Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՈւրբաթ, 29.03.2024, 09:48
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Главная » 2013 » Օգոստոս » 10 » ՄՈՌԱՑՎԱԾ ՔԱՋԱՐԻ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏ ՄԻՆԱՍԸ
12:15
ՄՈՌԱՑՎԱԾ ՔԱՋԱՐԻ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏ ՄԻՆԱՍԸ

ՄՈՌԱՑՎԱԾ ՔԱՋԱՐԻ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏ ՄԻՆԱՍԸ


1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո իշխանությունները անընդհատ մուսուլմանական նոր տարրեր էին բերում Չարշամպա և բնակեցնում հայերի հողի վրա, որի հետևանքով նրանց վիճակը ավելի է ծանրանում:

Մուհաջիրների կամ եկվոր գաղթականների նկատմամբ իշխանությունների բացահայտ հանդուրժողականությունը նրանց սանձարձակ էր դարձրել: Կազմակերպվեցին Մեվլուտի և Շիրին Ալիի ավազակախմբերը, որոնք ահ ու սարսափ էին տարածել Չարշամպայի և Սամսոնի շրջաններում: Կ. Պոլիսը, ինչպես միշտ, հայերի ու հույների բողոքներն անուշադրության էր մատնում: Այս պայմաններում քրիստոնյա ազգաբնակչությունը հարկադրված էր զենք վերցնել իր գոյությունը պաշտպանելու համար: հայերի ինքնապաշտպանական պայքարի կենտրոնը դարձավ Մինասի հայրենի գյուղը` գաբու Գայեան: Ավազակախմբերի դեմ պայքարելու համար Մինասյան եղբայրները զինված ջոկատ են կազմակերպում, որը մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն հայ, այլև մահմեդական ազգաբնակչության շրջանակներում:

Մինասը լուր է ստանում, որ Շիրին Ալիի ավազակախումբը թալանի նպատակով հարձակվել է Քիրիճ Արմուտ գյուղի վրա: Նա իր զինակիցներով վրա հասնում. տեղի է ունենում կատաղի ընդհարում: Շիրին Ալին սպանվում է, իսկ նրա խումբը անձնատուր լինում: Թալանված գույքը վերադարձվում է տերերին: Թուրք գյուղացիները երախտապարտ էին: Մինասը սկսում է հետապնդել Մեվլուտի ավազակախմբին: Փետրվարյան մի ցուրտ օր լուր են բերում, որ ավազակները թուրքաբնակ Օրթա գյուղի մոտ գտնվող քարանձավում են: Մինասը շրջապատում է քարանձավը: Սկսվում է կատաղի փոխհրաձգություն, ու ընդհատումներով տևում է ավելի քան 24 ժամ: Մեվլուտն ու հինգ ավազակները սպանվում են, իսկ մյուսները` փախուստի դիմում: Քանի որ ավազակախմբերի գործողությունները մեծ դժգոհություն էին առաջացրել թուրք ազգաբնակչության շրջանում, իշխանությունները հարկադրված Մինասին նշանակում են հեծյալ զորքի պաշտոնյա, այսինքն` նրան հեծյալներ են տալիս և հանձնարարում պայքարել ավազակախմբերի դեմ, ինչ նա անում էր մինչ այդ, ուղղակի այն ժամանակ «օրենքից դուրս» էր գործում: Մինասը այդ հանձնարարությունը հաջող է կատարում: Սակայն երկու տարի անց Մինասը ու նրա եղբայրները ներկայանում են կառավարչին, զենքերը հանձնում են և ասում, որ ձանձրացել են և ուզում են խաղաղ աշխատանքով զբաղվել: Իրականում նրանք անցնում էին ընդհատակյա գործունեության ընդդեմ թուրքական իշխանությունների: Վերջինները որոշ ժամանակ անց այդ կռահում են և հարձակվում նրանց տան վրա, սպանում Մինասի փոքր եղբորը: Մյուս երկու եղբայրները փախչում են լեռները, հայդուկային խումբ կազմում և կռվում իշպանությունների դեմ: Կառավարությունը Լոզմոն անունով մեկին զորք է տալիս և հանձնարարում` ողջ կամ սպանված իրեն հանձնել երկու եղբայրներին: Մի օր Մինասի խումբը մտնում է քարայր, թուրք հովիվները նկատում են և այդ մասին հայտնում իշխանություններին: Լոզմոն շրջապատում է քարայրը, բայց քիչ անց հայդուկների հարվածից նա և 15 հեծյալներ ոչնչանում են, իսկ մյուսները ճողոպրում:

Իշխանությունները, այս խայտառակությունից կատաղախ, կրկին հարձակվուն են Գաբու Գայեայի վրա, գյուղացիների թալանում ու խոշտանգում:

Կայսրության ոստիկանության պետ Նազըմ փաշան գրել է. «Սամսոնի ենթակա Չարշամպայ կազայի Գաբու Գայեա գյուղում մինաս անունով մի ոճրագործ հայընվեց: Նա ուներ 300 ֆիդայի: Գարահիսարի, Թոգաթի և Մարզվանի միջև թռչուն չէր թռչում…

Բոլոր միջոցներին դիմեցի Մինասին ձեռբակալելու համար, որովհետև արևելյան նահանգների հայերի հոգեկան վիճակը նորից փոխվել էր և առիթ էին փնտրում շարժումն ընդարձակելու: Մինաս օղյու իր բանակատեղին դրել էր Թելմե կազայի Գուրշուլու Դերեյի անտառում…

