռնավորներ, այլ ոչ թե անհանգիստ և մտահայող հոգու տեր մարդիկ, ինչպիսին որ է իրականում: Ֆաշիստական գործունեության այս նոր ուղղությունը չի վնասի (ես դրանում վստահ եմ) հիանալի հոգուն և ռազմական խառնվածքին, որը բնորոշ է ֆաշիզմի բացառիկությանը:
Մտածողությունը մատակարարել ուսմունքով (դոկտրինայով) և ամուր համոզումով չի նշանակում զինաթափում, այլ` ամրապնդում և գործողության առավելագույն գիտակցում: Զինվորները, ովքեր գիտակցում են պատերազմի պատճառները, միշտ էլ հանդիսանում են լավագույն մարտիկները: Ֆաշիզմը կարող է և պետք է վերցնի Մաձձինիի երկանդամ նշանաբանը` միտք և գործողություն (նամակ Մ. Բիանկիին, 27. օգոստոսի 1921թ., Միլանում քարոզչության և ֆաշիստական մշակույթի դպրոցի բացման կապակցությամբ, «ՈՒղերձներ և կոչեր» գիքից, Իտալիա, 1929թ. էջ 39):
Անհրաժեշտ է ֆաշիստների միջև հաղորդակցություն ստեղծել, անել այնպես, որ նրանց գործունեությունը ուսմունքային (դոկտրինային) լինի` հոգևոր և մտավոր գործունեություն…
Այժմ, եթե մեր հակառակորդները ներկա լինեին մեր ժողովին, նրանք կհամոզվեին, որ ֆաշիզմը ոչ միայն գործողություն է, այլև՝ մտածողություն (Ֆաշիստական կուսակցության՝ Ազգային ժողովում արտասանված ճառից, 1924թ. օգոստոսի 8, «Հոդվածներ և ելույթներ» գրքից, Գոեպլի հրատարակչություն, IV հատոր, այսուհետև բոլոր մեջբերումները լինելու են «Հոդվածներ և ելույթներ» գրքի ամբողջական աշխատությունից):

2. Ես այժմ պնդում եմ, որ ֆաշիզմն իր տեսլականով (իդեայով), ուսմունքով (դոկտրինայով), իրականացմամբ համապարփակ է. Իտալական ֆաշիզմը յուրահատուկ է իր կառուցիկությամբ, հոգեպես համապարփակ` այլ կերպ լինել չի կարող: Հոգին համապարփակ է ըստ իր բնույթի: Ըստ այդմ` հնարավոր է կանխատեսել ֆաշիստական Եվրոպան` իր կառուցիկությամբ հետևելով ֆաշիզմի ուսմունքին ու գործունեությանը:
Այլ խոսքով, Եվրոպան, որը լուծում է ժամանակակից պետության խնդիրը ֆաշիստական հոգով. XX դարի պետության, որը շատ է տարբերվում այն պետություններից, որոնք գոյություն ունեին մինչ 1789 թվականը և ձևավորվել են դրանից հետո: Այժմ ֆաշիզմը պատասխանում է համապարփակ խառնվածքի պահանջներին: Հիրավի, նա հարաբերությունների եռակի խնդիր է լուծում` պետության և անհատի միջև, պետության և խմբերի միջև, խմբերի և կազմակերպված խմբերի միջև (ուղերձ Ֆեդերալ դիրեկտորիայի 9-ամյակի կապակցությամբ, 1930թ. 27 հոկտեմբերի, «Հ. և Ե», հատոր VII, էջ 230):

3.Այս քաղաքական գործընթացն ուղեկցվում է փիլիսոփայական գործընթացով. Եթե հավաստի է, որ դարերի ընթացքում զոհասեղանի վրա վեր բարձրացավ մատերիան, ապա այժմ հոգին է զբաղեցնում նրա տեղը: Հաջորդաբար մերժվում են դեմոկրատական հոգու բոլոր առանձնահատուկ դրսևորումները` անմտությունը, հանկարծաստեղծումը (իմպրովիզացիան), անձնական պատասխանատվության զգացողության բացակայությունը, թվերի և խորհրդավոր աստծու առջև խոնարհվելը, որը կոչվում է «Ժողովուրդ»: Հոգու բոլոր ստեղծագործությունները, սկսած կրոնականից, առաջ են քաշվում առաջին պլան այնպես, որ ոչ-ոք չի համարձակվում երկար մնալ հակակղերականության դիրքերում, որը արևմուտքում բազում տարիներ հանդիսանում է դեմոկրատների սիրելի զբաղմունքը:
Երբ ասում են, որ Աստված վերադառնում է, ապա դրա ներքո ենթադրվում է այն հավաստումը, որ վերադառնում են հոգևոր արժեքները (ՈՒ՞մ կողմն է աշխարհը, «Հ. և Ե.», հ. II, էջ 264):
Մի գոտի կա, որը նախասահմանված է ոչ այնքան որոնման, որքան կյանքի բարձրագույն նպատակի մտահղացման համար: Այդու գիտությունը ծագում է փորձից, սակայն անխուսափելիորեն հանգում փիլիսոփայությանը, և, ըստ իս, միայն փիլիսոփայությունը կարող է լուսավորել գիտությունը և փոխադրել նրան համապարփակ տեսլականի (իդեայի) հարթություն (ելույթ Բոլոնիայի կոնգրեսում, «Հ. և Ե.», հ. V, էջ 464):
Ֆաշիստական շարժումը, որպեսզի հասկանալի լինի, պետք է դիտարկվի հոգևոր երևակման ամբողջականությամբ ու խորությամբ: Նրա արտաքին դրսևորումները առավել զորեղ և առավել վճռորոշ էին, բայց սրանից չի հետևում, որ պետք է հանգրվանել միայն դրանց վրա: Իտալական ֆաշիզմը, իրոք, ոչ միայն քաղաքական խռովություն էր` ընդդեմ թույլ և անընդունակ կառավարիչների, ովքեր թույլ էին տվել պետական հեղինակության անկումը և սպառնում էին կասեցնել Իտալիան իր բարձրագույն զարգացման ուղուց. դա հոգևոր խռովություն էր` ընդդեմ հին գաղափարախոսությունների, որոնք մասնատում են կրոնի, հայրենիքի և ընտանիքի սուրբ սկզբունքները: Եվ, որպես հոգևոր խռովություն, ֆաշիզմը ազգի անմիջական հայտնությունն է (ուղերձ անգլիական ժողովրդին, 1924թ., 5 հունվարի):

4.Պայքարը դա հանուր իրերի աղբյուրն է, այդու` ողջ կյանքը լեցուն է հակադրություններով – սեր և ատելություն, սև ու սպիտակ, գիշեր և ցերեկ, չար ու բարի. և քանի դեռ այս հակադրությունները չեն հավասարակշռվելու, պայքարը` որպես բարձրագույն ճակատագրայնություն, մշտապես լինելու է մարդկային բնության հիմքը:
Ի վերջո լավ է, որ դա այդպես է: Այսօր գոյություն ունեն ռազմական, տնտեսական, գաղափարական պայքարներ, բայց այն օրը, երբ այլևս չեն մարտնչելու, լինելու է մելամաղձության, վախճանի և կործանման օրը: Այնուամենայնիվ, այդ օրը չի գալու: Հենց դրա համար է պատմությունը միշտ հանդես է գալիս փոփոխվող համայնապատկերով: Եթե այժմ վերադառնանք խաղաղությանը, հանգստությանն ու լռությանը, ապա սկիզբ կառներ պայքարն ընդդեմ այսօրվա իսկական հարաշարժ ժամանակաշրջանի գաղափարամիտումներին: Հարկավոր է նախապատրաստվել նոր անակնկալների, նոր պայքարի: Խաղաղություն չի լինելու, քանի դեռ ազգերը չձերբազատվեն քրիստոնեական համընդհանուր եղբայրության երազանքներից և իրար չմեկնեն ձեռքերը ծովերի ու լեռների վրայով: Ես ինքս այդքան էլ չեմ հավատում այդ իդեալներին, բայց և չեմ բացառում դրանք, քանի որ ես ոչինչ չեմ բացառում (ելույթ Տրիենտում` Ռոսսետիի Պոլիտեայում, «Հ. և Ե.» հ. II, էջ 99):

5.Ես ազգերի պատվի ներքո ըմբռնում եմ նրանց վաստակը մարդկային մշակույթի մեջ (Ե. Լյուդվիգ, Զրույցներ Մուսսոլինիի հետ, Միլան, 1922թ., էջ 199):

6.Ես ընդհակառակը այդ կազմակերպությունը Իտալական մարտական զորագնդեր (fascio) կկոչեի: Այս դաժան և երկաթյա խոսքերում ամփոփված է ֆաշիզմի ողջ ծրագիրը, ինչպիսին այն ես ինքս պատկերացնում էի, ինչպիսին ես այն կուզենայի, ինչպիսին ես այն ստեղծեցի:
Ահա, ընկերներ, ձեզ դարձյալ մի ծրագիր` պայքարել:
Մեզ` ֆաշիստներիս համար կյանքը շարունակվող և չընդհատվող պայքար է, որը մեր կողմից, մեծագույն առնականության և անհրաժեշտ քաջության հետ միասին, հաճությամբ է ընդունվում (ելույթ Հռոմում զորաջոկատների հիմնադրման 7-ամյակի կապակցությամբ, 23 մարտի 1926թ., «Հ. և Ե.», հ. V, էջ 297):
Ահա’, ֆաշիստական փիլիսոփայության էության համար մի նորություն: Երբ Ֆինլանդիայի մի փիլիսոփա ոչ վաղ անցյալում խնդրեց ինձ մեկ նախադասությամբ արտահայտել իր համար ֆաշիզմի իմաստը, ես նրան գրեցի գերմաներենով. «Մենք դեմ ենք հարմարավետ կյանքին» (Ե. Լյուդվիգ, Զրույցներ Մուսսոլինիի հետ, ԾՌսՈվ, 1932թ. էջ 190):

