Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՀինգշաբթի, 25.04.2024, 16:14
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Главная » 2013 » Օգոստոս » 10 » Իսպանիայի Թագավորությունը. Մաս 3
12:03
Իսպանիայի Թագավորությունը. Մաս 3

Իսպանա-Ամերիկյան պատերազմ

19-րդ դարի Իպանիայի տնտեսական ճգնաժամի և քաղաքական անկայուն վիճակից օգտվելով՝ Կուբայում և Ֆիլիպիններում առաջ եկան ազգայնական շարժումներ, որոնք պայքարում էին անկախության համար։ Այս երկրների անկախության համար մղվող պատերազմներում ներքաշվեց նաև Միացյալ Նահանգները։ Չնայած հակառակորդի զորքերի մարտական թույլ պատրաստվածությանը՝ պատերազմը, որը սկսվեց 1898-ի գարնանը, շատ քիչ տևեց։ Արդյունքում Իսպանիան պարտություն կրեց և կորցրեց կայսրության շատ գաղութներ, այդ թվում Ֆիլիպինները և Կուբան։

Քաղացիական պատերազմը

20-րդ դարը մի փոքր խաղաղություն բերեց. Իսպանիան շատ փոքր դերակատարություն ունեցավ Աֆրիկայի նվաճման և գաղութականացման հարցում։ Մեծաքանակ կորուստները Ռիֆ պատերազմում Մարոկկոյում օգնեցին գահընկեց անել թագավորին։ Այդ ժամանակահատվածում իշանության գլուխ կանգնեց Գեներալ Միգել Պրիմո դե Ռիվերան (1923–1931) և հիմնադրեց Իսպանիայի երկրորդ հանրապետությունը։ Հանրապետությունը ինքնավաարություն առաջարկեց Բասկերի երկրին, Կատալոնիային և Գալիսիային, կանանց տվեց ընտրության իրավունք։

