Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՈւրբաթ, 19.04.2024, 22:35
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Главная » 2013 » Օգոստոս » 10 » Իսպանիայի Թագավորությունը. Մաս 2
12:01
Իսպանիայի Թագավորությունը. Մաս 2

Կայսերական Իսպանիան

Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները սկիզբ դարձան այժմյան Իսպանիայի և Իսպանական կայսրության ձևավորման։ Իսպանիան Երոպայի ամենահզոր տերությունն էր 16-րդ դարում և 17-րդ դարի հիմնական հատվածում, նա գնալով հզորանում էր առևտրի և գաղությների մեծացման շնորհիվ։ Նա հասավ իր հզորության գագաթնակետին երկու թագավորների օրոք – Կառլոս I (1516–1556) և Ֆիլիպ II (1556–1598): Այս ժամանակաշրջանում տեղի ունեցան Իտալական պատերազմները, կոմուներների հեղափոխությունը, Հոլանդական հեղափոխությունը, Մորիսկո հեղափոխությունը, Օսմանական թուրքիայի ներխուժումը և Ֆրանսիական վերածննդի պատերազմները։
Իսպանական կայսրությունը տիրեց Ամերիկայի մեծ մասին, Խաղաղ օվկիանոսի Ասիական կղզիներին, Իտալիայի որոշ տարածքներին,Հյուսիսային Աֆրիկայի որոշ քաղաքներին, այժմյան ՖրանսիայիԳերմանիայիԲելգիայիԼյուքսեմբուրգի և Նիդեռլանդներիորոշ մասին։ Սա առաջին կայսրությունն էր, որի մասին ասացին կայսրություն, որտեղ արևը երբեք մայր չի մտնում։
Սա մի հայտնաբերումների դարաշրջան էր, որի ընթացքում ծովում և ցամաքում իրականացնում էին նոր առևտրային ուղիների հայտնաբերում, և այս ժամանակաշրջանում սկիզբ առավ Երոպացիների կողմից աշխարհի գաղութականացումը։ Այս հայտնաբերությունների հետ մեկտեղ իսպանացիները նոր երկրներից բերում էին ոչ միայն թանկարժեք զարդեր, պերճանքի առարկաներ, նոր գյուղատնտեսական մշակույթ, այլ նաև նոր գիտելիքներ, որոնք զարգացերացին նրանց աշխարհայացքը։Այս ժամանակաշրջանը դարձավ Իսպանիայի ոսկե դարաշրջանը։

17-րդ դարի առագաստանավ
16 - րդ դարի վերջին և 17 - րդ դարի առաջին կեսին Իսպանիան կանգնեց դաժան մարտահրավերների առաջ բոլոր կողմերից։ Բերեբերյան ծովահենները հզորացողՕսմանյան կայսրությանն հովանու ներքո ներխուժում էին ափամերձ գոտիներ և ստրկության վերցնում տեղի բնակչությանը։Այս ժամանակում Իսպանիիան նաև հաճախ պատերազմում էր Ֆրանսիայի հետ։
Բողոքականների անջատումը կաթոլիկ եկեղեցուց երկրին ավելի խորը դրության մեջ դրեցին իրենց կրոնական պատերազմների արդյունքում։ Արդյունքում երկիրը ներքաշվեց Եվրոպական և Միջերկրյածովային պատերազմների մեջ։
Տասամյա պետերազմեները, Սևիլյայի մեծ ժանտախտը 17-րդ դարում բերեցին կայսրության մեջ կրոնական և սոցիալական ընվզումների։ Այս ընվզումների արդյունքում Եվրոպական տնտեսությունը ահռելի վնասներ կրեց։ Իսպանիային հաջողվեց պահպանել Հեբսբուրգյան կայրության մեծ մասը, օգնել Սուրբ Հռոմեական կայսրությանը բողոքականների դեմ պայքարում, սակայն վերջում Պորտուգալական ապստամբութունը, Նիդեռլանդերի անջատումը և Ֆրանսիայի հետ մղվող արյունալի պատերազմները զգալիորեն թուլացրեվին Իսպանիայի դիրքերը։