7.Եթե ֆաշիզմը հավատ չլիներ, ապա ինչպե՞ս նա կստեղծեր անհողդողդություն ու առնականություն՝ իր շարքային անդամների մեջ: Միայն հավատը, կրոնական բարձրության հասած հավատը միայն կարող է հուշել խոսքերը, որոնք արտասանվել են Ֆրիդրիխ Ֆլորիոի այժմ արդեն անարյուն շուրթերից («Արյունակցական կապ», «Հ. և Ե», հ. II, էջ 233):

8.Ավանդությունն, իհարկե, ժողովրդի ամենամեծ հոգևոր ուժերից մեկն է, որքանով որ այն հանդիսանում է ժողովրդի հոգու հետևողական և հարատև ստեղծագործությունը («Համառոտ նախերգանք», «Հ. և Ե», հ. II, էջ 235):

9.Մեր խառնվածքը հարկադրում է մեզ մեծ նշանակություն տալ խնդրի որոշակի կողմին, այլ ոչ թե նրա գաղափարական կամ միստիկական հնարամտությանը: Այդու մենք դյուրությամբ գտնում ենք հավասարակշռությունը («Դրամատիկական երևակում», «Հ. և Ե», հ.I, էջ 272):
Մեր պայքարը առավել անշնորհակալ և առավել գեղե- ցիկ է, որովհետև ստիպում է մեզ հաշվի նստել միայն մեր սեփական ուժերի հետ: Մենք պատռեցինք մեր հայտնության ողջ ճշմարտությունները, մենք թքեցինք բոլոր դոգմաների վրա, մենք մերժեցինք բոլոր դրախտային երազանքները, խարանեցինք բոլոր խաբեբաներին` սպիտակ, կարմիր, սև, ովքեր մարդկային ցեղի համար վաճառքի են հանում «երջանկության» հրաշագործ դեղատոմսերը: Մենք չենք հավատում ծրագրերին, ուրվագծերին, սրբերին ու առաքյալներին. մենք չենք հավատում հատկապես երջանկությանը, փրկությանը, ավետյաց երկրին:
Մենք չենք հավատում միակ լուծմանը` լինի այն տնտեսական, քաղաքական կամ բարոյական, մենք չենք հավատում կենաց հարցերի ուղղագիծ լուծմանը, քանի որ ըստ մեր բոլոր սրբությունների հանրահայտ երգիչների՝ կյանքն ուղղագիծ չէ, նրան երբեք չի կարելի համակցել առաջնային պահանջների սահմանափակ հատվածի հետ («Անհրաժեշտ է լողալ», «Հ. և Ե», հ II, էջ 53):

10.Մենք հավերժ քարացած դեմքով մումիա չենք` շրջված մի կողմի, և չենք ցանկանում լինել այդպիսին. մենք չենք ցանկանում կողպվել ձախ կեղծ բարեպաշտության սահմանափակ ցանկապատերում, որտեղ մեխանիկորեն ծամծմում են կրոնն ընդունող աղոթքներին համապատասխան բանաձևեր. մենք մարդ ենք և կենդանի մարդիկ` մեր, թեկուզ համեստ, բաժինը պատմության արարման մեջ ներմուծելու ծարավով առլեցուն («Համարձակություն», «Հ. և Ե», հ. I, էջ 8):
Մենք փառաբանում ենք բարոյական և ավանդական նախադրյալները, որոնք սոցիալիզմի կողմից մերժված են և արժեզրկված. բայց գլխավորը` ֆաշիստական հոգին փախչում է բոլոր խորհրդավոր գալիքի քմահաճ իպոտեկայից* («Երկու տարի անց», «Հ. և Ե», հ. II, էջ 153):
Ինչ վերաբերվում է խոսքերին և հասկացություններին` կապված աջի և ձախի, պաշտպանության և վերականգնման, ավանդույթի և զարգացման հետ, ապա մենք չենք շղթայվում անցյալին հուսահատությամբ, որպես փրկության տապանի, սակայն և հապճեպ չենք նետվում գայթակղիչ գալիքի մշուշների մեջ («Համառոտ նախերգանք», «Հ. և Ե», հ. II, էջ 236):
Ժխտումը, հավերժ անշարժությունը նզովք է: Ես շարժ- ման կողմնակից եմ: Ես ճամփորդ եմ (Ե. Լյուդվիգ, Զրույցներ Մուսսոլինիի հետ, էջ 204):

11.Ընդդեմ դեմոլիբերալների անհատապաշտության, մենք առաջինն ենք հավատում, որ անհատը գոյություն ունի միայն պետության մեջ և միայն ընդունելով պետության անհրաժեշտությունը, և որ քայլ առ քայլ քաղաքակրթության բարդացման հետ միասին անհատի ազատությունն էլ ավելի է սահմանափակվում (Ֆաշիզմի մեծ զեկույցը, 14 սեպտեմբերի, 1929թ., «Հ. և Ե», հ. VII, էջ 147):
Պետականության զգացողությունը տիրում է Իտալական ժողովրդի գիտակցության մեջ, որը զգում է, թե պետությունը

* Իպոտեկա – անշարժ գույքի գրավադրում կամ գրավադրման փոխառություն (ծանոթ. թարգմ.՝ Ս. Հ.):
իրենց միասնության և անկախության միակ երաշխիքն է, որ միայն պետությունն է իրենց տեսակի և պատմության անընդհատությունը գալիքում ներկայացնում (7-րդ տարվա ուղերձը, 25 հոկտեմբերի, 1929թ, «Հ. և Ե» հ. VII, էջ 152):
Եթե անցած 80 տարիների ընթացքում մենք իրականցրել ենք այսպիսի նշանակալի զարգացում, ապա դուք մտովի կարող եք պատկերացնել և կանխատեսել, որ մոտակա 50 կամ 80 տարիների Իտալիայի առաջընթացը, այն Իտալիայի, որի կենսական ուժի հզորությունն ու շրջապտույտը մենք զգում ենք, իրոք լինելու է վիթխարի, միայն թե մենք կարողանանք պահպանել բոլոր քաղաքացիների համաձայնությունը, եթե պետությունը հաշտարար (արբիտր) լինի քաղաքական և սոցիալական վեճերում, եթե ամեն ինչ պետության մեջ լինի և ոչինչ պետությունից դուրս, քանի որ այժմ չի կարելի անհատին ներկայացնել պետությունից դուրս, բացի միայն անապատի ավազների մեջ իր համար առանձնություն փնտրող վայրենուց (ելույթ Սենատում 1 հուլիսի, 1928թ., «Հ. և Ե», հ. VII, էջ 173):
Ֆաշիզմը վերադարձրեց պետությանը իր ինքնիշխան գործունեությունը, պնդելով, որ հակառակ դասերի ու կատեգորիաների բոլոր տարբերությունների՝ այն ունի բացարձակ բարոյական արժեք, նա վերադարձավ պետական կառավարմանը, որը դարձել էր ընտրական ժողովի գործադիր մարմին, պետության անձի ներկայացուցչի պատիվն ու կայսերական իշխանության ամբողջությունը, նա ազատեց վարչակարգը ամեն տեսակի կուսակացությունների ու շահերի ճնշումից (Պետական խորհրդում, 22 դեկտեմբերի, 1928թ; «Հ. և Ե», հ. VI, էջ 392)

12. Թող չմտածեն ժխտել ֆաշիստական պետության բարոյական բնույթը, քանի որ ես կամաչեի ելույթ ունենալ այս ամբիոնից, եթե չզգայի, որ ներկայացնում եմ պետության բարոյական ու հոգևոր ուժը: Ի՞նչ կներկայացներ իրենից պետությունը, եթե չունենար ոգի, բարոյականություն, որն իր օրենքներին ուժ է տալիս ու ստիպում քաղաքացիներին ենթարկության:
Ֆաշիստական պետությունը լիովին պնդում է իր բարոյական բնույթը, այն է՝ պետություն կաթոլիկական, բայց ֆաշիստական, նույնիսկ նախ և առաջ, բացառապես ու գլխավորապես ֆաշիստական կաթոլիկությունը, որը լրացնում է հոգևորը ու մենք դա բացահայտորեն հայտարարում ենք: Թող ոչ ոք չփորձի էլ փիլիսոփայության կամ մետաֆիզիկայի քողի տակ սեղանի վրայի խաղաթղթերը փոխել (ելույթ դեպուտատների պալատում, 13 մայիսի, 1929թ, «Հ. և Ե», հ. VII, էջ 105):
…Պետություն, որը գիտակցում է իր առաքելությունը ու ներկայացնում է առաջ ընթացող ժողովուրդ, պետություն, որ անընդհատ վերափոխում է նրան, նույնիսկ նրա արտաքին տեսքը: Այս ժողովրդին պետությունը պետք է ասի մեծ խոսքեր, դրդի նրան մեծ գործերի ու գաղափարների, այլ ոչ թե միայն զբաղվի ընթացիկ վարչական գործերով (նույն տեղում, էջ 107)