Գեներալ Ֆրանկոն և ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը Մադրիդում (1959)
Քաղաքացիական պատերազմը իսպանիայում տեղի ունեցավ (1936–39) թվականներին։ Երեք տարի անց Իսպանացի ազգայնականները Գերմանական և Իտալական նացիստների աջակցությամբ Գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ հաղթանակ տարան։ Կառավարության ազգային ճակատին հովանավորում էին Սովետական միությունը, Մեքսիկան և միջազգային ուժեր, այդ թվում ոչ պաշտոնապես Միացյալ Նահանգները։
Քաղաքացիական պատերազմի զոհ դարձան մոտ 500.000 մարդ և մոտ կես միլիոն մարդ գաղթեցին երկրից։ Այդ գաղթականների մեծ մասը տեղափոխվեց Լատինական Ամերիկա, միայն Արգենտինա գաղթեցին 300.000 մարդ։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմը համարում են Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին կռիվը։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին Իսպանիան նեյտրալ դիրք էր գրավում, չնայած հարում էր Ֆաշիզմին։
Միայն մեկ կուսակցություն էր գործում Ֆրանկոյի ժամանակ քաղաքացիական պատերազմի ընթացքում, դա էրՖալանգ Española Tradicionalista y de las JONS, ստեղծված 1937-ին. Կուսակցության գաղափարախոսություններն էին Հակա-կոմունիզմ, Կաթոլիզմ և նացիոնալիզմ։ 1949-ին կուսակցությունը անվանափոխվեց Նացիոնալիստական շարժում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իսպանիան տնտեսապես ի քաղաքապես մեկուսացվել էր և չէր ընդգրկվել ՄԱԿի կազմում։ Իրավիճակը փոխվեց 1955-ին Սառը Պատերազմի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանը ԱՄՆ-ի համար դարձավ ստրատեգիկ կարևոր կետ, որը թույլ կտար ԽՍՀՄ-ին դուրս մղել Միջերկրական ծովից։ 1960-ականներին Իսպանիան ցուցաբերեց աննախադեպ տնտեսական աճ, որը կոչվեց Իսպանական հրաշք, որի հետևանքով Իսպանիան ունեցավ ժամանակակից հզոր տնտեսություն։
Ֆրանկոյի մահվանից հետո 1975-ին, Խուան Կառլոս I-ը դարձավ Իսպանիայի թագավոր տիրելով նաև ողջ իշխանությանը։ Իսպանիայի սահմանադրության ընդունումից հետ 1978-ին Իսպանիայում հաստատվեցին դեմոկրատական կարգեր, իսկ որոշ շրջաններին տվեցին ինքնավարության իրավունք։
Բասկերի Երկիրում բասկյան ազգայնականութուն շարժումը արմատական ​​ազգայնական շարժման գլխավորությամբ ստեղծեց զինված կազմակերպության ԷՏԱ-ն։ Խումբը ստեղծվել է 1959 թ. Ֆրանկոյի իշխանության տարիներին նրա բռնի քարոզարշավի դեմ, սակայն շարունակում է մղել իր պայքարը անգամ ժողովրդավարության տարածաշրջանային ինքնավարության վերականգնումից հետո։
1981-ի փետրվարին ուժային կառույցների որոշ ուժեր փորձեցին հեղաշրջում իրականացնել, սակայն Խուան Կառլոս արքան ստանձնեց զինված ուժերի հրամանատարի պաշտոնը և ազգային հեռուստատեսությամբ հորդորեց ապստամբներին հանձնվել։
1982-ի Մայիսի 30-ին Իսպանիան միացավ ՆԱՏՕ-ին, որը սահմանադրության ընդունմամբ էր պայմանավորված։ Այդ տարի Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը եկավ իշխանության, որը առաջին ձախակողմյան կառավարությունն էր վերջին 43 տարում։ 1986-ին Իսպանիան միացավ Եվրոմիությանը: Իսպանական սոցիալական բանվորական կուսակցությունը 1996-ի ընտրություններում պարտվեց Իսպանական ժողովրդական կուսակցությանը վերջ դնելով նրանց 14 տարվա իշխանությանը։

21րդ դար

2002-ի Հունվարի 1-ին Իսպանիան պեսետան որպես ազգային արժույթ փոխարինվեց Եվրոյի, որը միաժամանակ հանդիսանում էր Եվրոգոտու 15 երկրների արժույթ։ Իսպանիան նաև ցուցաբերում էր ակտիվ տնտեսական աճ, բարձր լինելով Եվրոմիության տնտեսության միջին մակարդակից, սակայն երկրի տնտեսությունը վատթագույնս էր պատրաստված համաշխարհային տնտեսական ճգնաժամին և հետևանքները շատ ծանր նստեցին երկրի տնտեսության վրա։
2004-ի Մարտի 11-ին մի քանի պայթյուններ տեղի ունեցան Մադրիդի գնացքներում։ Հինգ ամիս տևած դատական նիստերի արդյունքում 2007-ին հաստավեց, որ պայթյունները իրականացվել է ալ-Քաիդայի կողմից։ Պայդյունների հետևանքով զոհվեցին 191 մարդ և 1800 մարդ վիրավորվեցին, իսկ ընտրությունները հետաձգվեցին 3 օրով։
Չնայած սկզբում բոլոր կասկածները Բասկյան ԷՏԱ խմբի վրա էր, սակայն ապացույցները ցույց տվեցին, որ մեղավորը Իսլամական շարժում է։ Ընտրությունների բոյկոտման պատճառով քաղաքական տարաձայնությունները տեղի տվեցին։ Առաջատար կուսակցությունները սկսեցին մեղադրել միմյանց։ 2004-ի Մարտի 14-ին Իսպանիայի սոցիալիստական աշխատավորաան կուսակցությունը նորից հաղթանակ տարավ Խոսե Լուիս Ռոդրիգես Զապատերոյի գլխավորությամբ, որը արդյունքում դարձավ երկրի վարչապետ։