Մինաս օղյուն մարտահրավեր էր կարդում, արշավում էր գյուղերը, դրամ էր հավաքում և նոր ֆիդայիններով հզորացնում շարժումը: Մինասը 150 մարդկանցով հարձակվում է Վելի պահականոցի 200 հոգանոց ժանդարմների վրա, չեթեներից 88 մարդ սպանվում է»:

Կառավարությունը հազարապետ Օսման բեկին, որ քաջ և հնարամիտ զորավար էր, կռվող ուժ է տրամադրում և պահանջում ոչնչացնել քաջարի հայորդուն և նրա զինակից ընկերներին: բախումը տեղի է ունենում Դեյիրմեն Դերեսիում: Ծանր մարտեր են գնում: Թշնամին անընդհատ թարմ համալրումներ է ստանում, և Մինասը որոշում է հեռանալ Դավշան Դաղի բարձրունքները: Այստեղ կատաղի մարտերը շարունակվում են, որն ի վերջո, ավարտվում է թուրքերի նահանջով:

Երբ ձմեռը վրա է հասնում, Մինասը հայդուկներին ցրում է գյուղերը, իսկ ինքը տեղավորվում է Մատիչ հայկական գյուղում: Իշխանությունները այդ մասին իմանում են և շրջապատում Մինասի թաքստոցը: Թշնամին ոչ մի կերպ չի կարողանում հայդուկների ապաստարանը գրավե; և ստիպված այն հրդեհում է: Մինասի ընկեր Բաղդասարը տանից դուրս է ցատկում` բակում կռիվը շարունակելու, բայց անմիջապես սպանվում է, իսկ Մինասը պատուհանից ցատկում է ձորը և կրակելով գլորվում դեպի վար: Թշնամու գնդակը ջախջախում է նրա թևը: թուրքերը ցանկանում են նրան սպանել, բայց վրա է հասնում Խուլի բեկը և թույլ չի տալիս: Մինասին տեղափոխում են Սամսոնի բանտ, որտեղ և հանդիպում է բանտարկված մորը` Հոռոփին, կնոջը եւ երեք երեխաներին: Բանտի ծանր պայմաններում մեռնում է նրա Կարապետ որդին:

Քաջարի հայդուկը բանտում մնում է մի քանի ամիս, որից հետո կտրում է պատուհանի երկաթները, փախչում է ու թաքնվում հունաբնակ մի գյուղում: Որոշ ժամանակ անց նա զինված խումբ է կազմում և բարձրանում սարերը: Մինասի փախուստ խանդավառում է հայ գյուղացիներին: Մի քանի օր անց նրա շուրջն են համախմբվում 200 հայդուկներ: Նա հայդուկներին բաժանում է խմբերի և խնդիր դնում` պատժել թուրք հարկահավաքներին ու ոստիկաններին, հայ գյուղացիների մեջ արթնացնել ինքնապաշտպանության ոգի, օգնել նրանց զինվելու, ոչնչացնել մատնիչներին: Շատ հույներ ու քրդեր էին ցանկություն հայտնում այդ խմբերի մեջ մտնելու:

Մինասի հայդուկները զինվում էին թուրքական բանակի զենքերով, որ նրանց էին վաճառում առանձին թուրք սպաներ: Միաժամանակ, հայդուկները անտառում կառուցեցին զինապատրաստման երկու արհեստանոց, որոնցում աշխատում էին Սամսոնից և Տրապիզոնից հրավիրված տասնյակ զինագործներ: Նրանք ոչ միայն հրացաններ էին պատրաստում, այլև նռնակներ արտադրում:

Իշխանությունները ուժեղացնում են հետապնդումները: սամսոնի շրջանի հայկական գյուղերում ջարդեր են կազմակերպվում: Այդ լսելով Մինասը 30 հայդուկ հեծյալների քաղաք է ուղարկում: Զինվախ ու հանդերձավորված հայդուկների հայտնվելը քաղաքում խուճապ է առաջացնում: Այդ հանդուգն քայլը զսպում է թուրքերին, նրանք դադարեցնում են ջարդերը: Իշխանությունները Մինասի մոտ պատվիրակություն են ուղարկում և առաջարկում, որ, եթե նա զենքը վայր դնի, ներման կարժանանա: Չկամենալով բարդացնել իրավիճակը, նա հայդուկներին ցրում է, իսկ ինքը վերադառնում հայրենի գյուղ: Նա ամբողջ վիլայեթում մեծ հեղինակություն վայելով անձ էր, նրա մոտ հաճախ օգնության կամ վեճերը լուխելու էին գալիս ոչ միայն հայ, այլև հույն, քուրդ և թուրք գյուղացիները: Դա անհանգստացնում էր իշխանություններին: Նրանք Մինասին առաջարկում են ժամանակավորապես հեռանալ երկրից: Մինասը մեկնում է Եգիպտոս: Որոշ ժամանակ անց, երբ նա փորձում է վերադառնալ, սամսոնի նավահանգստում ոստիկանները արգելու են: Մինասն ընդմիշտ հեռանում է հայրենի աշխարհից:



bnaban.am

Просмотров: 904 | Добавил: Koms | Теги: Ֆիդայի, Պայքար, Մինաս, Հայդուկապետ, Քաջարի, ՇԱՐԺՈՒՄ, ԳՅՈՒՂԵՐ | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024