13.Ազատության հասկացությունը բացարձակ չէ, քանզի կյանքում բացարձակ ոչինչ չկա: Ազատությունը իրավունք չէ, այլ պարտք, նվեր չէ, այլ՝ գրավում, հավասարեցում չէ, այլ՝ արտոնություն: Ազատություն հասկացությունը ժամանակի մեջ փոխվում է: Կա ազատություն խաղաղության ժամանակ, որը չի կարող լինել ազատություն՝ պատերազմական ժամանակ: Կա ազատություն հարուստ ժամանակներում, որը չի կարող թույլատրվել աղքատ լինելիս (ելույթ մարտախմբերի հիմնադրման 5-րդ տարելիցին, 24 մարտի, 1924թ., «Հ. և Ե», հ. IV, էջ 77)
Մեր պետություն
Фотография: Ցեղակրոնություն Եվ Ֆաշիզմ
(Իրականություն և կեղծիք)

Սույն աշխատության թարգմանությունը տպագրում ենք առանց խմբագրության (գուցեև անհրաժեշտ) միջամտության, որպեսզի չխախտենք Սմբատ Հովհաննիսյանի հեղինակային իրավունքը: Նյութում հիմնականում պահպանվել են նաև օտարահունչ՝ միջազգային ճանաչում ունեցող տերմինները, բնօրինակից (ռուսերենի թարգմանությունից) հանկարծաբար չշեղվելու նպատակով: «Հայ-Արիներ»-ի էջերում, հայկական ազգայնական գաղափարներին, ուսմունքներին (ցեղակրոնություն, տարոնականություն …) զուգահեռաբար կներկայացնենք տարբեր ազգերի ազգայնական ուսմունքներ, դրանց և մեր դասական ազգայնականության տարբերությունն ըմբռնելու, հստակորեն ճանաչելու համար: Կարծում ենք, հայ հանրությունը դեռևս կարիք ունի հստակեցնելու՝ ֆաշիզմի, նացիզմի, սիոնիզմի, սինտոիզմի, դաոսիզմի, պանթուրքիզմի, պանարաբիզմի, պանիսլամիզմի, պանամերիկանիզմի, պանսլավոնիզմի… և հայիզմի (արմենիզմի) ընդհանրություններն ու որ շատ կարևոր է՝ տարբերությունները: Հայ Ազգայնականությունը ազգային – հոգևոր ինքնապաշտպանական զորեղ թաղանթ է, որից պետք է վախենանք ոչ թե մենք՝ հայերս, այլ՝ օտարները: Ովքեր զրկում են Հայ Ազգին այդ թաղանթից, կա’մ չեն հասկանում թե ինչ են անում, կա’մ …
«Հայ-Արիներ»

«Անհատը պատկանում է ամբողջ մարդկությանը,
բայց նայում է տիեզերքին իր ազգի աչքերով»:
Վ. Գյոթե
«Միայն մարդ կոչվելու արժանին կարող է
արժանաբար Հայ կոչվել»:
Գ. Նժդեհ

Վաղուց ի վեր արարող մտքի վարպետները ժխտել են դասական ազգայնականության և ֆաշիզմի նույնությունը: Նախ` այդ եզրերը հասկանալու համար հարկ է չխուսափել գաղափարախոսության հիշատակումից կամ մեկնաբանումից, թեկուզ աշխարհում դեռ չեն դադարել մի խումբ հասարակագետների (Դանիել Բելլ և այլոք) այն անհիմն պնդումները, թե մարդկությունը թևակոխել է գաղափարախոսությունները աղբարկղ նետելու ժամանակաշրջան: Սակայն, այդպիսի ժամանակաշրջան մեզանից բաժանվում է բյուր լուսատարիների հեռավորությամբ, իհարկե, եթե իրականում գոյություն ունի, քանի որ գաղափարախոսությունն իրենից ներկայացնում է շրջապատող աշխարհի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքի, վերագնահատման, դիրքորոշման ժառանգած ու կատարելագործած հայացքների ու գաղափարների կուռ մի համակարգ, որն ունի և իր նպատակասլաց գործողությունը: Այսինքն՝ գաղափարախոսությունը վերացականության մեջ խարխափող դատարկաբանություն չէ, այլ՝ հոգեվիճակ ու որակ: Իսկ գաղափարախոսություններ կարող են ունենալ և ունեն բոլոր ազգերը (էլ չանդրադառնաք կենդանական ու բուսական աշխարհի «գաղափարախոսությանը»): Այստեղից էլ` գաղափարախոսություններն իրենց խորքով տարբեր են լինում, զի տարբեր են և ազգերը: Իսկ առանց գաղափարախոսության չկա և չի կարող լինել և ոչ մի ազգ: Կարճառոտենք մեր ասելիքը. ֆաշիզմը հայկական երևույթ չէ, այլ՝ իտալական, ինչպես նացիզմն էլ՝ գերմանական: Իսկ հայը չի կարող լինել «ֆաշիստ» կամ «նացիստ» և կամ՝ «պանթուրքիստ», «սիոնիստ», «սինտոիստ», քանի որ դրանք օտար ազգերի օտար արժեքների գաղափարախոսական համակարգեր են: Հայ իրականության մեջ ազգային արժեքների համակարգման և գաղափարաբերման արդյունքում Գ. Նժդեհը սահմանեց «Ցեղակրոնություն» հասկացությունը` ահա և գաղտնիքը:

Ցեղակրոն շարժումը արտահայտված չէ զուտ տեսության ձևով, այլ ունի իր կենսագործման լծակները: Այս երկու դեպքում էլ` տեսության և կենսագործման, ցեղակրոնությունը խստագույնս տարբերվում է ցանկացած «իզմերից»:

Իսկ ով ցանկություն ունի ծանոթանալ այդ տարբերությանը, հարկ է, որ մի այլ գաղափարախոսության հետ ծանոթանա, որի շնորհիվ հնարավոր կլինի զգալ և ընդգծել այդ տարբերությունները: Մեր ընթերցողների համառ խնդրանքով թարգմանաբար ներկայացնում ենք Բենիտո Մուսսոլինիի «Ֆաշիզմի ուսմունքը (դոկտրինան)» աշխատությունը: Իսկ մինչ թարգմանությունը, հարկ ենք համարում պատմական փոքրիկ մի շրջայց կատարել ոչ վաղ անցյալ` երբ նոր-նոր բողբոջում և զարգանում էր ֆաշիզմն Իտալիայում:

…Առաջին աշխարհամարտի արդյունքում Իտալիան հայտնվեց պարտված երկրների շարքում (այն ժամանակների հայտնի արտահայտությամբ` «պարտված` հաղթողների մեջ»): Մեծ տերություն դառնալու նկրտումներ ունեցող Իտալիան վարկատու երկրից վերածվեց պարտատուի: Էական փոփոխության ենթարկվեց և Իտալիայի քաղաքական դաշտը: Մասնավորապես` թուլացան ավանդական աջ և կենտրոնամետ (ցենտրիստական) կուսակցությունները, որի արդյունքում` իրենց դիրքերն ամրապնդեցին ձախերը (թեև նախկինի պես պահպանվում էր լիբերալ-ազատականների կուսակցությունը): Գոյություն ունեցող քաղաքական միավորումներն իրենցից ներկայացնում էին ոչ մեծադիր խմբեր, որոնք պաշտպանում էին խորհրդարանի այս կամ այն պատգամավորին:

Խորհրդարանում առավել մեծ ազդեցություն ունեին լիբերալները, որի ականավոր գործիչներն էին Ջոլիտին, Օռլանդոն, Նիտտին և այլոք: Հիշյալ կուսակցությունը պատերազմի արդյունքում թուլացել էր, սակայն օգվելով ընդդիմադիր կուսակցությունների պառակտումներից` վերստին կարողանում էր «կաբինետներ» կազմավորել:

Հեղափոխական վերելքի աճը երկրում տագնապ առաջացրեց իշխող շրջանում և նրանց ստիպեց հենարան որոնել քաղաքական նոր կազմավորումներում: Այդ ուղղությամբ նախաձեռնությամբ աչքի ընկան կաթոլիկական շրջանները, որի արդյունքում 1919թ ստեղծվեց Ժողովրդական կուսակցությունը («պոպուլյարների»): Այս կուսակցության ղեկավարն էր Սիցիլիայի եռանդուն քահանա Դոն Ստուրցոն: Ի հայտ եկած նոր կուսակցությունը ձգտելու էր՝ թե’ ձախ ուժերից իր կողմը գրավել որոշակի զանգված և թե’ օգտագործել կաթոլիկ եկեղեցու գործոնը: Հիշյալ կուսակցությունը դրամական աջակցություն էր ստանում և’ կառավարությունից և’ կաթոլիկ եկեղեցուց:

Ժողովրդական կուսակցության կազմավորման հետ մեկտեղ Իտալիայում առաջացավ ֆաշիստական շարժումը: 1919թ. մարտի 23-ին Միլանում տեղի ունեցավ «Ֆաշի դի կոմբատիմենտո» («Մարտական միություններ») նոր կազմակերպության հիմնադիր ժողովը, որի արդյունքում հիմնադրված նոր կուսակցությունը պետք է ձևավորվեր 1929թ., որը գլխավորում էր Բենիտո Մուսսոլինին:

Մուսսոլինին այն անհատ գործիչների թվին է պատ- կանում, որն իրենից ֆենոմեն է ներկայացնում: Իսկական անունը Բենեդիկտո էր (Երանելի), քանի որ մայրը կաթոլիկ հավատացյալ էր: Սակայն, հոր անհամաձայնության արդյունքում Բենեդիկտոն կոչվում է Բենիտո (նշանավոր ավազակապետի անունով):

