Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՈւրբաթ, 29.03.2024, 02:04
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Главная » 2013 » Օգոստոս » 11 » Դեպի Արևմու՞տք,թե՞ Արևելք...
19:30
Դեպի Արևմու՞տք,թե՞ Արևելք...
Վերջին ժամանակներս բավականին արդիական է դարձել Հայաստանում պետական համակարգն արմատապես փոխելու խնդիրը:Նախ ասեմ,որ այդ հարցն արդիական դարձնելու համար կան բազմաթիվ ծանրակշիռ պատճառներ:Այդ պատճառներից թվարկեմ մի քանիսը՝հանրապետական համակարգը վերածվել է օլիգարխիկ բռնապետական,երբեմն նույնիսկ բացահայտ ավազակապետական կառավարման:Բացահայտորեն վաճառվել,պետությունից օտարվել և շարունակվում են օտարվել վերջին ռազմավարական նշանակության հիմնարկներ(եթե մնացել են այդպիսիք),շենքր,և նույնիսկ ամբողջական հողեր(Սյունիքի մարզը որպես արոտավայր ՝արևելյան Ատրպատականին տրամադրելու որոշումը),պետության բացահայտ խրախուսումը օլիգարխիկ,մոնոպոլ տնտեսություններին:
Այս ամենը,ինչպես նաև բազմաթիվ այլ ծանրակշիռ պատճառներ առաջ են բերել կառավարման համակարգի փոփոխության խնդիր:
   Կառավարման համակարգի փոփոխությունը,և այդ փոփոխության անհրաժեշտությունը ոչ թե արհեստածին,այլ 20-ամյա վարկաբեկված հանրապետական կարգի փոփոխության էվոլուցիոն ճանապարնհ է,որը զարգանալով վերածվում և ապագայում վերածվելու է  համաազգային անհրաժեշտության և մեծ շարժման:Այս  ամենը գիտակցելով ակամայից մտորում ենք,թե մեր հասարակության և Հայաստան աշխարհի համար ինչպիսի կառավարման համակարգն է առավել արդարացված,ինչպիսի կառավարման համակարգը մեր երկրի և հասարակության համար կդառնա հզորացման և միասնականության երաշխիք:
Ահա այդպիսի մոդելներից մեկը,որին հանգել եմ ինքս.
Միապետություն
Հայոց աշխարհն իր պատմական զարգացման փուլերում հանդիսանալով մարդկության զարգացման բնօրրաններից մեկը,այսօր դասվում է այնպիսի պետությունների շարքին,ինչպիսին Ադրբեջանն է ու այլ պատմություն չունեցող երկրների շարքին:Մեր հայրենիքն այսօր տառապում է ժողովրդավարություն,կամ ինչպես ասում են դեմոկրատիա կոչված անառակաբարո կարգերից:Ժողովրդավարության քողի տակ այսօր նույն առաջադեմ Եվրոպան,ԱՄՆ-ն իրենց իմպերիալիստական ծրագրերն են իրականացնում աշխարհում,այդ թվում նաև մեր երկրում:Այն ժամանակ,երբ կարծում ենք,թե ժողովրդավարական կարգեր են տիրում,ազատ ենք բոլորս,իրականում դարձել ենք ստրուկ այդ կարգերի ձեռքին:Մյուս կողմից ազատություն կոչվածը տեսնում ենք միայն անառակության տարածման,այլասերության մեջ,իսկ այն ժամանակ,երբ պիտի իսկապես տեսնենք այդ ազատությունները մարդկային,դրանք չկան:Ասվածից հետևություն՝դեմոկրատիան մեր ազգի համար վատագույն կառավարման ձևն է:Հայոց աշխարհը իր պատմական զարգացման ընթացքում,իր հզորության գագաթնակետին հասել է թագավորական կառավարման ժամանակահատվածներում:Մեր երկիրը և մեր ժողովուրդը հզորացել և նույնիսկ ստրկատեր է դարձել մեր ազգանվեր միապետների կառավարման շնորհիվ:Այսօր անհրաժեշտ է միավորվել մեր  հասարակության այն հատվածին,ովքեր դաստիարակվել ու մեծացել են ներցեղային բարոյական արժեքներով,ովքեր ապրել ու կշարունակեն ապրել հանուն ցեղի՝ցեղորեն:Ազգայնական միապետություն հաստատելով հնարավոր կլինի խուսափել ավազակաբարո իշխանություններից,դավաճան և կաշառակեր պաշտոնյաներից,հայրենիքը վաճառող ղեկավարներից:Միևնույն ժամանակ հնարավոր կլինի իսկապես ազգային կուռ միասնություն հաստատել հայ ժողովրդի մեջ՝աշխարհի որ անկյունում էլ որ լինեն:Սահմանադրական միապետությունը կնպաստի մեր երկրի նոր պատմության կերտման փառավոր ուղուն:Միայն միապետական կարգերի հաստատման դեպքում եմ հնարավոր համարում պետական սեփականության պահպանման խնդրի լուծումը:Այն դեպքում,երբ պետությունը կլինի պետական սեփականության կրողը,երբ ռազմավարական նշանակության բոլոր արտադրությունները,ռազմավարական նշանակության օբյեկտները կպատկանեն պետությանը,երբ կառավարությունն իսկապես կհանդիսանա պետության տերը,իրենից կներկայացնի հզոր ուժ,միայն այդ դեպքում հնարավոր կլինի ստեղծել հզոր պետություն,չդառնալով իմպերիալիստական Արևմուտքի խամաճիկը:Միայն այս դեպքում հնարավոր կլինի Հայաստանը դարձնել ֆինանսական կենտրոնն Արևելքի:Այո Արևելքի,քանզի մեր երկիրը ունենալով առավել ընդհանրություններ Արևելքի հետ,այսօր արհեստականորեն ձգտում է դեպի Արևմուտք,որը մինչ այժմ մեզ միայն տվել է՝կախվածություն իրենից,արտաքին պարտքեր,արևմտյան անառակաբարո վարքեր ու բարքեր...Այն դեպքում,երբ մենք պիտի ընտրեինք մեր երկրի համար զարգացման ամենաձեռնտու տարբերակը:
   Ինչևէ,այսօր մենք ունենք այն,ինչն արդեն ունենք,մեզ մնում է միայն պայքարել նոր Հայաստանի,ազգային Հայաստանի կերտման համար:
Просмотров: 730 | Добавил: Koms | Теги: Արևելք, Արևմուտք, ապագա, Հայաստան, Ազգային | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024