Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՈւրբաթ, 26.04.2024, 02:02
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Главная » 2013 » Օգոստոս » 10 » Իսպանիայի Թագավորությունը. Մաս 1
11:59
Իսպանիայի Թագավորությունը. Մաս 1

Իսպանիայի ԹագավորությունըԻսպանիա (իսպ.՝ Reino de España) պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան ևԱտլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում՝Ֆրանսիայի և Անդորրայի, հարավում՝ Ջիբրալթարի։ Պետական կառավարության տեսակը սահմանադրական միապետություն է։ Իսպանիայի ափերը հյուսիսում և արևմուտքում ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքումմիջերկրածովյան ջրերով։ Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենըբասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են ՄադրիդըԲարսելոնանՎալենսիանՍևիլյանՍարագոսան և Մալագան։

Պատմություն

    
Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են Կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ Միջնադարի դարաշրջանում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության տակ, սակայն հետո զավթեցին մուսուլմանները։ Երկարատև և դժվար պայքարի արդյունքում (ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, դուրս մղեց մուսուլմաններին երկրից, իսկ վերջին մնացորդները քշվեցին 1492-ին Գրանադայից, այդ ժամանակ Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և դարձավ Եվրոպայի ամենահզոր թագավորությունը 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին։
Շարունակական պատերազմները և այլ խնդիրները բերեցին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումը Իսպանիա քաոսի մեջ դրեց նրան, անկախության համար մղվող պայքարները քայքայեցին թագավորության մեծ մասը և դրեցին երկիրը քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց կործանարար քաղաքացիականպատերազմի պատճառով և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց տպավորիչ տնտեսական աճով։ ժողովրդավարությունը վերականգնվեց 1978թվականին պառլամենտական սահմադադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրոմիությանը և վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։

Շարունակական պատերազմները և այլ խնդիրները բերեցին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումը Իսպանիա քաոսի մեջ դրեց նրան, անկախության համար մղվող պայքարները քայքայեցին թագավորության մեծ մասը և դրեցին երկիրը քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց կործանարար քաղաքացիականպատերազմի պատճառով և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց տպավորիչ տնտեսական աճով։ ժողովրդավարությունը վերականգնվեց 1978թվականին պառլամենտական սահմադադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրոմիությանը և վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։
España անավանման, «իսպաներեն» ու «իսպանական» հոլովումների ծագման վերաբերյալ կան մի քանի կարծիքներ։ Հռոմեական կայսրության կողմից տրված Հիսպանիա անվանումը կարող է սերել բանաստեղծների կողմից օգտագործվող Հեսպերիա տերմինից, ինչպես նաև քանի որ հույների կողմից Իտալիան անվանվել է որպես «արևմտյան երկիր» կամ «երկիր, որտեղ արևը մայր է մտնում» (ՀեսպերիաեբրայերենΕσπερία‎) և Իսպանիան գտնվելով ավելի արևմտքում անվանել են Հեսպերիա Ուլտիմա:
Անվանումը նաև կարող է ունենալ Կարթագենյան ծագում Իսպանիհադ, որը նշանակում է «նապաստակների երկիր» կամ «ծայրամաս», հղելով որ Իսպանիան գտնվում է Միջերկրական ծովի վերջում։ Տարածաշրջանից պեղվել են նաև Հռոմեական Հադրիանոս կայսեր ժամանակաշրջանի մետաղադրամներ, որի վրա պատկերված էին կնոջ կերպար և նրա ոտքերի մոտ ճագար։ Կան նաև այլ տարբերակներ España անվանման հետ կապված, ըստ որի բասկերեն Էզպաննա նշանակում է «ծայրամաս» կամ «սահման», մեկ այլ բացատրությամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Պիրենեյան թերակղզին գտնվում է Եվրոպայի արևմտյան սահմանին։
Հումանիստ Անտոնիո դը Նեբրիխան առաջ քաշեց մեկ այլ վարկած, ըստ որի Հիսպանիա բառը իբերերեն «Հիսպալիս» բառից է ծագել, որը նշանակում է «քաղաք արևմտյան երկրում»։



Просмотров: 699 | Добавил: Koms | Теги: Պատմություն, Բասկեր, Կայսերական, Իսպանիա, Թագավորություն, Թագավորական | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024