Եղել է ուսուցիչ, և այդ ժամանակ էլ ամուսնանում է աշակերտուհու հետ (նաև բավականին աշխույժ կյանքով էր ապրում սիրուհիների հետ):

Նրա ստեղծագործական կյանքի վրա մեծ ազդեցութ- յուն են թողել հատկապես Գյուստավ Լեբոնը, Ժորժ Սոռելը և Ֆրիդրիխ Նիցշեն, որոնցից առաջինից վերցրեց «ամբոխի և ռասայի տրամաբանության» սկզբունքը, երկրորդից` «արյունն է միայն շարժում պատմության անիվը», իսկ երրորդից` «ոչինչ ճշմարիտ չէ, հետևաբար` ամեն ինչ թույլատրելի է» արտահայտություն-դրույթները:

Սկզբնական շրջանում Սոցիալական կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էր («Ավանտե»` «Առաջ»): 1914թ. աշնանը վտարվում է կուսակցությունից` պատերազմում Իտալիայի մասնակցության օգտին ելույթներ ունենալու պատճառով, քանի որ կուսակցությունը դեմ էր Իտալիայի պատերազմի մեջ ներքաշվելուն: Այս ժամանակ էլ հիմնում է իր թերթը` «Պոպոլո Դ`Իտալիա», որը պետք է ֆաշիստական բնույթ կրեր:

1920թ. արդեն իսկ Ֆաշիստական կուսակցությունը վերելք էր ապրում և ֆաշիստները դիմում էին ուժային քաղաքականության, որին խորհրդարանը ոչնչով չէր խոչընդոտում: Ստեղծվում են «Մարտական ջոկատները»: Սակայն, հարց էր ծագում` ինչպես անել, որ իշխանությունը չհետապնդի նրանց և հնարավոր լինի գործունեություն ծավալել: Մուսսոլինիին հաջողվում է կառավարությանը համոզել, որ դա ուղղված է ընդդեմ ձախերի (նախնական հարվածներն իրոք ուղղվում են ընդդեմ կոմունիստների ու սոցիալիստների): Ձևավորվում են «Ժողովրդական խիզախների մարտական ուժերը», որոնք պետք է գործեին ընդդեմ ֆաշիստների: Սակայն սոցիալիստական կողմը ձեռնպահ մնաց ֆաշիստների դեմ համանման գործողություններ իրականացնելուց: Սոցիալիստներին թվում էր, թե դա հիմնականում կառավարության խաղն է: Այս ամենի արդյունքում ձախերը պայմանագիր են կնքում ֆաշիստների հետ («չհարձակման պակտ»): Եթե ձախերն այս պայմանագիրն ընկալում էին իբրև հաստատուն գործոն, ապա ֆաշիստներն այն դիտում էին որպես մարտավարական քայլ` ուժերը վերադասավորելու համար: Շուտով կրկին սկսում են հարձակումները: Լիբերալներն այդժամ ուշքի են գալիս, բայց արդեն ուշ էր…

1922թ. հոկտեմբերի 24-ին Նեապոլում բացվում է Ֆաշիստական կուսակցության համագումարը: Առաջին իսկ օրը Մուսսոլինին դիմում է կառավարությանը` ֆաշիստների համար պահանջելով 6 նախարարական «պորտֆել»: Այդ ժամանակվա վարչապետ Ֆակտան լրջորեն չմոտեցավ դրան և 6 «պորտֆելները» պատճառ դարձան Մուսսոլինիի` վաղուց ծրագրվածը իրականացնելուն: Նեապոլում նա հանդես է գալիս ելույթով և իր կողմնակիցներից պահանջում է, որ հոկտեմբերի 28-ին Սև շապիկավորները շարժվեն Հռոմ: Հենց այդ օրը մայրաքաղաք շարժվեցին ֆաշիստների զինված զորասյուները… Վիկտոր Էմանուել թագավորը հրաժարվեց պաշարողական դրություն հայտարարել և զորք մտցնել մայրաքաղաք: Դրա փոխարեն Ֆակտան հեռացվում է իշխանությունից, և հաջորդ օրը թագավորը Մուսսոլինիին առաջարկում է զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Այսպիսով` իշխանությունը հանձնվում է ֆաշիստներին:

Մուսսոլինին սկզբում զգուշավոր քաղաքականություն էր վարում: Այնուամենայնիվ, 1922թ. սկսած` նա կտրուկ քայլերի է դիմում: Իսկ 1924թ. նա հայտարարում է, որ ֆաշիստական կազմակերպությունը մտադիր չէ իշխանությունը կիսել այլ կուսակցությունների հետ (1922-1923թթ. այն կոալիցիայի մեջ էր ժողովրդական կուսակցության հետ, իսկ 1923-1924թթ.` լիբերալների հետ), և ձևավորվեց ֆաշիստական կառավարությունը: 1926թ. Մուսսոլինին հայտարարեց «Նապոլեոնյան տարի». 1926թ. ընթացքում է, որ ընդունվեցին «Վարչապետի լրացուցիչ լիազորությունների մասին», «Ֆաշիստական խորհրդարանի մասին» օրենքները, իսկ ոչ ֆաշիստական կուսակցություններն ու կազմակերպությունները հայտարարեցին իրենց ինքնալուծարման մասին: Այս իրավիճակում, եթե 1921թ. ֆաշիստներն ունեին 326 հազար անդամ, ապա 1926թ.՝ արդեն 2մլն:

Ներքին քաղաքականության մեջ արդեն իսկ պետք է ընդգծվեր ոչ միայն ֆաշիստական նոր գաղափարախոսությունը, այլև՝ ֆաշիստական մշակույթ ստեղծելը, որն իր մեջ պետք է ներառեր Հռոմի անցյալը: Ի վերջո 1932թ. Մուսսոլինիի և Ջենտիլեի հեղինակությամբ տպագրվում է «Ֆաշիզմի ուսմունքը (դոկտրինան)» աշխատությունը: Հիշյալ ուսմունքը թեև հետագայում ներկայացվեց իբրև արտաքին քաղաքականության մարտավարություն, իրականում չէր զանազանում ներքին և արտաքին քաղաքականությունը:

Ահա և այդ աշխատության թարգմանությունը ներկայացնում ենք ընթերցողներին:

Առաջաբանը և թարգմանությունը՝
Սմբատ Հովհաննիսյանի
2003թ.

Բենիտո Մուսսոլինի
Գլուխ Առաջին

Հիմնարար Գաղափարներ

1.Ֆաշիզմի փիլիսոփայությունը
Ինչպես ցանկացած քաղաքական ներամբողջական կոնցեպցիա, ֆաշիզմը միաժամանակ և՛ գործողություն է, և՛ գաղափար. գործողություն, որին բնորոշ է ուսմունքը, և ուսմունք, որը սկզբնավորվելով պատմական ուժերի արդի համակարգի հիմքի վրա` ներառվում է վերջինիս մեջ ու այնուհետև գործում ներքին ուժի որակով1:
Ըստ այդմ, այս կոնցեպցիան ունի տեղի և ժամանակի պարագաներին համապատասխան ձև, սակայն միաժամանակ ունի և գաղափարական բովանդակություն` այն բարձրագույն գաղափարի պատմության մեջ բարձրացնելով մինչ ճշմարտության նշանակության2:
Չի կարելի մարդկային կամքի թելադրանքի ոլորտում հոգեպես ներազդել արտաքին աշխարհի վրա` առանց հասկանալու ներգործությանը պատկանող անցողիկ և մասնակի իրականությունը և հավերժ ու համապարփակ իրականությունը, որոնց մեջ առաջինն ունի իր կեցությունն ու կամքը:
Մարդկանց ճանաչելու համար հարկավոր է ճանաչել մարդուն, իսկ մարդուն ճանաչելու համար, հարկավոր է ճանաչել իրականությունն ու նրա օրենքները: Գոյություն չունի պետության հասկացություն, որն իր հիմքում չլիներ կյանքի հասկացություն: Սա հենց փիլիսոփայությունն է կամ՝ ներզգացողության գաղափարական համակարգը, որը կամ զարգանում է տրամաբանական կառուցվածքի մեջ՝ արտահայտվելով մտապատկերը, կամ էլ՝ զարգանում է հավատի մեջ, սակայն դա, ծայրահեղ դեպքում, միշտ հնարավորինս բնակազմական գիտություն է աշխարհի մասին:

2.Կյանքի հոգևոր հասկացությունը
Այսպիսով ֆաշիզմն անհասկանալի է իր գործնական դրսևորումների մեջ` որպես կուսակցական կազմակերպություն, որպես դաստիարակչական համակարգ, որպես կարգապահություն, եթե այն չդիտարկվի կյանքի ընդհանուր հասկացության լույսի ներքո, այսինքն` հոգևոր հասկացության3:
Աշխարհը ֆաշիզմի համար ոչ միայն նյութական աշխարհ է, որը ցուցադրում է իրեն միայն արտաքնապես, որտեղ մարդը, որը հանդիսանում է անկախ անհատ` առանձին, բոլոր մյուսներից, ղեկավարվում է բնական օրենքներով` բնազդաբար տրվելով եսակենտրոն կյանքին և րոպեական վայելքներին:
Ֆաշիզմի համար մարդն անհատ է` Ազգի, Հայրենիքի հետ միասնական, հնազանդ բարոյական օրենքներին, անհատների հետ շաղկապված ավանդույթով, պատմական առաքելությամբ և կյանքի բնազդը, օրգանական կյանքի ակնթարթային հաճույքները ջլատող` ժամանակի և տարածության սահմաններից ազատ բարձրագույն կյանք ստեղծելու պարտքի գիտակցությամբ: Այդ կյանքի մեջ անհատը ինքնաժխտման, մասնակի հետաքրքրությունների զոհաբերության, նույնիսկ սխրագործության ուղիով իրականացնում է զուտ հոգևոր կեցություն, որում և ամփոփված է նրա մարդկային արժեքը:

