Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՀինգշաբթի, 28.03.2024, 23:28
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Главная » 2013 » Օգոստոս » 10 » ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ: ԹԱԼԵԱԹԻ ՄԱՀԸ և ՎՐԻԺԱՌՈՒԻ ԴԱՏԸ
12:21
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ: ԹԱԼԵԱԹԻ ՄԱՀԸ և ՎՐԻԺԱՌՈՒԻ ԴԱՏԸ


1921 թվական 15-ը մարտի Բեռլին: Շառլոտենբուրգում ` Հարդենբերգ փողոցում, Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց 1915-ի հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին ` Թալեաթ Փաշային: Երկուսուկես ամիս անց դատարանում գերմանացի փաստաբան դոկտոր Դիմայերը իր պաշտպանական ճառում ասելու էլ.

-Սողոմոն Թելերիանը ինքը չէր, որ փողոց կիջներ Թալեաթ փաշային սպանելու, իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները:
Նա, կարելի է ասել, կտաներ իր առջև դրոշակը խոշտանգվածների, դրոշակը իր լլկված ընտանիքի:

Մեհմեդ Թալեաթ փաշան ` Իթիաթ կուսակցության պարագլուխներից մեկը, երիտթուրքական հեղափուխությունից հետո ներքին գործերի մինիստր, կուսակցության կենտկոմի նախագահ, 1916 թվականից Մեծ Վեզիր: Թալեաթը արևմտահայերի տեղահանության և Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման գլխավոր կազմակերպիչն էր: Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո փախել է Գերմանիա, Պոլսի ռազմական տրիբունայի կողմից հեռակա հեռակա դատապարտվել է Մահվան:

Սողոմոն Թեհլիրյանի Երզնկայի մերձակա Բագարիչ գյուղից էր: 1914 թվկանաին տասնութամյա երիտասարդը մեկնել է Թիֆլիս և կամավորական գունդ մտել: Զորավար Անդրանիկի գնդում ` Սեպուհի վաշտի կազմում, 1914-1915 թթ. մասնակցել է Արևմտյան Հայաստանում մղված կռիվներին, հասել մինչև Վան,տեսել հայության սպանդի տեսարանները:

1916թ.-ին վերադառնում է ծննդավայր ` Բագարիճ, և իմանում զարհուրելի եղելությունը: 
Մորը, եղբորը, քույրերին, շատ ազգականներին, Երզնկայի 20.000 և Բագարիճի բոլոր հայերին թուրքերը թալանել և գազանաբար սպանել էին: Թեհլիրյանի գերդաստանի 85 անդամներից փրկվել էր միայն Սողոմոնի մեզ եղբոբ ` Միսակի տասներկուամյա աղջիկը, նրան գտել էին քրդերի մոտ: 

Նահատակված հարազատների հատկապես մոր պատկերն է Սողոմոնը տեսել քուն թե արթունի, վրեժի կոչող մայրը, Բեյրութի Ամերիկյան բժշկական համալսարանի ուսանող եղբայրը, գեղեցկուհի քույրերը, ընտանիքի մյուս անդամները...

-1915թ. մարտի 15 բեռլինյան Հարդենբերգ Շտրասեյի այս հատվածը, հիշում է Սողոմոն Թեհլիրյանը,
-Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով ձեռնափայտը անփույտ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ, աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը... վերջին քայլը բեկվեց, մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքս դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ:

Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվում է: Հետաքրքիր է, որ բանտում նրան առաջինն այցելում է մի անծանոթ հայ վարդապետ, որ տեսնելով Սողոմոնին պարզապես գոչում է`

-Տեր մեր Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ գազանը սպանեցիր և բոլորիս վրեժը լուծեցիր:

Հայությունն ամեն օր ցնծության մեջ էր, բոլոր թերթերը ընդարձակ նյութեր էին հրապարակում դեպքի մասին: Իսկ Բեռլինում պատրաստվում էին մեծ շուքով կատարել Թալեաթի թաղումը: Պոլիսը մերժել էր Թալեաթի դին: Բազմամարդ էր թաղումը, բազմաթիվ ծաղկեպսակներ կային ` այդ թվում Գերմանիայի արտգործնախարարության անունից: Կառավարությունը իր ցավակցությունը հայտնեց...

79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո 1921 թվականի հունիսի 2-ին սկսվեց Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, որ տևեց երկու օր: Ոչ միայն աշխարհասփյուռ հայության, այլև Եվրոպայի ուշադրությունն էր գամված Բեռլինին: Մամուլ պարբերաբար անդրադառնում էր հայ վրիճառուի դատավարությանը, տալիս գնահատակններ, ներկայացնում Իթթիհաթի կազմակերպած ոճրագործությունները 1915-1916 թթ.:
Բեռլինի նահանգային դատարանի երրորդ դատարանում են դատական ատյանի նախագահ, նահանգային դատարանի վարիչ Լեմբերգը, դատավորները, ատենադպիրը, դատախած Գոլնիգ, տասներկու երդվյալ ատենակալները: 
Դատարանի վրա վճռորոշ ազդեցություն է ունենում 1915 թվականանի Հայոց Ցեղասպանության ականատես Յոհանես Լեբսուսի խոսքերը.

-1915 թվականի ապրլին ձեռնարկված տեղահանություն վերաբերվում էր Թուրքիայի մեջ եղած բոլոր հայերին: Պատերազմից առաջ Թուրքիայում կար ընդամենը 1մլն 850 հազար հայ: Տեղահան եղան մոտավորապես 1մլն 400 հազաև հայ: Ինչ է այս նշանակում? Թալեաթի ստորագրված հրամանգրի մեջ ասված է <<Տեղահանության նպատակն է ոչնչացում>> : Եվ համաձայն այս հրամանգրի գործը առաջ տարվեց արևելյան Անատոլիայի նահանգներից դեպի հարավ տեղահան եղան ամբողջ բնակչության միայն 10 տոկոսը աքսորավայր հասավ, մնացած 90 տոկոսին ճանապարհին սպանեցին, կանայք և աղջիկները առևանգվեցին ոստիկանների և քրդերի կողմից, մնացածն էլ մեռան անոթությունից և ուժասպառությունից...

Ազգայանի հասարակական մեծ գործիչ Արման Մինախորյանը գրի է առել Սողոմոն Թեհլիրյանի հուշերը: Ասյպես է ներկայացնում դատավարության ավարտ՚՚՚ը.՚

Երդվյալները հայտվեցին. մեկը դրանցից դողդոջուն ձայնով աչքերին շատ մոտ պահած թուղթը.
<< Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավոր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշայի սպանելու մեջ?
-Ոչ:>>
Просмотров: 8206 | Добавил: Koms | Теги: Թեհլերյան, Վրիժառու, Սողոմոն, Հերոս, Ազգային, վրիժառուներ | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024