Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՇաբաթ, 20.04.2024, 12:45
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Главная » 2013 » Օգոստոս » 10 » ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12:06
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը սահմանադրական միապետություն է: Հազարամյա պատմության ընթացքում (բացառությամբ 1649-1660 թթ., երբ երկիրը հանրապետություն էր հռչակվել) միապետը հետզհետե կորցրել է իշխանությունը: Ինչպես եւ սահմանադրական միապետության պայմաններում ցանկացած միապետ, Եղիսաբեթ II-ն էլ թագավորում է, սակայն չի կառավարում: Մեծ Բրիտանիայում միապետն իրավունք ունի խորհուրդներ տալ, հավանության արժանացնել որոշումներ, նախազգուշացնել: Թագուհին Գաղտնի խորհրդի անդամ է. խոհրդատվական այդ մարմնի կազմում են նրա ամուսինը` Էդինբուրգի արքայազնը, գահաժառանգը` Ուելսի արքայազնը, կառավարության անդամները, ընդդիմության առաջնորդները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 

     Բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է երկպալատ խորհրդարանին: Թագուհին պահպանել է խորհրդարան հրավիրելու եւ ցրելու, վարչապետ նշանակելու, պայմանագրեր ստորագրելու եւ պատերազմ հայտարարելու ձեւական իրավունքը: Կառավարության առաջարկով թագուհին նշանակում է գլխավոր զորահրամանատարներին, դատավորներին, անգլիկան եկեղեցու եպիսկոպոսներին, արքունական տիտղոս շնորհելու իրավունք ունի միայն թագուհին: 
     Մեծ Բրիտանիային բնորոշ են միապետ-խորհրդարան յուրատեսակ հարաբերությունները: Յուրաքանչյուր օրինագիծ` բիլլ, օրենքի ուժ ստանալու համարօրենսդրի երկու պալատներում հաստատվելուց հետո պետք է թագուհու հավանությանն արժանանա, համապատասխան ձեւակերպումը պահպանվել է նորմանդական նվաճումների ժամանակներից, այն է. "La Reyne ainsi veult” (Այդպես է կամենում թագուհին):