3.Կյանքի պոզիտիվ հասկացությունը,
որպես պայքարի հասկացություն
Այսպիսով, ֆաշիզմը հոգևոր կոնցեպցիա է, որը ծագել է XIX դարում, ժամանակի ընդհանուր հակազդեցությունից, ընդդեմ թուլացնող «մատերիալիստական պոզիտիվիզմի»: Կոնցեպցիան հակապոզիտիվիստական է, սակայն դրական, սկեպտիկական չէ, ագնոստիկական չէ, պեսիմիստական չէ, պասիվ օպտիմիստական չէ, ինչպիսին հանդիսանում են ընդհանրապես (բոլոր բացասական) ուսմունքները, որոնք կարծում են, թե կյանքի ենթադրելի կենտրոնը մարդու մեջ է, որը կարող է և պետք է իր ազատ կամքով արարի իր աշխարհը:
Ֆաշիզմը պահանջ ունի եռանդուն, ամբողջ էներգիայով գործողությանը տրված մարդու, որն առնականորեն, իր առջև ծառացած դժվարություններ գիտակցելով` պատրաստ լինի դրանք հաղթահարելու: Նա կյանքը հասկանում է որպես պայքար, հիշելով, որ մարդը պետք է նվաճի իր համար արժանավոր կյանք, նախ և առաջ հենց իրենից ստեղծելով գործիքը (ֆիզիկական, բարոյական և մտավոր)՝ կյանքը կարգավորելու համար: Սա ճիշտ է ինչպես առանձին մարդու, նմանապես և ազգի ու ընդհանրապես մարդկության համար4:
Այստեղից էլ մշակույթի բարձր գնահատականն իր բոլոր ձևերում (արվեստ, կրոն, գիտություն)5 և դաստիարակության մեծագույն նշանակությունը: Այստեղից էլ աշխատանքի հիմնական արժեքը, որով մարդը հաղթում է բնությանը և ստեղծում սեփական աշխարհը (տնտեսական, քաղաքական, բարոյական, մտավոր):

4.Կյանքի բարոյական հասկացությունը
Կյանքի այս դրական ըմբռնումը, ակնհայտ է, որ բարոյագիտական է: Այն ընդգրկում է ողջ իրականությունը, այլ ոչ միայն նրա վրա իշխող մարդուն: Չկա գործողություն, որը չենթարկվի բարոյական գնահատանքի, աշխարհում չկա ոչինչ, որ կարողանա զուրկ լինել իր բարոյական արժեքից:
Այդու, ֆաշիստը ներկայացնում է իր կյանքը լուրջ, խի- ստ, կրոնական, որն ամբողջությամբ ընդգրկված է բարոյական և հոգևոր ուժերի աշխարհում: Ֆաշիստն արհամարհում է «հարմարավետ կյանքը»6:

5.Կյանքի կրոնական հասկացությունը
Ֆաշիզմը կրոնական կոնցեպցիա է7.նրանում մարդը դիտարկվում է իր ներունակ (իմանենտ) հարաբերությամբ բարձրագույն օրենքի, օբյեկտիվ Կամքի հետ, որը գերազանցում է առանձին անհատին, դարձնում նրան հոգևոր հաղորդակցությանը գիտակից մասնակից: Ով ֆաշիստական վարչակարգի կրոնական քաղաքականության մեջ մնում է մաքուր հարմարվողական (օպպուրտինիստական) ըմբռնմամբ, նա չի հասկացել, որ ֆաշիզմը, կառավարության համակարգ լինելով, նախ և առաջ, մտածողության համակարգ է:

6 Կյանքի բարոյագիտական և ռեալիստական հասկացությունը
Ֆաշիզմը պատմական կոնցեպցիա է, որտեղ մարդը բացառապես դիտվում է որպես հոգևոր գործընթացի ակտիվ մասնակից ընտանեական և սոցիալական խմբում, ազգի և պատմության մեջ, ուր համագործակցում են համայն ազգերը: Այստեղից էլ ավանդույթի մեծ նշանակությունը հիշողության, լեզվի, սովորույթների, սոցիալական կյանքի սկզբունքների մեջ8:
Պատմությունից դուրս մարդը ոչինչ է: Այդ իսկ պատճառով ֆաշիզմը հանդես է գալիս ընդդեմ բոլոր անհատապաշտների` XIX դարի վերացականության (աբստրակցիայի) մատերիալիստական հենքի վրա հիմնված, այն դեմ է բոլոր ուտոպիաներին և յակոբինյան նորույթներին: Նա չի հավատում երկրի վրա «երջանկության» հնարավորությանը, ինչպես դա եղել է XVIII դարի տնտեսական գրականության ձգտումների մեջ և դրա համար էլ այն մերժում է բոլոր նպատակաբանական (տելեոլոգիական) գիտությունները, ըստ որոնց` պատմության հայտնի ժամանակաշրջանում հնարավոր է մարդկային տեսակի վերջնական կարգավորում: Վերջինս հավասարազոր է իրեն դուրս կանգնեցնելու պատմությունից և կյանքից, որը հանդիսանում է հարատև ընթացք և զարգացում:
Քաղաքական ֆաշիզմը ձգտում է լինել ռեալիստական ուսմունք (դոկտրին), գործնականում այն ցանկանում է լուծել միայն խնդիրներ, որոնք առաջադրում է պատմությունն ինքը` ուրվագծելով կամ նախացուցելով դրանց լուծումը9: Մարդկանց մեջ գործելու համար, ինչպես և բնության, պետք է խորամուխ լինել իրական գործընթացի մեջ և տիրապետել գործող ուժերին10:

7. Հակաանհատապաշտությունը և ազատությունը
Պետության ֆաշիստական կոնցեպցիան հակաանհատապաշտական է, ֆաշիզմն ընդունում է անհատին, որքանով նա համընկնում է պետության հետ, որն իր պատմական գոյության մեջ հանդիսանում է մարդու համապարփակ գիտակցություն և կամք11:
Ֆաշիզմը դեմ է դասական լիբերալիզմին, որը ծագել է ընդդեմ միապետության հակազդեցության անհրաժեշտությունից և սպառել իր խնդիրը, երբ պետությունը փոխարկվել է ժողովրդական գիտակցության և կամքի: Լիբերալիզմը ժխտում է պետությունը հօգուտ առանձին անհատի, ֆաշիզմը հաստատում է պետությունը` որպես անհատի ճշմարիտ իրականություն12:
Եթե ազատությունը պետք է լինի իրական մարդու, այլ ոչ վերացական խամաճիկի անկապտելի հատկություն, ինչպես այն ներկայացնում է անհատապաշտական լիբերալիզմը, ապա ֆաշիզմը հանուն ազատության է. հանուն այն միակ ազատության, որը կարող է լուրջ փաստ լինել հենց պետության ազատության և պետության մեջ անհատի ազատության համար13: Եվ դա այն բանի համար, որ ֆաշիստը գտնում է, թե պետությունից դուրս մարդկային ու հոգևոր ոչինչ գոյություն չունի, և հատկապես՝ պետությունից դուրս ոչ մի բան արժեք չունի: Այս իմաստով ֆաշիզմը բռնապետական (տոտալիտար) է և ֆաշիստական պետությունը` որպես սինթեզ և ամբողջություն բոլոր արժեքների, մեկնաբանում և կատարելագործում է ազգային կյանքը ու նմանապես զորեղացնում նրա ռիթմը14:

8. Հակասոցիալիզմ և կորպորատիվիզմ
Պետությունից դուրս չկա անհատ, չկա և խումբ (քաղաքական կուսակցություններ, հասարակություն, արհմիություններ, դասակարգեր)15: Դրա համար ֆաշիզմը դեմ է սոցիալիզմին, որը պատմական զարգացումը հանգեցնում է դասակարգերի պայքարին և չի ճանաչում պետական միասնությունը, որը դասակարգերը միախառնում է տնտեսական և բարոյական ընդհանրության իրականության մեջ. նման պայմաններում ֆաշիզմը դեմ է դասակարգային սինդիկալիզմին:
Սակայն կառավարող պետության սահմաններում ֆաշիզմը ճանաչում է իրական պահանջները, որոնցից սկիզբ են առնում սոցիալիստական և արհմիութենական շարժումները, և իրականացնում է դրանք պետության միասնականության մեջ համաձայնեցված շահերի կորպորատիվ համակարգում16:

9. Դեմոկրատիան և ազգը
Անհատները կազմում են դասակարգեր` համապատասխան շահերի ստորոգության, արհմիություններ` զանազան, միասնական – տնտեսական գործունեության ընդհանուր շահերի ոլորտում. սակայն բոլորից առաջ ու գլխավորը՝ նրանք կազմում են պետությունը: Վերջինս մեծաքանակ չէ ազգի մեծամասնությունը կազմող անհատների հանրագումարի մեջ: Այդու, ֆաշիզմը դեմ է դեմոկրատիային, որն համահավասարեցնում է ազգը մեծամասնության հետ և ցածրացնում նրան մինչ բազմության մակարդակի17:
Սակայն, այն ինքնին հանդիսանում է դեմոկրատիայի իրական ձև, եթե ազգը հասկանանք այնպես, ինչպես պետք է` որակական, այլ ոչ թե քանակական, այն է` որպես առավելապես հուժկու, բարոյական, ճշմարիտ և հետևողական գաղափար: Այդ գաղափարն իրականացվում է ազգի մեջ քչերի գիտակցության և կամքի միջոցով, նույնիսկ մեկի, և որպես իդեալ, ձգտում է իրականանալ շատերի գիտակցության և կամքի մեջ18:
Հենց նրանց, ովքեր էթնիկական ծագմանն ու պատմությանը համապատասխան են կազմավորում ազգը` ուղղորդված լինելով միասնական գիտակցությամբ ու կամքով, զարգացման միևնույն ուղեգծով և հոգևոր շտեմարանով:
Ազգը ռասա (մարդացեղ) չէ կամ որոշարկված աշխարհագրական տարածք, այլ պատմության մեջ շարունակվող մի խումբ, այն է` մեծամասնություն, որը միավորված է մի գաղափարով` որպիսին է կամքն առ գոյությունն ու տիրապետությունը, այն է` ինքնագիտակցություն, հետևաբար և անհատականություն19:

10. Պետության հասկացությունը
Այդ բարձրագույն անհատն այնքանով է ազգ, որքան նա հանդիսանում է պետություն: Ոչ թե ազգն է արարում պետություն, ինչպես հայտարարում է հին բնապաշտական ըմբռնումը, որն ընկած է XIX դ. ազգային պետությունների հիմքում: Ընդհակառակը, պետությունն է կյանքի կոչում ազգը` տալով նրան կամք և, հետևաբար, արդյունավետ գոյություն ժողովրդին, որը գիտակցում է սեփական բարոյական միասնությունը:
Ազգի անկախության իրավունքը բխում է ոչ թե սեփա- կան գոյության գրական և գաղափարական գիտակցությունից և հատկապես առավել կամ նվազ անգիտակցական ու անգործ կացության փաստից, այլ` ակտիվ գիտակցությունից, գործուն քաղաքական կամքից, ընդունակ ապացուցելու իր իրավունքը, այն է` ըստ իր բնույթի պետություն արդեն in fieri է: Պետությունը, հատկապես, որպես բարոյական (էթիկական) կամք, հանդիսանում է իրավունքի արարողը :

11.Բարոյական պետություն
Ազգը` պետության տեսքով, բարոյական իրականություն է` գոյություն ունեցող և ապրող այնքանով, որքանով որ այն զարգանում է: Զարգացման մեջ դադարը մահ է: Այդու, պետությունը ոչ միայն կառավարող իշխանություն է անհատական կամքերին օրենքի ձև տվող և հոգևոր կյանքի համար արժեքներ արարող, այլ նաև ուժ է` իր կամքը դեպի դուրս կենսագործող և իրեն ճանաչել ու հարգել պարտադրող, այն է` փաստացիորեն ապացուցելով իր ամբողջականությունը՝ իր զարգացման բոլոր դրսևորումներում21: Այստեղից էլ` կազմակերպվածությունն ու ընդարձակումը (էքսպանսիան), թեկուզ և հենց ըստ հնարավորության: Այդպիսով, պետական կամքն, ըստ բնույթի, հավասարեցվում է մարդկու կամքին` չգիտակցող իր զարգացման սահմաններն ու իր իրականացմամբ ապացուցող սեփական անվերջությունը22:

12.Պետության բովանդակությունը
Ֆաշիստական պետությունը` անհատականության բարձրագույն և ամենազորեղ ձևը, ուժ է, սակայն հոգևոր ուժ: Այն սինթեզում է մարդու բարոյական և մտավոր կյանքի բոլոր ձևերը: Այդու, պետությունն անհնար է սահմանափակել կարգ ու կանոնի և պաշտպանության խնդիրներով, ինչպես դա ցանկանում է լիբերալիզմը: Այն ենթադրյալ անհատականությունների ազատության ոլորտները սահմանող հասարակ մեխանիզմ չէ: Պետությունը հանուր անհատականություններին կանոնակարգող ներքին ձև ու չափ է, և ընդգրկում է ինչպես նրանց կամքը, այնպես էլ բանականությունը: Նրա հիմնարար սկիզբը անհատականության ոգևորությունն է` քաղաքացիական հասարակության մեջ ապրող, թափանցելով խորքը, արմատավորվում է գործող մարդու սրտում` լինի նա մտածող, դերասան կամ գիտնական. դա հոգու հոգին է:

13. Հեղինակություն
Արդյունքում` ֆաշիզմը ոչ միայն օրենսդիր է և հաստատություններ հիմնող, այլև դաստիարակիչն ու շարժիչն է հոգևոր կյանքի: Նա ձգտում է վերափոխել մարդկային կյանքի ոչ թե ձևը, այլ բովանդակությունը, հենց մարդուն, բնավորությունը, հավատը:
Հանուն այս նպատակի նա ձգտում է կարգապահության և հեղինակության, որն արմատանում է մարդու հոգում և անվիճելիորեն իշխում այնտեղ: Այդու, նրա խորհրդանիշը համհարզային (լիկտորային) խուրձն է` միասնության, ուժի և արդարության խորհրդանիշը:
—————————————–
Ծանոթագրություններ
(Հավելված Բ. Մուսսոլինիի կողմից)

1.Այժմ իտալական ֆաշիզմը մահապատժի կամ, որ ավելի վատն է, ինքնասպանության սարսափի ներքո պետք է ստեղծի «հիմքը ուսմունքային կանոնակարգերի»: Վերջիններս չեն լինելու և չպետք է լինեն մեզ հավերժորեն կապող Նեսսոսյան* շապիկներ – քանի որ վաղվա օրը խորհրդավոր է և արտառոց – բայց նրանք պետք է սահմանեն առօրյա քաղաքական և անձնական գործունեության կաղմնորոշող կանոնակարգ:
Ես, որ թելադրել եմ այս դրույթները, ինքս առաջինն եմ ընդունում, որ մեր պարկեշտ ծրագրային քարե տախտակները` ֆաշիզմի տեսական և գործնական ուղենիշները, պետք է վերանայվեն, շտկվեն, ընդարձակվեն և վավերացվեն, քանի որ ժամանակի ընթացքում նրանք վնասների ենթարկվեցին: Ես հավատում եմ, որ հիմնական կորիզը կայանում է պոստուլատների մեջ, որոնք երկու տարի առաջ ազդանշան ծառայեցին իտալական ֆաշիզմի ջոկատների հավաքման համար. բայց այս առաջնեկ կորիզի արդյունքում ժամանակն է ձեռնամուխ լինել հենց ծրագրի հաջորդ, առավել լայն մշակմանը:
Ֆաշիզմի համար այդ կենսական աշխատանքում առանձնահատուկ եռանդով պարտավոր են օգնել Իտալիայի բոլոր ֆաշիստները, հատկապես այն շրջաններից, որտեղ, ըստ դաշնագրի կամ առանց դրա, հաստատվեց երկու մարտնչող հոսանքների խաղաղ գոյակցությունը:
Այս բառը կոպիտ է, բայց ես կուզենայի, որ Ազգային ժողովից մեզ բաժանող երկու ամիսների ընթացքում ստեղծված լինի Իտալական ֆաշիզմի փիլիսոփայությունը: Միլանը

* Նեսսոս – հունական դիցաբանության մեջ կենտավրոս, որը Հերակլեսին և նրա կնոջը` Դեյանիրային անց էր կացնում գետով: Դեյանիրային անցկացնելիս Նեսսոսը փորձում է տիրանալ նրան, բայց սպանվում է Հերակլեսի արձակած նետից, որը ջրդեղած էր Լեռնեյան հիդրայի թույնով: Ցանկանալով վրեժ լուծել, Նեսսոսը մեռնելիս Դեյանիրային ասում է, որ նա հավաքի իր արյունը, որը հարկ եղած դեպքում կօգնի նրան վերադարձնելու ամուսնու սերը: Հետագայում Դեյանիրան, իր ամուսնու սերը պահպանելու համար, հյուսում և իր ամուսնուն ուղարկում է Նեսսոսի թունավոր արյամբ ներծծված հագուստ: Այդ էլ դառնում է հերոսի մահվան պատճառը: (ծանոթ. թարգմանչի` Ս.Հ.)
այս նպատակին կաջակցի իր քարոզչության և մշակույթի առաջին դպրոցով: Գործը վերաբերվում է ոչ միայն ծրագրային դրույթների պատրաստմանը, որի վրա կարող է հենվել ֆաշիստական շարժման անխուսափելի եզրափակումը ներկայացնող կուսակցական կազմակերպությունը, այլ նաև՝ խոսքը մի հիմար հեքիաթի հերքման մասին է, ըստ որի, իբր թե ֆաշիզմի մեջ ընդգրկված են միայն բռնավորներ, այլ ոչ թե անհանգիստ և մտահայող հոգու տեր մարդիկ, ինչպիսին որ է իրականում: Ֆաշիստական գործունեության այս նոր ուղղությունը չի վնասի (ես դրանում վստահ եմ) հիանալի հոգուն և ռազմական խառնվածքին, որը բնորոշ է ֆաշիզմի բացառիկությանը:
Մտածողությունը մատակարարել ուսմունքով (դոկտրինայով) և ամուր համոզումով չի նշանակում զինաթափում, այլ` ամրապնդում և գործողության առավելագույն գիտակցում: Զինվորները, ովքեր գիտակցում են պատերազմի պատճառները, միշտ էլ հանդիսանում են լավագույն մարտիկները: Ֆաշիզմը կարող է և պետք է վերցնի Մաձձինիի երկանդամ նշանաբանը` միտք և գործողություն (նամակ Մ. Բիանկիին, 27. օգոստոսի 1921թ., Միլանում քարոզչության և ֆաշիստական մշակույթի դպրոցի բացման կապակցությամբ, «ՈՒղերձներ և կոչեր» գիքից, Իտալիա, 1929թ. էջ 39):
Անհրաժեշտ է ֆաշիստների միջև հաղորդակցություն ստեղծել, անել այնպես, որ նրանց գործունեությունը ուսմունքային (դոկտրինային) լինի` հոգևոր և մտավոր գործունեություն…
Այժմ, եթե մեր հակառակորդները ներկա լինեին մեր ժողովին, նրանք կհամոզվեին, որ ֆաշիզմը ոչ միայն գործողություն է, այլև՝ մտածողություն (Ֆաշիստական կուսակցության՝ Ազգային ժողովում արտասանված ճառից, 1924թ. օգոստոսի 8, «Հոդվածներ և ելույթներ» գրքից, Գոեպլի հրատարակչություն, IV հատոր, այսուհետև բոլոր մեջբերումները լինելու են «Հոդվածներ և ելույթներ» գրքի ամբողջական աշխատությունից):