Քաղաքականություն

1978 թվականի Իսպանիայի սահմանադրությունը Իսպանիայում ժողովրդավարության հաստատման գագաթնակետն էր։ Իսպանիայի սահմանադրության պատմությունը սկսվում է դեռ 1812-ին։ Ժողովրդական ռեֆորմները սկսվեցին 1976-ին և 1977-ին, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը նախևառաջ պաշտոնանկ արեց Կառլոս Արիաս Նավառոյին և Ադոլֆո Սուարեսին նշանակեց վարչապետ։ 1977 թվականի հանրաքվեի աչդյունքներով իսպանիայի պառլամենտում ստեղծվեց սահմանադրության մշակման հանձնաժողով, որը պետք է ներկայացներ սահմանադրության վերջնական տեսքը 1978-ին։1978 Դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքում 88% ձայներով ընդունվեց նոր սահմանադրությունը։
Որպես արդյունք, Իսպանիան այժմ բաղկացած է 17 ինքնավար համայնքից և 2 ինքնավար քաղաքից տարբեր ինքնավարության աստիճանով, սակայն սահմանադրությամբ ասվում է որ Իսպանիան անբաժանելի է, ինչպես նաև Իսպանիայում չկա պաշտոնական կրոն, բոլորը կարող են ունենալ այն կրոնը, որը կցանականան։
2009-ի Նոյեմբերի դրությամբ Իսպանիայի կառավարությունը շարունակում է սոցիալական հավասարության քաղաքականությունը։ Կառավարության 18 անդամից ինը կանայք են։ Խոսե Լուիս Ռոդրիգես Սաբատերոյի ժամանակաշրջանում Իսպանիան դարձավ կանանց հավասարությունը պաշպանող երկրների ավանգարդը, սկանդինավյան երկրներից հետո։ Իսպանիայում նաև ընդունվեց օրենք, որով պաշտնապես հարգվում է կանանց հավասարության իրավունքը։Սակայն օրենսդիր մարմնում, 2010 հուլիսի դրությամբ միայն 36.3% կոնգրեսական են կանայք։ Ներկայումս կանանց կշռով օրենսդիր մարմնում Իսպանիան 13-րդն է։ Սենատում կանանց կշիռը ավելի փոքր է կազմում է ընդամնը 30.0%

Կառավարության կազմը

Իսպանիան սահմանադրական միապետություն է, ժառանգական միապետով և երկպալատանի պառլամենտով, Գլխավոր կորտեսներով:Գործադիր մարմինը Իպանիայի նախարարների խորհուրդն վարչապետի նախագահությամբ, որը նշանակվում է միապետի կողմից առաջադրվում է Կոնգրեսի կողմից։
Օրենսդիր մարմինը կազմված է կոնգրեսից (Congreso de los Diputados) 350 անդամներով, որոնք ընտրվում են համամասնական ցուցակներով 4 տարի ժամկետով, և Սենատից (Senado) 259 անդամից, որոնցից 208-ը ընտրվում են մեծամասնական ցուցակներով, իսկ 51-ին ընտրում են տեղական օրենսդիր մարմինները նույպես 4 տարով։
Իսպանիան կանոնակարգված տեսքով կազմված է ինքնավար մարզերից, որը Եվրոպայի ամենաապակենտրոնացված ձևն է Շվեյցարիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ միասին։Օրինակ բոլոր ինքնավար մարզերը ունեն իրենց սեփական պառլամենտները, կառավարությունները, բյուջեները։ Բասկերի երկրում և Կատալոնիայում նույնիսկ ոստիկանությունը ենթարկվում է տեղի իշխանությանը։

Просмотров: 1451 | Добавил: Koms | Теги: Պատմություն, Բասկեր, Կայսերական, Իսպանիա, Թագավորություն, Թագավորական | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024