 
     Խորհրդարանը կազմված է Լորդերի եւ Համայնքների պալատներից: Օրենսդրի գործունեության մեջ առաջատար է ստորին` Համայնքների պալատի դերը: Այն ընտրվում է 5 տարով, ունի 650 անդամ` մեկական ներկայացուցիչ երկրի յուրաքանչյուր 650 ընտրատարծքներից: Լորդերի պալատը կազմում են բարձրաստիճան հոգեւորականները` հոգեւոր 26 պերերը (Քենթրբերիի եւ Յորքսիարքեպիսկոպոսները, 24 եպիսկոպոսներ), Բարձրագույն վճռաբեկդատարանի 9 լորդեր, ազնվականության ներկայացուցիչներ` 818 ժառանգական պերեր (արքայազներ, մարկիզներ, կոմսեր, վիկոնտներ, բարոններ), ինչպես եւ 300 ցմահ պերեր, որոնք այդ կոչումը ստացել են հայրենիքի առջեւ վաստակի համար: 20-րդ դարում Լորդերի պալատի լիազորություններըզգալի սահմանափակվել են: Նրա հիմնական գործառույթը Համայնքների պալատի ներկայացրած օրինագծերի քննարկումն ու ուղղումներ կատարելն է: Լորդերի պալատն այժմ ունի վերապահված վետոյի` ստորին պալատում ընդունված օրինագծերի ընդունումըժամանակավորապես հետաձգելու իրավունք, մինչդեռ մինչեւ 1949թ. այն իրավասու էր արգելափակել ցանկացած օրիագիծ:
     Երկրի բարձրագույն գործադիր իշխանությունը պատկանում է նախարարաների կաբինետին, որը մշակում է բոլոր ոլորտների ազգային քաղաքականությունը: 
     Քաղաքական բոլոր համակարգերում կաբինետը պետության ղեկավարի խորհրդականների կորպուս է, որոնք գլխավորում են տարբեր նախարարություններ: Այն երկրներում, որտեղ օրենսդիր իշխանությունըխորհրդարանի ձեռքում է, կաբինետը կառավարության հիմքն է, սակայն քաղաքական տարբեր համակարգերում դրանք տարբերվում են:Առավել վառ օրինակներ են ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: 
     Կառավարության կազմում կաբինետի համակարգը ձեւավորվել է Մեծ Բրիտանիայում: Այն առաջացել է XVII դարի վերջին – XVIII դարի սկզբին` Գաղտնի խորհրդի հիման վրա, երբ այդ կառույցն ընդլայնվելով կորցրել էր արդյունավետությունը: Անգլիայի Չարլզ II արքան (1660-1685թթ.) եւ Աննա թագուհին (1702-1714թթ.) մշտապես խորհրդակցությունների են հրավիրում Գաղտնի Խորհրդի միայն վերնախավի ներկայացուցիչներին: Աննա թագուհու կառավարման տարիներին ՙընտրյալ կոմիտեի՚ առաջատար նախարարների ամենշաբաթյա, երբեմն նույնիսկ ամենօրյա հավաքները յուրօրինակ գործադիր իշխանության են վերածվում, իսկ Գաղտնի խորհրդի լիազորությունները զգալի կրճատվում են: Իսկ Գեորգ I-ի (1714-1727թթ.)կառավարումից հետո, որը չգիտեր անգլերեն եւ դադարել էր այցելել կոմիտեի հավաքներին, ՙկաբինետում՚ որոշումների ընդունման գործընթացը դառնում է վարչապետի կամ գլխավոր նախարարի պարտականությունը: 
     1832թ. Բարեփոխումների օրինագծի հաստատմամբ հստակեցվում են կառավարության կաբինետի ձեւավորման սկզբունքները. այն պետք է կազմվի Համայնքների պալատում մեծամասնություն ունեցող կուսակցության կամ քաղաքական խմբակցության ներկայացուցիչներից, կաբինետի անդամները կառավարության կազմում գործունեության համար լիակատար պատասխանատվություն պետք է կրեն Համայնքների պալատի առջեւ: Այս սկզբունքները գործում են նաեւ այսօր: 
     Մեծ Բրիտանիայի ժամանակակից կաբինետը կազմված է վարչապետի նշանակած 15-25 անդամներից: Համայնքների պալատում մեծամասնություն կազմող կուսակցությանը միապետը հանձնարարում է կառավարություն ձեւավորել: Կաբինետի բոլոր անդամները, ինչպես եւ վարչապետը, խորհրդարանականներ են: Կաբինետի անդամները գլխավորում են կառավարության տարբեր բաժիններ կամ նախարարություններ: Կառավարությունը հիմնական աշխատանքն իրականացնում էնախարարությունների վերահսկողության ներքոգտնվող հանձնաժողովների միջոցով: 
     Կաբինետը հավաքական պատասխանատվություն է կրում Համայնքների պալատի առջեւ: Խորհրդարանի ստորին պալատում վստահության նոտա չստանալը կամ որեւէ օրինագծի տապալումը կարող է կառավարության հրաժարականի հանգեցնել: Գործընկերների հավանությանը չարժանացած քաղաքական որեւէ նախաձեռնության համար նախարարները հազվադեպ են անհատական պատասխանատվություն ստանձնում: 
     Մեծ Բրիտանիան չունի գրված սահմանադրություն: Ի տարբերություն մյուս երկրների հիմնական օրենքների, այն ձեւակերպված չէ մեկ փաստաթղթում, այլ հիմնված է բազմաթիվ օրենքների, ընդհանուր իրավունքի եւ սովորույթների վրա: 
     Տեղական ինքնակառավարման մարմինները կոմսությունների, օկրուգներիեւ Մեծ Բրիտանիայի վարչական մյուս միավորների անբաժանելի մասն են: 
     Տեղական ինքնակառավարումն իրականացվում է ընտրովի մարմինների միջոցով, որոնց լիազորությունները սահմանում է խորհրդարանը: Դրանք գերազանցելու դեպքում վարչական միավորի բնակիչներն իրավունք ունեն տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի դեմ հայց ներկայացնել դատարան: 
     Անգլիայում տեղական ինքնակառավարման 3 տեսակ կա. Մեծ Լոնդոն (Greater London), մունիցիպալ կոմսությունների 6 օկրուգներ (Metropolitan County Areas)եւ ոչ-մունիցիպալ կոմսություններ:
     Մեծ Լոնդոնը կազմված է մունիցիպալ 32 միավորից եւ Լոնդոն քաղաքից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է իր տարածքի համար: Տեղական կառավարման մարմինները կազմակերպում են իրենց տարածքներում կարգ ու կանոնի պահպանումը, բարեկեցության հետ կապված հարցեր: Լոնդոնի ոստիկանությունն ու հասարակական տրանսպորտը նրանց ենթակա չեն: 
     Մունիցիպալ կոմսությունների 6 օկրուգները բաժանված են մունիցիպալ 36 միավորների, որոնք կարգավորում են տեղական բոլոր հարցերը` բացառությամբ հրշեջ ծառայության, հասարակական տրանսպորտի, աղբահանության: 
     Ոչ մունիցիպալ կոմսությունները ինքնակառավարման երկմակարդակ համակարգեր են, որոնցից վերինը կոմսությունն է, ստորինը` օկրուգը: Կոմսությունները պատասխանատու են տրանսպորտի, շինարարության ծրագրավորման, կրթության, սպառողների շահերի պաշտպանության, հրշեջ ծառայության, օկրուգները` շրջակա միջավայրի պահպանության եւ այլ հարցերի համար: 
     Շոտլանդիայում գործում է 32 մունիցիպալիտետների համակարգ: 
     Ուելսում տեղական հարցերը կարգավորում են 22, Հյուսիսային Իռլանդիայում` շրջանային 26 խորհուրդները: 
     Մունիցիպալիտետների եւ խորհուրդների անդամներն ընտրվում են 4 տարով, դրանց նախագահները քաղաքներում զբաղեցնում են քաղաքապետի պաշտոնը: 
     Դատական համակարգը. Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան ունեն դատական սեփական համակարգերը: Այնուամենայնիվ, ժամանակակից իրավունքի շատ սկզբունքներ գործում են Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում: Իրավունքը բաժանված է քրեական եւ քաղաքացիական ճյուղերի: 
     Անգլիայի եւ Ուելսի դատական համակարգերը հիմնված են նախադեպային իրավունքի վրա, որը ձեւավորվել է ընդհանուր իրավունքի, իրավահավասարության սկզբունքի, Եվրամիության խորհրդարանիընդունած օրենքների հիման վրա: Սովորույթի վրա հիմնված ընդհանուր իրավունքը երբեւէ չի ձեւակերպվել կամ կոդիֆ‎‎իկացվել: 
     Թեեւ իշխանության դատական եւ գործադիր թեւերը տարանջատված են, դատարանների որոշումներն ուղղորդվում կամ վերահսկվում են նախարարների կողմից: Դատական բարձրագույն պաշտոնյաների թեկնածությունները թագուհուն է ներկայացնում վարչապետը: 
     Լորդ կանցլերը, բացի Շոտլանդիայից, Մեծ Բրիտանիայի ողջ տարածքի դատական գերատեսչությունների ղեկավարն ու Գերագույն դատարանի նախագահն է: 