2. Ես այժմ պնդում եմ, որ ֆաշիզմն իր տեսլականով (իդեայով), ուսմունքով (դոկտրինայով), իրականացմամբ համապարփակ է. Իտալական ֆաշիզմը յուրահատուկ է իր կառուցիկությամբ, հոգեպես համապարփակ` այլ կերպ լինել չի կարող: Հոգին համապարփակ է ըստ իր բնույթի: Ըստ այդմ` հնարավոր է կանխատեսել ֆաշիստական Եվրոպան` իր կառուցիկությամբ հետևելով ֆաշիզմի ուսմունքին ու գործունեությանը:
Այլ խոսքով, Եվրոպան, որը լուծում է ժամանակակից պետության խնդիրը ֆաշիստական հոգով. XX դարի պետության, որը շատ է տարբերվում այն պետություններից, որոնք գոյություն ունեին մինչ 1789 թվականը և ձևավորվել են դրանից հետո: Այժմ ֆաշիզմը պատասխանում է համապարփակ խառնվածքի պահանջներին: Հիրավի, նա հարաբերությունների եռակի խնդիր է լուծում` պետության և անհատի միջև, պետության և խմբերի միջև, խմբերի և կազմակերպված խմբերի միջև (ուղերձ Ֆեդերալ դիրեկտորիայի 9-ամյակի կապակցությամբ, 1930թ. 27 հոկտեմբերի, «Հ. և Ե», հատոր VII, էջ 230):

3.Այս քաղաքական գործընթացն ուղեկցվում է փիլիսոփայական գործընթացով. Եթե հավաստի է, որ դարերի ընթացքում զոհասեղանի վրա վեր բարձրացավ մատերիան, ապա այժմ հոգին է զբաղեցնում նրա տեղը: Հաջորդաբար մերժվում են դեմոկրատական հոգու բոլոր առանձնահատուկ դրսևորումները` անմտությունը, հանկարծաստեղծումը (իմպրովիզացիան), անձնական պատասխանատվության զգացողության բացակայությունը, թվերի և խորհրդավոր աստծու առջև խոնարհվելը, որը կոչվում է «Ժողովուրդ»: Հոգու բոլոր ստեղծագործությունները, սկսած կրոնականից, առաջ են քաշվում առաջին պլան այնպես, որ ոչ-ոք չի համարձակվում երկար մնալ հակակղերականության դիրքերում, որը արևմուտքում բազում տարիներ հանդիսանում է դեմոկրատների սիրելի զբաղմունքը:
Երբ ասում են, որ Աստված վերադառնում է, ապա դրա ներքո ենթադրվում է այն հավաստումը, որ վերադառնում են հոգևոր արժեքները (ՈՒ՞մ կողմն է աշխարհը, «Հ. և Ե.», հ. II, էջ 264):
Մի գոտի կա, որը նախասահմանված է ոչ այնքան որոնման, որքան կյանքի բարձրագույն նպատակի մտահղացման համար: Այդու գիտությունը ծագում է փորձից, սակայն անխուսափելիորեն հանգում փիլիսոփայությանը, և, ըստ իս, միայն փիլիսոփայությունը կարող է լուսավորել գիտությունը և փոխադրել նրան համապարփակ տեսլականի (իդեայի) հարթություն (ելույթ Բոլոնիայի կոնգրեսում, «Հ. և Ե.», հ. V, էջ 464):
Ֆաշիստական շարժումը, որպեսզի հասկանալի լինի, պետք է դիտարկվի հոգևոր երևակման ամբողջականությամբ ու խորությամբ: Նրա արտաքին դրսևորումները առավել զորեղ և առավել վճռորոշ էին, բայց սրանից չի հետևում, որ պետք է հանգրվանել միայն դրանց վրա: Իտալական ֆաշիզմը, իրոք, ոչ միայն քաղաքական խռովություն էր` ընդդեմ թույլ և անընդունակ կառավարիչների, ովքեր թույլ էին տվել պետական հեղինակության անկումը և սպառնում էին կասեցնել Իտալիան իր բարձրագույն զարգացման ուղուց. դա հոգևոր խռովություն էր` ընդդեմ հին գաղափարախոսությունների, որոնք մասնատում են կրոնի, հայրենիքի և ընտանիքի սուրբ սկզբունքները: Եվ, որպես հոգևոր խռովություն, ֆաշիզմը ազգի անմիջական հայտնությունն է (ուղերձ անգլիական ժողովրդին, 1924թ., 5 հունվարի):

4.Պայքարը դա հանուր իրերի աղբյուրն է, այդու` ողջ կյանքը լեցուն է հակադրություններով – սեր և ատելություն, սև ու սպիտակ, գիշեր և ցերեկ, չար ու բարի. և քանի դեռ այս հակադրությունները չեն հավասարակշռվելու, պայքարը` որպես բարձրագույն ճակատագրայնություն, մշտապես լինելու է մարդկային բնության հիմքը:
Ի վերջո լավ է, որ դա այդպես է: Այսօր գոյություն ունեն ռազմական, տնտեսական, գաղափարական պայքարներ, բայց այն օրը, երբ այլևս չեն մարտնչելու, լինելու է մելամաղձության, վախճանի և կործանման օրը: Այնուամենայնիվ, այդ օրը չի գալու: Հենց դրա համար է պատմությունը միշտ հանդես է գալիս փոփոխվող համայնապատկերով: Եթե այժմ վերադառնանք խաղաղությանը, հանգստությանն ու լռությանը, ապա սկիզբ կառներ պայքարն ընդդեմ այսօրվա իսկական հարաշարժ ժամանակաշրջանի գաղափարամիտումներին: Հարկավոր է նախապատրաստվել նոր անակնկալների, նոր պայքարի: Խաղաղություն չի լինելու, քանի դեռ ազգերը չձերբազատվեն քրիստոնեական համընդհանուր եղբայրության երազանքներից և իրար չմեկնեն ձեռքերը ծովերի ու լեռների վրայով: Ես ինքս այդքան էլ չեմ հավատում այդ իդեալներին, բայց և չեմ բացառում դրանք, քանի որ ես ոչինչ չեմ բացառում (ելույթ Տրիենտում` Ռոսսետիի Պոլիտեայում, «Հ. և Ե.» հ. II, էջ 99):

5.Ես ազգերի պատվի ներքո ըմբռնում եմ նրանց վաստակը մարդկային մշակույթի մեջ (Ե. Լյուդվիգ, Զրույցներ Մուսսոլինիի հետ, Միլան, 1922թ., էջ 199):

6.Ես ընդհակառակը այդ կազմակերպությունը Իտալական մարտական զորագնդեր (fascio) կկոչեի: Այս դաժան և երկաթյա խոսքերում ամփոփված է ֆաշիզմի ողջ ծրագիրը, ինչպիսին այն ես ինքս պատկերացնում էի, ինչպիսին ես այն կուզենայի, ինչպիսին ես այն ստեղծեցի:
Ահա, ընկերներ, ձեզ դարձյալ մի ծրագիր` պայքարել:
Մեզ` ֆաշիստներիս համար կյանքը շարունակվող և չընդհատվող պայքար է, որը մեր կողմից, մեծագույն առնականության և անհրաժեշտ քաջության հետ միասին, հաճությամբ է ընդունվում (ելույթ Հռոմում զորաջոկատների հիմնադրման 7-ամյակի կապակցությամբ, 23 մարտի 1926թ., «Հ. և Ե.», հ. V, էջ 297):
Ահա’, ֆաշիստական փիլիսոփայության էության համար մի նորություն: Երբ Ֆինլանդիայի մի փիլիսոփա ոչ վաղ անցյալում խնդրեց ինձ մեկ նախադասությամբ արտահայտել իր համար ֆաշիզմի իմաստը, ես նրան գրեցի գերմաներենով. «Մենք դեմ ենք հարմարավետ կյանքին» (Ե. Լյուդվիգ, Զրույցներ Մուսսոլինիի հետ, ԾՌսՈվ, 1932թ. էջ 190):

7.Եթե ֆաշիզմը հավատ չլիներ, ապա ինչպե՞ս նա կստեղծեր անհողդողդություն ու առնականություն՝ իր շարքային անդամների մեջ: Միայն հավատը, կրոնական բարձրության հասած հավատը միայն կարող է հուշել խոսքերը, որոնք արտասանվել են Ֆրիդրիխ Ֆլորիոի այժմ արդեն անարյուն շուրթերից («Արյունակցական կապ», «Հ. և Ե», հ. II, էջ 233):

