Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՇաբաթ, 20.04.2024, 01:32
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի արխիվ

Օրացույց
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորքՀինգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Главная » 2013 » Օգոստոս » 10 » Չե Գևարայի վերջին նամակը Ֆիդել Կաստրոյին
12:09
Չե Գևարայի վերջին նամակը Ֆիդել Կաստրոյին

  

Չե Գևարայի վերջին նամակը Ֆիդել Կաստրոյին

Չե Գևարայի վերջին նամակը Ֆիդել Կաստրոյին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը Ֆիդել Կաստրոյին.

Ֆիդել.

Ես այժմ շատ բաների մասին եմ հիշում. թե ինչպես ծանոթացա քեզ հետ Մարիա Անտոնիայի տանը, թե ինչպես դու ինձ առաջարկեցիր գալ, պատրաստումների բոլոր դժվարությունների մասին: Մի անգամ եկան և հարցրեցին. «Ում է պետք տեղեկացնել մահվան դեպքում և ինչքան է իրական հնարավորությունը, որ մենք բոլորս կզոհվենք»:
Մեզ համար դա ինքնին ենթադրելի էր, որ հեղափոխությունից կամ դուրս ես գալիս հաղթանակած կամ մահացած (եթե անկեղծ լինենք): Հաղթանակի ճանապարհին շատ ընկերներ թողեցին մեզ:

Ինձ համար դա այժմ այնքան էլ ողբերգական չէ, որովհետև մենք այժմ ավելի հասուն ենք, սակայն իրադարձությունները կրկնվում են: Զգում եմ, որ ես կատարել եմ պարտքի իմ բաժինը, որն իր տարածքում ինձ կապեց Կուբայական հեղափոխության հետ և ես քեզ, ընկերներին, քո ժողովրդին, որը նաև իմը դարձավ, հրաժեշտ եմ տալիս:

Ես փաստացիորեն հրաժարվել եմ Կուսակցության ղեկավարման իմ պաշտոններից, իմ նախարարական աթոռից, Հրամանատարի իմ կոչումից, կուբայական իմ էությունից: Ոչ մի օրինական բան ինձ չի կապում Կուբայի հետ, միայն այլ կարգի կապեր, որոնք չեն կարող վերացվել, ինչպես պաշտոնական կապերը:

Հետահայաց նայելով իմ ապրած կյանքին՝ ես կարծում եմ, որ բավական բարեխիղճ և ինքնամոռաց եմ ջանացել, որպեսզի ամրապնդեմ հեղափոխական հաղթանակը:

Ես հիանալի օրեր եմ ապրել և զգացել եմ քո ժողովրդին պատկանելու քո հպարտությունը Կարիբյան ճգնաժամի վառ և տխուր օրերին:

Հազվադեպ է այդպես շքեղ փայլում պետական գործիչը, ինչպես այդ օրերին, և ես նույնպես հպարտությամբ էի լցվում, երբ առանց տարակուսանքի հետևում էի քեզ, նույնականցնում էի ինձ քո մտածելու, տեսնելու, դժվարությունները և սկզբունքները որոշելու ոճի հետ:

Աշխարհի այլ երկրներ համառորեն օգնության կոչի են կանչում իմ համեստ ուժերը: Ես կարող եմ անել այն, ինչը քեզ թույլ չի տա քո պատասխանատվությունը Կուբայի առջև և կհասնեմ նրան, որ մենք կբաժանվենք:

Իմացիր, որ ես դա արել եմ ուրախության և ցավի միախառնությամբ. այստեղ ես թողնում եմ ամենաիրականը իմ ստեղծարար հույսերից և ամենացանկալին իմ մարդկային ցանցկություններից… և թողնում եմ մի ժողովրդի, որը հիանում էր ինձանով իր որդու նման. դա խոցում է իմ հոգու մի մասը: Նոր մարտադաշտերում կգա հույսը, որ դու հպվել ես ինձ, իմ ժողովրդի հեղափոխական ոգին, ամենասուրբ պարտականությունների իրականացման զգացումը. պայքարել իմպերիալիզմի դեմ, որտեղ էլ որ այն լինի. դա կկայտառացնի ոգին և քաջությամբ կբուժի սրտի ցանկացած վերք:

Ես այժմ միայն ասում եմ, որ ազատում եմ Կուբան ցանկացած պատասխանատվությունից, փրկում եմ նրան այն բանից, ինչին ինքը օրինակ է ծառայել: Որ եթե իմ վերջին ժամերը ուրիշ ամպերի և ուրիշ երկնքի տակ լինեն, իմ վերջին միտքը այս ժողովրդի և քո մասին կլինի: Որ ես քեզ շնորհակալ եմ քո դասերի և քո օրինակի համար, որին կփորձեմ հավատարիմ լինել մինչև վերջին շունչս: Որ ես ինձ միշտ նույնականացնում եմ մեր Հեղափոխության արտաքին քաղաքականության հետ և դա այդպես էլ կլինի: Որ որտեղ էլ ես կանգ առնեմ, ես կզգամ կուբացի հեղափոխականի պատասխանատվությունը և կգործեմ ինչպես այդպինին: Որ չեմ թողել եղբայրներիս և կնոջս ոչ մի նյութական բան, սակայն ես չեմ տխրում. ինձ կուրախացներ, որ այդպես էլ պետք է լինի: Որ ոչինչ չեմ խնդրում նրանց համար, քանի որ Պետությունը նրանց կտա անհրաժեշտը կյանքի և կրթության համար:

Կուզեի շատ բան պատմել քեզ և մեր ժողովրդին, սակայն զգում եմ, որ դա անհրաժեշտ չէ. բառերը չեն կարող արտահայտել այն, ինչ ես կցանկանայի, և ես թույլ չեմ տա ցավին բծավորել մաքուր թղթի էջերը:

Անպայման մինչև հաղթանակը:

Հայրենիք կամ մահ:

Գրկում եմ քեզ ողջ հեղափոխական կայծով:

«Չե»

Просмотров: 749 | Добавил: Koms | Теги: Չէ Գևարա, հողափոխություն, Հեղափոխական, Նամակ, Կաստրո, Ֆիդել | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024