Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են Կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ Միջնադարի դարաշրջանում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության տակ, սակայն հետո զավթեցին մուսուլմանները։ Երկարատև և դժվար պայքարի արդյունքում (ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, դուրս մղեց մուսուլմաններին երկրից, իսկ վերջին մնացորդները քշվեցին 1492-ին Գրանադայից, այդ ժամանակ Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և դարձավ Եվրոպայի ամենահզոր թագավորությունը 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին։
Շարունակական պատերազմները և այլ խնդիրները բերեցին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումը Իսպանիա քաոսի մեջ դրեց նրան, անկախության համար մղվող պայքարները քայքայեցին թագավորության մեծ մասը և դրեցին երկիրը քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց կործանարար քաղաքացիականպատերազմի պատճառով և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց տպավորիչ տնտեսական աճով։ ժողովրդավարությունը վերականգնվեց 1978թվականին պառլամենտական սահմադադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրոմիությանը և վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։

España անավանման, «իսպաներեն» ու «իսպանական» հոլովումների ծագման վերաբերյալ կան մի քանի կարծիքներ։ Հռոմեական կայսրության կողմից տրված Հիսպանիա անվանումը կարող է սերել բանաստեղծների կողմից օգտագործվող Հեսպերիա տերմինից, ինչպես նաև քանի որ հույների կողմից Իտալիան անվանվել է որպես «արևմտյան երկիր» կամ «երկիր, որտեղ արևը մայր է մտնում» (Հեսպերիա, եբրայերեն` Εσπερία) և Իսպանիան գտնվելով ավելի արևմտքում անվանել են Հեսպերիա Ուլտիմա:
Անվանումը նաև կարող է ունենալ Կարթագենյան ծագում Իսպանիհադ, որը նշանակում է «նապաստակների երկիր» կամ «ծայրամաս», հղելով որ Իսպանիան գտնվում է Միջերկրական ծովի վերջում։ Տարածաշրջանից պեղվել են նաև Հռոմեական Հադրիանոս կայսեր ժամանակաշրջանի մետաղադրամներ, որի վրա պատկերված էին կնոջ կերպար և նրա ոտքերի մոտ ճագար։ Կան նաև այլ տարբերակներ España անվանման հետ կապված, ըստ որի բասկերենԷզպաննա նշանակում է «ծայրամաս» կամ «սահման», մեկ այլ բացատրությամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Պիրենեյան թերակղզին գտնվում է Եվրոպայի արևմտյան սահմանին։
Հումանիստ Անտոնիո դը Նեբրիխան առաջ քաշեց մեկ այլ վարկած, ըստ որի Հիսպանիա բառը իբերերեն «Հիսպալիս» բառից է ծագել, որը նշանակում է «քաղաք արևմտյան երկրում»։