Անվանումը նաև կարող է ունենալ Կարթագենյան ծագում Իսպանիհադ, որը նշանակում է «նապաստակների երկիր» կամ «ծայրամաս», հղելով որ Իսպանիան գտնվում է Միջերկրական ծովի վերջում։ Տարածաշրջանից պեղվել են նաև Հռոմեական Հադրիանոս կայսեր ժամանակաշրջանի մետաղադրամներ, որի վրա պատկերված էին կնոջ կերպար և նրա ոտքերի մոտ ճագար։ Կան նաև այլ տարբերակներ España անվանման հետ կապված, ըստ որի բասկերեն Էզպաննա նշանակում է «ծայրամաս» կամ «սահման», մեկ այլ բացատրությամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Պիրենեյան թերակղզին գտնվում է Եվրոպայի արևմտյան սահմանին։ Հումանիստ Անտոնիո դը Նեբրիխան առաջ քաշեց մեկ այլ վարկած, ըստ որի Հիսպանիա բառը իբերերեն «Հիսպալիս» բառից է ծագել, որը նշանակում է «քաղաք արևմտյան երկրում»։
Կայսերական ԻսպանիանԱրագոնի և Կաստիլիայի թագավորությունները սկիզբ դարձան այժմյան Իսպանիայի և Իսպանական կայսրության ձևավորման։[21] Իսպանիան Երոպայի ամենահզոր տերությունն էր 16-րդ դարում և 17-րդ դարի հիմնական հատվածում, նա գնալով հզորանում էր առևտրի և գաղությների մեծացման շնորհիվ։ Նա հասավ իր հզորության գագաթնակետին երկու թագավորների օրոք – Կառլոս I (1516–1556) և Ֆիլիպ II (1556–1598): Այս ժամանակաշրջանում տեղի ունեցան Իտալական պատերազմները, կոմուներների հեղափոխությունը, Հոլանդական հեղափոխությունը, Մորիսկո հեղափոխությունը, Օսմանական թուրքիայի ներխուժումը և Ֆրանսիական վերածննդի պատերազմները։
Սա մի հայտնաբերումների դարաշրջան էր, որի ընթացքում ծովում և ցամաքում իրականացնում էին նոր առևտրային ուղիների հայտնաբերում, և այս ժամանակաշրջանում սկիզբ առավ Երոպացիների կողմից աշխարհի գաղութականացումը։ Այս հայտնաբերությունների հետ մեկտեղ իսպանացիները նոր երկրներից բերում էին ոչ միայն թանկարժեք զարդեր, պերճանքի առարկաներ, նոր գյուղատնտեսական մշակույթ, այլ նաև նոր գիտելիքներ, որոնք զարգացերացին նրանց աշխարհայացքը։ Այս ժամանակաշրջանը դարձավ Իսպանիայի ոսկե դարաշրջանը։ 16 - րդ դարի վերջին և 17 - րդ դարի առաջին կեսին Իսպանիան կանգնեց դաժան մարտահրավերների առաջ բոլոր կողմերից։ Բերեբերյան ծովահենները հզորացող Օսմանյան կայսրությանն հովանու ներքո ներխուժում էին ափամերձ գոտիներ և ստրկության վերցնում տեղի բնակչությանը։ Այս ժամանակում Իսպանիիան նաև հաճախ պատերազմում էր Ֆրանսիայի հետ։ Բողոքականների անջատումը կաթոլիկ եկեղեցուց երկրին ավելի խորը դրության մեջ դրեցին իրենց կրոնական պատերազմների արդյունքում։ Արդյունքում երկիրը ներքաշվեց Եվրոպական և Միջերկրյածովային պատերազմների մեջ։ Տասամյա պետերազմեները, Սևիլյայի մեծ ժանտախտը 17-րդ դարում բերեցին կայսրության մեջ կրոնական և սոցիալական ընվզումների։ Այս ընվզումների արդյունքում Եվրոպական տնտեսությունը ահռելի վնասներ կրեց։ Իսպանիային հաջողվեց պահպանել Հեբսբուրգյան կայրության մեծ մասը, օգնել Սուրբ Հռոմեական կայսրությանը բողոքականների դեմ պայքարում, սակայն վերջում Պորտուգալական ապստամբութունը, Նիդեռլանդերի անջատումը և Ֆրանսիայի հետ մղվող արյունալի պատերազմները զգալիորեն թուլացրեվին Իսպանիայի դիրքերը։ 17-րդ դարի վերջերին Իսպանիան դանդաղ տեմպերով անկում էր ապրում, կորցնելով փոքր տարածքներ Ֆրանսիայում, սակայն կայսրության սահմաններից դուրս գաղութները գնալով մեծացնում էին, որոնք պահպանվեցին միչև 19-րդ դարը։ Գահի համար մղվող պայքարներով սկսվեց 18-րդ դարը։ Ժառանգների պատերազմը Իսպանիայում վերածվեց քաղաքացիական պատերազմի, որի արդյունքում իսպանիան կորցրեց իր վաղեմի դիրքերը Իսպանիայում։ Այս պատերազմների ընթացքում Ֆրանսիայում հիմնվեց Բուրբոնների դինաստիան։ Առաջին Բուրբոն թագավորը դարձավ Ֆիլիպ Vը, որը վերափոխեց շատ հին օրենքներ։ 18-րդ դարում սկսվեց վերականգնվել կայսրության որոշ տարածքներ։ Բուրբոնների դինաստիան ներդրեց ֆրանսիական տնտեսական և ադմինիստարտիվ կառավարման համակարգը։ Բրիտանիային ցուցաբերած օգնությունը գաղութների, մասնավորապես Ամերիկայի անկախության դեմ մղվող պայքարում վերադարձրեցին Իսպանիային իր կորցրած դիրքերը Եվրոպայում։
|