Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՀինգշաբթի, 28.03.2024, 22:11
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Главная » 2013 » Օգոստոս » 10 » Իսպանիայի Թագավորությունը
11:56
Իսպանիայի Թագավորությունը

Անվանումը նաև կարող է ունենալ Կարթագենյան ծագում Իսպանիհադ, որը նշանակում է «նապաստակների երկիր» կամ «ծայրամաս», հղելով որ Իսպանիան գտնվում է Միջերկրական ծովի վերջում։ Տարածաշրջանից պեղվել են նաև Հռոմեական Հադրիանոս կայսեր ժամանակաշրջանի մետաղադրամներ, որի վրա պատկերված էին կնոջ կերպար և նրա ոտքերի մոտ ճագար։ Կան նաև այլ տարբերակներ España անվանման հետ կապված, ըստ որի բասկերեն Էզպաննա նշանակում է «ծայրամաս» կամ «սահման», մեկ այլ բացատրությամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Պիրենեյան թերակղզին գտնվում է Եվրոպայի արևմտյան սահմանին։
Հումանիստ Անտոնիո դը Նեբրիխան առաջ քաշեց մեկ այլ վարկած, ըստ որի Հիսպանիա բառը իբերերեն «Հիսպալիս» բառից է ծագել, որը նշանակում է «քաղաք արևմտյան երկրում»։

Կայսերական Իսպանիան

Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները սկիզբ դարձան այժմյան Իսպանիայի և Իսպանական կայսրության ձևավորման։[21] Իսպանիան Երոպայի ամենահզոր տերությունն էր 16-րդ դարում և 17-րդ դարի հիմնական հատվածում, նա գնալով հզորանում էր առևտրի և գաղությների մեծացման շնորհիվ։ Նա հասավ իր հզորության գագաթնակետին երկու թագավորների օրոք – Կառլոս I (1516–1556) և Ֆիլիպ II (1556–1598): Այս ժամանակաշրջանում տեղի ունեցան Իտալական պատերազմները, կոմուներների հեղափոխությունը, Հոլանդական հեղափոխությունը, Մորիսկո հեղափոխությունը, Օսմանական թուրքիայի ներխուժումը և Ֆրանսիական վերածննդի պատերազմները։
Իսպանական կայսրությունը տիրեց Ամերիկայի մեծ մասին, Խաղաղ օվկիանոսի Ասիական կղզիներին, Իտալիայի որոշ տարածքներին,Հյուսիսային Աֆրիկայի որոշ քաղաքներին, այժմյան ՖրանսիայիԳերմանիայիԲելգիայիԼյուքսեմբուրգի և Նիդեռլանդներիորոշ մասին։ Սա առաջին կայսրությունն էր, որի մասին ասացին կայսրություն, որտեղ արևը երբեք մայր չի մտնում։
Սա մի հայտնաբերումների դարաշրջան էր, որի ընթացքում ծովում և ցամաքում իրականացնում էին նոր առևտրային ուղիների հայտնաբերում, և այս ժամանակաշրջանում սկիզբ առավ Երոպացիների կողմից աշխարհի գաղութականացումը։ Այս հայտնաբերությունների հետ մեկտեղ իսպանացիները նոր երկրներից բերում էին ոչ միայն թանկարժեք զարդեր, պերճանքի առարկաներ, նոր գյուղատնտեսական մշակույթ, այլ նաև նոր գիտելիքներ, որոնք զարգացերացին նրանց աշխարհայացքը։ Այս ժամանակաշրջանը դարձավ Իսպանիայի ոսկե դարաշրջանը։


17-րդ դարի առագաստանավ
16 - րդ դարի վերջին և 17 - րդ դարի առաջին կեսին Իսպանիան կանգնեց դաժան մարտահրավերների առաջ բոլոր կողմերից։ Բերեբերյան ծովահենները հզորացողՕսմանյան կայսրությանն հովանու ներքո ներխուժում էին ափամերձ գոտիներ և ստրկության վերցնում տեղի բնակչությանը։ Այս ժամանակում Իսպանիիան նաև հաճախ պատերազմում էր Ֆրանսիայի հետ։
Բողոքականների անջատումը կաթոլիկ եկեղեցուց երկրին ավելի խորը դրության մեջ դրեցին իրենց կրոնական պատերազմների արդյունքում։ Արդյունքում երկիրը ներքաշվեց Եվրոպական և Միջերկրյածովային պատերազմների մեջ։
Տասամյա պետերազմեները, Սևիլյայի մեծ ժանտախտը 17-րդ դարում բերեցին կայսրության մեջ կրոնական և սոցիալական ընվզումների։ Այս ընվզումների արդյունքում Եվրոպական տնտեսությունը ահռելի վնասներ կրեց։ Իսպանիային հաջողվեց պահպանել Հեբսբուրգյան կայրության մեծ մասը, օգնել Սուրբ Հռոմեական կայսրությանը բողոքականների դեմ պայքարում, սակայն վերջում Պորտուգալական ապստամբութունը, Նիդեռլանդերի անջատումը և Ֆրանսիայի հետ մղվող արյունալի պատերազմները զգալիորեն թուլացրեվին Իսպանիայի դիրքերը։


Էլ Էսկորիալ
, Կենտրոնական Իսպանիա։
17-րդ դարի վերջերին Իսպանիան դանդաղ տեմպերով անկում էր ապրում, կորցնելով փոքր տարածքներ Ֆրանսիայում, սակայն կայսրության սահմաններից դուրս գաղութները գնալով մեծացնում էին, որոնք պահպանվեցին միչև 19-րդ դարը։ Գահի համար մղվող պայքարներով սկսվեց 18-րդ դարը։ Ժառանգների պատերազմը Իսպանիայում վերածվեց քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում իսպանիան կորցրեց իր վաղեմի դիրքերը Իսպանիայում։
Այս պատերազմների ընթացքում Ֆրանսիայում հիմնվեց Բուրբոնների դինաստիան։ Առաջին Բուրբոն թագավորը դարձավ Ֆիլիպ Vը, որը վերափոխեց շատ հին օրենքներ։
18-րդ դարում սկսվեց վերականգնվել կայսրության որոշ տարածքներ։ Բուրբոնների դինաստիան ներդրեց ֆրանսիական տնտեսական և ադմինիստարտիվ կառավարման համակարգը։ Բրիտանիային ցուցաբերած օգնությունը գաղութների, մասնավորապես Ամերիկայի անկախության դեմ մղվող պայքարում վերադարձրեցին Իսպանիային իր կորցրած դիրքերը Եվրոպայում։


Просмотров: 675 | Добавил: Koms | Теги: Պատմություն, Բասկեր, Կայսերական, Իսպանիա, Թագավորություն, Թագավորական | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024