Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՈւրբաթ, 26.04.2024, 02:19
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Главная » 2013 » Օգոստոս » 18 » Առաջին խաչակրաց արշավանք 1
19:36
Առաջին խաչակրաց արշավանք 1

  Փոքր Ասիան 1097 թ-ին


Սուրբ Երկիրը մեծ նշանակություն ունի քրիստոնյաների համար, քանի որ այնտեղ է ծնվել, գործել և խաչվել Հիսուս Քրիստոսը, ով հիմք է դրել քրիստոնեությանը։ 4-րդ դարում հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից թույլատրվեց քրիստոնեության ազատ դավանումը (313 թ.) և հետագայում Հռոմեական կայսրության բաժանումից ու Բյուզանդական կայսրության առաջացումից հետո Սուրբ Երկիրը մեծ մասամբ քրիստոնեաբնակ էր:Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև մահմեդականների համար, քանի որ այնտեղից է ըստ ավանդության վեր համբառնել մարգարե Մուհամմեդը և երբեմն Երուսաղեմը մուսուլմանների համար համարվում է երրորդ սուրբ քաղաքը։ Մահմեդականները հայտնվեցին այդտեղ 7-րդ դարում Արաբական խալիֆայության օրոք։ Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև հրեաների համար, քանի որ այն երկար ժամանակ եղել է Հրեական միացյալ թագավորության, այնուհետև հրեական հարավային թագավորության մայրաքաղաքը, նաև այնտեղ է կառուցվել հրեաների գլխավոր հոգևոր կենտրոնը` Երուսաղեմի տաճարը (ներկայումս դեռևս կանգուն է և ուխտագնացության վայր ու երկրպագության առարկա է Երկրորդ տաճարի արևմտյան պատը)։ Ուրիշ կարևոր հանգամանք էր նաև մուսուլմանների կողմից 1009 թ. Սուրբ Գերեզմանի եկեղեցու ավերումը։ 1039 թ. նոր խալիֆը խոշոր գումարի դիմաց թույլատրեց եկեղեցու վերանորոգումը։ Շուտով թույլատրվեցին ուխտագնացությունները դեպի Սուրբ Երկիր, քանի որ դրանք մեծ շահույթ էին ապահովում տեղի մահմեդական իշխաններին։ Սակայն սելջուկ թուրքերի հայտնվելուց հետո հարաբերությունները քրիստոնյաների և մուսուլմանների միջև դարձյալ լարվեցին։ 

Խաչակիրների հանդես գալը պայմանավորված էր Արևմտյան Եվրոպայում ընթացող գործընթացներով և բյուզանդա-սելջուկյան հարաբերություններով։ Կարոլինգյան կայսրության մասնատումը 9-րդ դարի վերջում և եվրոպական սահմանների կայունացումը վիկինգների և սլավոնների քրիստոնեացման հետևանքով, անգործ էր թողել զինվորների մեծ մասին։

 

 

Պիրենեյան թերակղզին 11-րդ դարում; Քրիստոնյա թագավորությունները` A=Արագոն, C=Կաստիլյա, L=Լեոն, N=Նավարրա, և P=Պորտուգալիա

1063 թ. Հռոմի Պապ Ալեքսանդր Բ-ն օրհնեց Պիրենեյան թերակղզու քրիստոնյաներին մահմեդականների դեմ պատերազմից առաջ։ Ընդդեմ սելջուկ-թուրքերի Բյուզանդիայի օգնության խնդրանքը լայն արձագանք ստացավ Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաների շրջանում։ Օգնության խնդրանքի պատճառը 1071 թ-ին Մանազկերտի ճակատամարտում կրած ծանր պարտությունն էր, որի հետևանքով Բյուզանդիան կորցրեց Հայաստանն ու Փոքր Ասիան։ Կան տեղեկություներ, որ 1081 թ բյուզանդական կայսրը նույնիսկ օգնության խնդրանք էր ուղարկել Չինաստան։

Խաչակիրը երդում տալուց հետո խաչ էր ստանում պապից կամ տեղի եպիսկոպոսից, և համարվում "Եկեղեցու զինվոր": Որոշները դարձան խաչակիր, որպեսզի թողություն ստանան կատարած մեղքերի համար:

Պատճառները

Առաջին խաչակրաց արշավանքի պատճառներից մեկը Ալեքսիոս Ա Կոմնենոսի կողմից ուղարկված օգնության խնդրանքն էր Հռոմի Պապ Ուրբանուս Բ-ին։

Երբ Հռոմի Պապը 1095 թ կոչ էր անում խաչակրաց արշավանք ձեռնարկելու, Իսպանիայի քրիստոնյաները լուրջ հաջողություններ էին ցուցաբերում առաջին անգամ հարյուր տարվա ընթացքում։ Տոլեդոյի գրավումը Լեոնի թագավորության կողմից 1085 թ վիթխարի հաջողություն էր:

Չնայած Ռեկոնկիստան Եվրոպայի քրիստոնյաների և մուսուլմանների պայքարի ամենացայտուն օրինակն էր, այն միակը չէր: Վիկինգ Ռոբերտ Գվիսկարը նվաճել էր Կալաբրիան 1057 թ և պահում էր այդ նախկին բյուզանդական տարածքն ընդդեմ Սիցիլիայի մուսուլմանների։ Քաղաք-պետություններ Պիզան, Ջենովան և Կատալոնիան պայքարում էին ընդդեմ Մալյորկիայի մուսուլմանների և ազատել էին Իտալիայի և Կատալոնիայի ափերը մուսուլմանների արշավանքներից։ Իսկ ավելի վաղ Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Եգիպտոսի քրիստոնյա տարածքները գրավված էին մուսուլմանների կողմից։ Տարածքները հավատքային թշնամուն կորցնելու երկար պատմությունը, հող էր նախապատրաստել արձագանքելու Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա-ի օգնության խնդրանքին։

Պապականությունն անհանգստացած էր այն փաստով, որ Երուսաղեմ մեկնող ուխտավորների մեծ մասը ենթարկվում էր հալածանքների։ Ըստ նրանց նաև, Սուրբ Երկիրը լատինականացնելուց և իրենց ենթարկելուց հետո, ֆրանկների ուժի շնորհիվ իրենց կենթարկեն Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը 1054 թ անկախացել էր Հռոմից։

 

 

15-րդ դարի մանրանկար, որտեղ պատկերված է Ուրբանուս Բ պապը Կլերմոնի ժողովում

Բյուզանդիայի թուլությունը երևաց Մանազկերտի ճակատամարտում կրած պարտության հետևանքով։ Եվ չնայած Ալեքսիոսի խնդրանքին, Հռոմի Պապը իշխանության համար պայքարի պատճառով, չկարողացավ դիմել Գերմանիայի կայսրին։

Հաջորդ Հռոմի Պապը` ավելի մեղմ Ուրբանոս Բ-ն, խաչակրաց արշավանքների շնորհիվ ցանկանում էր վերամիավորել քրիստոնյաներին։ Ըստ նրա խաչակիրները չպետք է լինեին գերմանացի կամ վիկինգ, այլ նրա հայրենակիցները հյուսիսային Ֆրանսիայից։

 

Ընդունված է համարել որպես խաչակրաց արշավանք առաջին ինը` 11-13-րդ դարերի ընթացքում, չնայած նմանատիպ արշավանքներ իրականացվեցին նաև հետագայում` ընդհուպ մինչև Կանդիայի 1664 թ. պաշարումը։  Իսկ Հիվանդախնամները շարունակում էին խաչակրաց արշավանքները Միջերկրական ծովում` Մալթայի շրջակայքում, մինչև նրանց պարտությունը Նապոլեոնի կողմից 1798 թ.: Հետագայում, արդեն Սուրբ Երկրից դուրս, տեղի ունեցան մի քանի խաչակրաց արշավանքներ ընդդեմ Պիրենյան թերակղզու մուսուլմանների և Եվրոպայի հերետիկոսների ու հեթանոսների։

Առաջին խաչակրաց արշավանք

 

 

Զինվորներին, ասպետներին և կանանց Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում առաջնորդող Պետրոս Մենակյացի միջնադարյան պատկեր

1095 թ մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվեց բյուզանդական կայսրի օգնության խնդրանքն ընդդեմ սելջուկ-թուրքերի։ Նույն տարում հարավային Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանուս Բ պապը կոչ արեց բոլոր քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը։ Ահա հատված նրա ճառից.

  Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին։ Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում։ Իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը։ Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք։ Այդ հողում «մեղր ու կարագ է հոսում»: Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է։

1096 թ սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։ Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները։ Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը։ Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկեա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուրքերի կողմից։ Փրկվեց միայն երեք հազարը։ 100.000 հեծյալ և 300.000 հետևակ ասպետները օրհնված Հռոմի Պապի կողմից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թ օգոստոսի 15-ին։ 1096 թ դեկտեմբերին նրանք հասան Կոստանդնուպոլիս։ Ստանալով մեծաքանակ աջակցություն Բյուզանդիայից, նրանք ափ իջան Փոքր Ասիայում և պաշարեցին Նիկեա քաղաքը։ Քաղաքը գրավվեց 1097 թ. հունիսի 19-ին։  Խաչակիրները շարունակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում։ Դրան հետևեց Անտիոքի երկարատև պաշարումը, որ սկսվեց 1097 թ. հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թ հունիսը։ Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով մի հայ զինվոր: Մտնելով քաղաք  խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը։  Չնայած մուսուլմանների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց։ Իսկ մինչ այդ, խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ Եդեսիայի հայազգի կառավարիչը լինելով հունադավան աջակցություն չէր ստանում տեղի հայ բնակչության կողմից, սպանեցին նրան և ստեղծեցին իրենց առաջին պետությունը։ Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, գրավելով ծովափնյա քաղաքները մեկը մյուսի հետևից, 1099 թ. հունիսի 7-ին հասան Երուսաղեմ` ունենալով նախնական ուժերի ընդամենը կեսը։ 

Երուսաղեմի պաշարումը

 

 

Գոդֆրեյը, ֆրանսիացի ասպետ, Առաջին խաչակրաց արշավանքի առաջնորդը Երուսաղեմի թագավորության հիմնադիրը

Հասնելով Երուսաղեմ, խաչակիրները հանդիպեցին հրեաների և մուսուլմանների համառ դիմադրությանը։ Սակայն նրանք անհաջողության մատնվեցին և 1099 թ. հուլիսի 15-ին խաչակիրները մտան քաղաք։  Ինչպես Անտիոքում, այստեղ նույնպես սկսվեցին մուսուլմանների և հրեաների ջարդ և մզկիթների ոչնչացում։  Աղբյուրներից մեկում նշվում է, որ «մեկուսացումն ու վախը», որ զգում էին ֆրանկները (խաչակիրները) գտնվելով հայրենիքից այդքան հեռու, բացատրում է այդ արարքների, ինչպես նաև 1098 թ-ի Մաարայի պաշարման ժամանակ մարդակերության դեպքերի պատճառները։ Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով ստեղծվեցին մի շարք խաչակրաց թագավորություններ. Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունն ու Տրիպոլիի կոմսությունը։ Դրանցից ամենախոշորը Երուսաղեմի թագավորությունն էր, որտեղ 120,000 խաչակիրները (մեծ մասամբ ֆրանսիախոս) իշխում էին 350,000 մուսուլմանների, հրեաների և բնիկ ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր այդտեղ էին բնակվում դեռևս արաբական նվաճումներից առաջ։ 

Խաչակիրները փորձեցին նաև գրավել ներկայիս Լիբանանի տարածքում գտնվող ծովափնյա Տյուրոս քաղաքը։ Տյուրոսի մուսուլման բնակիչները օգնություն խնդրեցին Զահի ալ-Դին աթաբեկից` Դամասկոսի կառավարչից, խոստանալով հանձնվել նրան։ Երբ Զահր ալ-Դինը ջախջախեց խաչակիրներին, քաղաքի բնակիչները հրաժարվեցին հանձնվել նրան և Զահր ալ-Դինն ասաց`

Այն ինչ որ ես կատարեցի, արեցի Աստծո և մուսուլմանների համար, այլ ոչ թե հարստության կամ իշխանության համար:

Ընդհանուր առմամբ, ներքին հակասությունների պատճառով, մուսուլմանները սկզբնական շրջանում թույլ դիմադրություն ցույց տվեցին խաչակիրներին։ Սակայն կամաց-կամաց մուսուլմանները սկսեցին միավորվել, և արդեն 1144 թ. Զանգի ամիրայի գլխավորությամբ խաչակիրներից գրավեցին Հայոց Միջագետքի երբեմնի ծաղկուն քաղաք Եդեսիան։ Այն առաջին քաղաքն էր Մերձավոր Արևելքում, որ գրավվեց խաչակիրների կողմից, և առաջինն էր, որ վերագրավվեց մուսուլմանների կողմից։ Եդեսիայի գրավումից հետո, Հռոմի Պապը կազմակերպեց Երկրորդ խաչակրաց արշավանքը։

Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքները

 

 

     Բյուզանդական կայսրությունը մինչ Առաջին խաչակրաց արշավանքը

     Բյուզանդական կայսրությունը Առաջին խաչակրաց արշավանքից հետո

     Առաջին Խաչակրաց արշավանքի ուղիները

Առաջին խաչակրաց արշավանքի ամենակարևոր հետևանքը Երուսաղեմի ազատագրումն էր և մի շարք խաչակրաց պետությունների ստեղծումը Լևանտում։ Մյուս կարևոր հետևանքը առևտրական կապերի աշխուժացումն էր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ու Ասիայի միջև: Սակայն Առաջին խաչակրաց արշավանքն ունեցավ նաև բացասական հետևանքներ: Դրանցից էր օրինակ այն, որ Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով Եվրոպայում սկսվեցին հալածվել հրեաները, իսկ Արևելյան Եվրոպայում սկսեցին նոր խաչակրաց արշավանքներ ընդդեմ Արևելյան Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների։

13-րդ դարում, և հատկապես 1291 թ. Ակրայի վերջնական անկումից ու Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի հետևանքով կատարների աղանդի վերջնական ոչնչացումից հետո խաչակիրներն օգտագործվում էին Պապի կողմից, ապահովելու նրա շահերը ողջ կաթոլիկ Եվրոպայով մեկ։

Որպեսզի ապահովվեր ուխտագնացների կյանքն ու ունեցվածքը ստեղծվեցին մի շարք հոգևոր-ասպետական միաբանություններ: Այդպիսի միաբանություններից էին` Հիվանդախնամները, Տաճարականները և հետագայում նաև Տևտոնները։

Լևանտում մնացած վերջին խաչակրաց միաբանությունը Հիվանդախնամներն էին, ովքեր Ակրայի անկումից հետո կարողացան պահել Հռոդոս կղզին, իսկ 16-րդ դարում քշվեցին Մալթա և վերջնականապես ոչնչացվեցին Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.:

1101 թ-ի խաչակրաց արշավանք

 Հիմնական հոդված ՝ 1101 թ-ի խաչակրաց արշավանք

 

 

Բալդուինը 1098 թ-ին մուտք է գործում Եդեսիա, նրան ողջունում են Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները

Առաջին խաչակրաց արշավանքից հետո տեղի ունեցան մի շարք մանր ու անհաջող արշավանքներ, որոնցից 1101 թ-ի ընթացքում խաչակիրները պարտություն կրեցին սելջուկ-թուրքերից։  1101 թ-ի արշավանքը կարելի է դիտել որպես Առաջին խաչակրաց արշավանքի արձագանքներից մեկը։

Նորվեգյան խաչակրաց արշավանք

Սիգվարդ Ա Նորվեգացին առաջին եվրոպական թագավորն էր, ով անձամբ մեկնեց խաչակրաց արշավանքի։ Նա մասնակցեց մի շարք մարտերի Իսպանիայում, որից հետո արդեն Սուրբ Երկրում նա միացավ Երուսաղեմի թագավորին, մասնակցելու Սիդոնի պաշարմանը։

Просмотров: 4015 | Добавил: Koms | Теги: Քրիստոնյա, Սուրբ, խաչակրաց, արշավանք, Երկիր, ասպետներ, Եվրոպա, Ասպետ, Ասիա, խաչակիր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024