8.Ավանդությունն, իհարկե, ժողովրդի ամենամեծ հոգևոր ուժերից մեկն է, որքանով որ այն հանդիսանում է ժողովրդի հոգու հետևողական և հարատև ստեղծագործությունը («Համառոտ նախերգանք», «Հ. և Ե», հ. II, էջ 235):

9.Մեր խառնվածքը հարկադրում է մեզ մեծ նշանակություն տալ խնդրի որոշակի կողմին, այլ ոչ թե նրա գաղափարական կամ միստիկական հնարամտությանը: Այդու մենք դյուրությամբ գտնում ենք հավասարակշռությունը («Դրամատիկական երևակում», «Հ. և Ե», հ.I, էջ 272):
Մեր պայքարը առավել անշնորհակալ և առավել գեղե- ցիկ է, որովհետև ստիպում է մեզ հաշվի նստել միայն մեր սեփական ուժերի հետ: Մենք պատռեցինք մեր հայտնության ողջ ճշմարտությունները, մենք թքեցինք բոլոր դոգմաների վրա, մենք մերժեցինք բոլոր դրախտային երազանքները, խարանեցինք բոլոր խաբեբաներին` սպիտակ, կարմիր, սև, ովքեր մարդկային ցեղի համար վաճառքի են հանում «երջանկության» հրաշագործ դեղատոմսերը: Մենք չենք հավատում ծրագրերին, ուրվագծերին, սրբերին ու առաքյալներին. մենք չենք հավատում հատկապես երջանկությանը, փրկությանը, ավետյաց երկրին:
Մենք չենք հավատում միակ լուծմանը` լինի այն տնտեսական, քաղաքական կամ բարոյական, մենք չենք հավատում կենաց հարցերի ուղղագիծ լուծմանը, քանի որ ըստ մեր բոլոր սրբությունների հանրահայտ երգիչների՝ կյանքն ուղղագիծ չէ, նրան երբեք չի կարելի համակցել առաջնային պահանջների սահմանափակ հատվածի հետ («Անհրաժեշտ է լողալ», «Հ. և Ե», հ II, էջ 53):

10.Մենք հավերժ քարացած դեմքով մումիա չենք` շրջված մի կողմի, և չենք ցանկանում լինել այդպիսին. մենք չենք ցանկանում կողպվել ձախ կեղծ բարեպաշտության սահմանափակ ցանկապատերում, որտեղ մեխանիկորեն ծամծմում են կրոնն ընդունող աղոթքներին համապատասխան բանաձևեր. մենք մարդ ենք և կենդանի մարդիկ` մեր, թեկուզ համեստ, բաժինը պատմության արարման մեջ ներմուծելու ծարավով առլեցուն («Համարձակություն», «Հ. և Ե», հ. I, էջ 8):
Մենք փառաբանում ենք բարոյական և ավանդական նախադրյալները, որոնք սոցիալիզմի կողմից մերժված են և արժեզրկված. բայց գլխավորը` ֆաշիստական հոգին փախչում է բոլոր խորհրդավոր գալիքի քմահաճ իպոտեկայից* («Երկու տարի անց», «Հ. և Ե», հ. II, էջ 153):
Ինչ վերաբերվում է խոսքերին և հասկացություններին` կապված աջի և ձախի, պաշտպանության և վերականգնման, ավանդույթի և զարգացման հետ, ապա մենք չենք շղթայվում անցյալին հուսահատությամբ, որպես փրկության տապանի, սակայն և հապճեպ չենք նետվում գայթակղիչ գալիքի մշուշների մեջ («Համառոտ նախերգանք», «Հ. և Ե», հ. II, էջ 236):
Ժխտումը, հավերժ անշարժությունը նզովք է: Ես շարժ- ման կողմնակից եմ: Ես ճամփորդ եմ (Ե. Լյուդվիգ, Զրույցներ Մուսսոլինիի հետ, էջ 204):

11.Ընդդեմ դեմոլիբերալների անհատապաշտության, մենք առաջինն ենք հավատում, որ անհատը գոյություն ունի միայն պետության մեջ և միայն ընդունելով պետության անհրաժեշտությունը, և որ քայլ առ քայլ քաղաքակրթության բարդացման հետ միասին անհատի ազատությունն էլ ավելի է սահմանափակվում (Ֆաշիզմի մեծ զեկույցը, 14 սեպտեմբերի, 1929թ., «Հ. և Ե», հ. VII, էջ 147):
Պետականության զգացողությունը տիրում է Իտալական ժողովրդի գիտակցության մեջ, որը զգում է, թե պետությունը

* Իպոտեկա – անշարժ գույքի գրավադրում կամ գրավադրման փոխառություն (ծանոթ. թարգմ.՝ Ս. Հ.):
իրենց միասնության և անկախության միակ երաշխիքն է, որ միայն պետությունն է իրենց տեսակի և պատմության անընդհատությունը գալիքում ներկայացնում (7-րդ տարվա ուղերձը, 25 հոկտեմբերի, 1929թ, «Հ. և Ե» հ. VII, էջ 152):
Եթե անցած 80 տարիների ընթացքում մենք իրականցրել ենք այսպիսի նշանակալի զարգացում, ապա դուք մտովի կարող եք պատկերացնել և կանխատեսել, որ մոտակա 50 կամ 80 տարիների Իտալիայի առաջընթացը, այն Իտալիայի, որի կենսական ուժի հզորությունն ու շրջապտույտը մենք զգում ենք, իրոք լինելու է վիթխարի, միայն թե մենք կարողանանք պահպանել բոլոր քաղաքացիների համաձայնությունը, եթե պետությունը հաշտարար (արբիտր) լինի քաղաքական և սոցիալական վեճերում, եթե ամեն ինչ պետության մեջ լինի և ոչինչ պետությունից դուրս, քանի որ այժմ չի կարելի անհատին ներկայացնել պետությունից դուրս, բացի միայն անապատի ավազների մեջ իր համար առանձնություն փնտրող վայրենուց (ելույթ Սենատում 1 հուլիսի, 1928թ., «Հ. և Ե», հ. VII, էջ 173):
Ֆաշիզմը վերադարձրեց պետությանը իր ինքնիշխան գործունեությունը, պնդելով, որ հակառակ դասերի ու կատեգորիաների բոլոր տարբերությունների՝ այն ունի բացարձակ բարոյական արժեք, նա վերադարձավ պետական կառավարմանը, որը դարձել էր ընտրական ժողովի գործադիր մարմին, պետության անձի ներկայացուցչի պատիվն ու կայսերական իշխանության ամբողջությունը, նա ազատեց վարչակարգը ամեն տեսակի կուսակացությունների ու շահերի ճնշումից (Պետական խորհրդում, 22 դեկտեմբերի, 1928թ; «Հ. և Ե», հ. VI, էջ 392)

12. Թող չմտածեն ժխտել ֆաշիստական պետության բարոյական բնույթը, քանի որ ես կամաչեի ելույթ ունենալ այս ամբիոնից, եթե չզգայի, որ ներկայացնում եմ պետության բարոյական ու հոգևոր ուժը: Ի՞նչ կներկայացներ իրենից պետությունը, եթե չունենար ոգի, բարոյականություն, որն իր օրենքներին ուժ է տալիս ու ստիպում քաղաքացիներին ենթարկության:
Ֆաշիստական պետությունը լիովին պնդում է իր բարոյական բնույթը, այն է՝ պետություն կաթոլիկական, բայց ֆաշիստական, նույնիսկ նախ և առաջ, բացառապես ու գլխավորապես ֆաշիստական կաթոլիկությունը, որը լրացնում է հոգևորը ու մենք դա բացահայտորեն հայտարարում ենք: Թող ոչ ոք չփորձի էլ փիլիսոփայության կամ մետաֆիզիկայի քողի տակ սեղանի վրայի խաղաթղթերը փոխել (ելույթ դեպուտատների պալատում, 13 մայիսի, 1929թ, «Հ. և Ե», հ. VII, էջ 105):
…Պետություն, որը գիտակցում է իր առաքելությունը ու ներկայացնում է առաջ ընթացող ժողովուրդ, պետություն, որ անընդհատ վերափոխում է նրան, նույնիսկ նրա արտաքին տեսքը: Այս ժողովրդին պետությունը պետք է ասի մեծ խոսքեր, դրդի նրան մեծ գործերի ու գաղափարների, այլ ոչ թե միայն զբաղվի ընթացիկ վարչական գործերով (նույն տեղում, էջ 107)

13.Ազատության հասկացությունը բացարձակ չէ, քանզի կյանքում բացարձակ ոչինչ չկա: Ազատությունը իրավունք չէ, այլ պարտք, նվեր չէ, այլ՝ գրավում, հավասարեցում չէ, այլ՝ արտոնություն: Ազատություն հասկացությունը ժամանակի մեջ փոխվում է: Կա ազատություն խաղաղության ժամանակ, որը չի կարող լինել ազատություն՝ պատերազմական ժամանակ: Կա ազատություն հարուստ ժամանակներում, որը չի կարող թույլատրվել աղքատ լինելիս (ելույթ մարտախմբերի հիմնադրման 5-րդ տարելիցին, 24 մարտի, 1924թ., «Հ. և Ե», հ. IV, էջ 77)
Մեր պետություն
Категория: Մեր նյութերը | Добавил: Koms | Теги: Ցեղակրոնություն, Գարեգին, Ֆաշիզմ, Նժդեհ
Просмотров: 427 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024