     Ընտրական համակարգը
     Համայնքների պալատի ներկայացուիչներն ընտրվում են միամանդատ մեծամասնական ընտրակարգով, 5 տարի ժամկետով: Մեծ Բրիտանիան բաժանված է բնակչությամբ գրեթե հավասար 650 ընտրատարածքների, որոնցից յուրաքանչյուրում ընտրվում է մեկական պատգամավոր: 
     Ընտրական այս համակարգը գործում է աշխարհի 43 երկրներում, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի նախկին գաղութներում: 
     Մեծամասնական համակարգում թեկնածուն հանդես է գալիս որպես անհատ, սակայն կարող է առաջադրվել որեւէ կուսակցության կողմից: Համամասնական- մեծամասնական համակարգումյուրաքանչյուր ընտրատարածքում հաղթող է ճանաչվում ձայների պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն, ուստի ընտրություններն անցկացվում են մեկ փուլով: Մեծ Բրիտանիայում ընտրական այս համակարգը հաճախ անվանում են "First Past the Post electoral system"(ՙԱռաջինն է զբաղեցնում պաշտոնը): 
     Մեծամասնական ընտրական համակարգի պայամաններում հնարավոր է քաղաքական կուսակցության կամ ընտրական այլ միավորումների ստացած մանդատների անհամապատասխանություն երկրի ողջ տարածքում ստացված ձայների քանակի նկատմամբ: Սակայն, մյուս կողմից,ընտրողը հնարավորություն է ստանում գնահատել թեկնածուի անձնական արժանիքները, այլ ոչ թե քվեարկել հօգուտ կուսակցական անդեմ ցուցակի:

Նանե Ավագյան,
Աննա Մկրտչյան
 

Просмотров: 2788 | Добавил: Koms | Теги: Պատմություն, քաղաքական, Կայսերական, Անգլիա, Թագավորություն, Թագավորական, Մեծ Բրիտանիա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Doktor   (11.08.2013 19:14)
Իսկ դատական համակարգը?
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024