Էլ Էսկորիալ, Կենտրոնական Իսպանիա։
17-րդ դարի վերջերին Իսպանիան դանդաղ տեմպերով անկում էր ապրում, կորցնելով փոքր տարածքներ Ֆրանսիայում, սակայն կայսրության սահմաններից դուրս գաղութները գնալով մեծացնում էին, որոնք պահպանվեցին միչև 19-րդ դարը։ Գահի համար մղվող պայքարներով սկսվեց 18-րդ դարը։ Ժառանգների պատերազմը Իսպանիայում վերածվեց քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում իսպանիան կորցրեց իր վաղեմի դիրքերը Իսպանիայում։
Այս պատերազմների ընթացքում Ֆրանսիայում հիմնվեց Բուրբոնների դինաստիան։ Առաջին Բուրբոն թագավորը դարձավ Ֆիլիպ Vը, որը վերափոխեց շատ հին օրենքներ։
18-րդ դարում սկսվեց վերականգնվել կայսրության որոշ տարածքներ։ Բուրբոնների դինաստիան ներդրեց ֆրանսիական տնտեսական և ադմինիստարտիվ կառավարման համակարգը։ Բրիտանիային ցուցաբերած օգնությունը գաղութների, մասնավորապես Ամերիկայի անկախության դեմ մղվող պայքարում վերադարձրեցին Իսպանիային իր կորցրած դիրքերը Եվրոպայում։

Նապոլեոնյան տիրապետությունը ու դրա հետևանքները

1793-ին, Իսպանիան ներքաշվեց Ֆրանսիական հանրապետության դեմ պատերազմում, որի պատճառ հանդիսացավ Բուրբոն թագավոր Լուի XVI-ին մահապատժի ենթարկելը։ Պարտվելով ֆրանսիացիներին խաղաղություն հաստատվեց 1795-ին արդյունքում երկիրը դարձավ Ֆրանսիային ենթակա։ 1807-ին Ֆոնտայնեբլոյի գաղտնի պայմանագրով, որը կնքվեց Նապոլեոնի և Իշխան Մանուել դե Գոդոյի միջև, պատերազմ հայտարարվեց Պորտուգալիային և Բրիտանիային։ Ֆրանսիական զորքերը ներխուժեցին թագավորություն առանց դիմադրության իբր թե Պորտուգալիա ներխուժելու համար, սակայն դրա փոխարեն նրանք գրավեցին իսպանական ամրոցները։ Այս խորամանկ քայլի արդյունքում գահընկեց արվեց Իսպանիայի թագավորը և այստեղ իշխանությունը անցավ Նապոլեոն Բոնապարտի եղբայր Ժոզեֆ Բոնապարտին։
Այս օտարերկրացի թագավորը լայնածավալ դժգոհությունների առիթ էր։ 1808 Մայիսի ապստամբությունը Բոնապարտիստների ռեժիմի դեմ մղվող պայքարներից մեկն էր։ Այս ապստամբությունները Իսպանիայում հայտնի դարձան որպես պատերազմ անկախության համար, իսկ բրիտանացիները այն կոչեցին Պիրենեյան պատերազմ։ Նապոլեոնը ստիպված էր անձամբ միջամտել, հաղթելով Իսպանական չկազմավորված բանակին և Բրիտանացիներին ստիպեց նահանջել։ Բայց և այնպես իսպանական պարտիզանական ջոկատների և բանակի պայքարը Բրիտանապորտուգալական զորքերի առաջխաղացում ինչպես նաև Նապալեոնի անհաջողությունները Ռուսաստանում ստիպեցին Ֆրանսիական զորքերին հեռանալու Իսպանիայից 1814-ին, իսկ Ֆերդինանդ VII թագավորը վերադարձավ գահին։
Ֆրանսիական ներխուժումը շատ թանկ նստեց երկրի տնտեսության վրա և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ Գաղութների ուժեղացումը 19-րդ դարի սկզբներին նպաստեց, որ Իսպանիան կորցնի իր բոլոր գաղութները Ամերիկայում (որոնք ձգվում էին Կալիֆորնիայից մինչև Պատագոնիա), չհաշված Կուբան ևՊուերտո Ռիկոն։

Просмотров: 1044 | Добавил: Koms | Теги: Պատմություն, Բասկեր, Կայսերական, Իսպանիա, Թագավորություն, Թագավորական | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024