Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՇաբաթ, 20.04.2024, 16:19
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Главная » 2013 » Սեպտեմբեր » 2 » Եղի’ր ԱՍՊԵՏ
11:12
Եղի’ր ԱՍՊԵՏ

   Եղի’ր ԱՍՊԵՏ


 Ասպետն առանցքային կերպար է եղել Եվրոպական միջնադարի պատմության մեջ: Նրանք իրենց ժամանակի լավագույն ռազմիկներն էին: ՈՒժեղ, քաջ, հմուտ, լավ զինված զորականների ծառայությունների կարիքը բոլորն ունեին` և’ թագավորը, և’ ավատատերը, և’ եկեղեցին, և’ քաղաքացին, և’ գյուղացին: Մի քանի հարյուրամյակ շարունակ նրանց ոչ ոք չէր կարողանում դիմակայել:

    Բազմաթիվ մարտերում կոփվելով և սեփական մաշկի վրա զգալով ճակատագրի բոլոր խեղաթյուրումները 14-15դդ վերածվեց ազգաբարո զինվորի արտոնյալ դասի: Երևան եկավ քաջարի ու ամրասիրտ ասպետի  կարգախոսը . <<Հոգիս Աստծուն, կյանքս` թագավորիս, պատիվս ` ինձ>>

 

 Ասպետական կարիերայի սկիզբը

Երբ ազնվական ընտանիքի արու զավակը դառնում էր 7 տարեկան, նրան տանում էին թագավորական պալատ և հանձնում էին որևէ իշխանի կամ նշանավոր ֆեոդալի: Որպեսզի դրանիկ ծառայելով իր տիրոջը` նա ոչ միայն նրա զենքն էր մաքրում, ասպանդակը պահում, երբ ասպետը նժույգին էր հեծած, սեղանը սպասարկում, այլև վարժվում էր ձիավարության և նետաձգության մեջ: Տղային սովորեցնում էին կանանց հետ վարվեցողության կանոնները, սերմանում էին համեստություն:

                                                      Զինակրից ասպետ

 14 տարեկանում պատանին ստանում  էր զինակրի կամ յունկերի կոչում: Զինակիրը միշտ գտնվում էր ասպետի կողքին: Նրա համար ամենամեծ խիզախությունը համարվում էր ասպետի կյանքը փրկելը: 21 տարեկանում երիտասարդին շնորհվում էր ասպետի կոչում:

 

                                                Ասպետի երդումը

-Երկրպագել Աստծուն և մարտնչել հանուն հավատի:

-Հավատարիմ ծառայել սեփական տիրոջը և խիզախորեն կռվել նրա համար:

-Պաշտպանել թույլերին, այրիներին, ազնվաբարո կույսերին` զոհաբերելով անձը հանուն նրանց:

-Ոչ մեկին չնեղացնել, չբռնագրավել ուրիշի ունեցվածքը և պայքարել նրանց դեմ, ովքեր կանեն դա:

-Առաջնորդվել միայն պատվով և բարեգործությամբ, ոչ թե շահով և պարգևներով:

-Պայքարել հասարակական բարեկեցության համար:

-Հարգել պատիվը, կոչումը և ռազմական միավորումը, չձգտելով մարտական ընկերների նկատմաբ գերազանցության հասնել:

-Մյուսների դեմ մարտի դուրս չգալ մեկի դեմ:

-Միշտ ընդունել հավասար մարտի վարելու կոչը:

-Միշտ կատարել խոսքը կամ տված երդումը:

-Միշտ ասել ճշմարտությունը, եթե նույնիսկ այն ձեռնտու չէ:

-Լինել հավատարիմ, բարեկիրթ, համեստ:

                                     Ասպետի արժանապատիվ վարքականոն

Ասպետն առաջին հերթին պետք է լիներ իր գործի, այսինքն` ռազմական արվեստի վարպետը: Բացի երկու ձեռքով  սվինահարելու կարողությունից, բարձր էին գնահատվում նաև ասպետի 7 վարպետությունները:

 1. Ձիավարություն

2. Լողալ

3. Աղեղնաձգություն

4. Կռփամարտ

5. Արծվավորս

6. Շախմատ խաղալ

7. Բանաստեղծություն գրել:

                                                    Զրահակիր ասպետ

15-դ դարում ստեղծվեց մեծ թիթեղներից կազմված պողպատե զրահ, որն ամբողջությամբ կրկնում էր մարդու մարմնի ձևը: Զրահը կշռում էր մոտ 25 կգ: Այդ ծանրությունը, սակայն, մարմնի վրա հավասարաչափ էր բաշխված, որպեսզի չկաշկանդեր հեծյալի շարժումները: Բոլոր շարժական մասերը նեղ թիթեղներով հավաքված էին փոկերի վրա: Զրահները հագած կարելի էր ինքնուրույն տեղավորվել թամբին և նժույգ վարել: Իհարկե, ասպետներին հոգնեցնում էին զրահները, բայց ավելի լավ էր հոգնել, քան մեռնել:

                                    Այդ զրահը փրկեց թագավորի կյանքը

Թե  որքան էր այդպիսի զրահը հուսալի, վկայում էր հետևյալ դեպքը` երբ մարտերից մեկում ֆրանսիացի թագավորը ընկնում է նժույգից, թշնամիները, հարփակվելով նրա վրա, չեն կարողանում զրահի վրա գտնել գեթ մի անցք, որպեսզի կարողանան այդ անցքից մահացու հարված հասցնել նրան: Մինչև նրանք ապարդյուն որոնում էին այդ անցքը, ֆրանսիացիները հասնում են ու փրկում իրենց արքային:












Просмотров: 1159 | Добавил: Koms | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024