Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՈւրբաթ, 26.04.2024, 11:48
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի ցանկ
Главная » Файлы » Մեր նյութերը

ԿԱՐՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԵՎ ԾԱՂԿՈՒՄԸ
10.08.2013, 13:05



Հայոց թագավոր Աշոտ Ողորմածի (953—977) ժամանակ բարձրացել և Կւսրսի հետ մրցում Էր Ախուրյանի ներքին հոսանքի խորաձոր ափին աճող ու մեծացող Անի քաղաքը։
Երբ Աշոտ Գ-ը 961 թ. մայրաքաղաքը փոխադրեց Անի, Կարսի կառավարիչ նշանակվեց նրա եղբայր Մուշեղ Բագրատունին,որը 963 թ. իրեն հռչակեց Կարսի ու նրա գավառի թագավոր։
Աշոտ Գ-ը հարկադրված Էր ճանաչել նրա թագավորությունը, բայց որպես ենթակա իշխանություն։ Այսպես ստեղծվեց Կարսի ենթակա թագավորությունը, որը գոյատևեց մեկ դար (963 —1064)։
Անիում նստող «շահնշահը» համարվում Էր Վասպուրականի, Սյունիքի, Խւսչեն-Փառիսոսի, Կարսի և Տաշիր-Զորագետի թագավորությունների գահերեցը, իսկ հայ և վրաց Բագրատունիների նկատմամբ Անիի թագավորը համարվում Էր «ազգապետ», մի հանգամանք, որով հիմնավորվում Էր հայ Բագրաւոունիների գերադաս իրավունքները (IX—X դդ.) նաև վրաց Բագրատունիների նկատմամբ։
Ինչպես առաջներում Կարսում նստող սպարապետն ու իշխանաց իշխանները, լինելով Բագրատունյաց տոհմի լիիրավ ներկայացուցիչներ, իրենց համարում Էին Բագրատունյաց կենտրոնական թագավորության գահի օրինավոր ժառանգներ, ուստի ամեն պատեհ առիթի հանգես Էին գալիս նման հավակնություններով։ Օրինակ, Աշոտ Ողորմածի մահվանից հետո, երբ նրա եղբայր՝ Կարուց թագավոր Մուշեղը փորձեց բազմել Անիի շահնշահների գահին, Անիի ավագանին շտապեց գահ բարձրացնել մահացած Աշոտի որդուն՝ Սմբատ Բ-ին, որը բավական ուժեղ անձնավորություն Էր, և Մուշեղը հարկադրված եղավ հաշտվել ստեղծված դրության հետ։ Այժմ իրադրությունը փոխվել Էր. եթե մի ժամանակ Կարսը հայ Բագրատունիների ամենախոշոր ու տնտեսապես ամենազարգացած և ամենահարուստ կենտրոնն Էր, այժմ այդ դերն անցել Էր Անիին;Հայոց կենտրոնական թագավորության և նրան ենթակա Կարսի միջև բարեկամական փոխհարաբերություններին խանգարում Էին նրանց հարևան հայ, վրաց և արաբ տիրակալները, որոնք վախենում Էին Հայոց շահնշահների ուժեղացումից։
Այս տեսակետից բնորոշ Է այն վեճը, որ ծագել Էր Շատիկ սահմանային ամրության համար, որն ուներ կարևոր ռազմա-ստրատեգիական և տնտեսական նշանակություն և առիթ Էր հանդիսանում ռազմական ընդհարումների նրանց միչև, որից Էլ օգտվում Էին խալիֆայության ու Բյուզանդիայի դրածոները։
Հայոց շահնշահ Սմբատ Բ-ը փորձում է տիրանալ Շատիկ սահմանային .ամրությանը, Մուշեղը դիմում է Տայքի կուրաղապատ Դավթի (960 —1000) օգնությանը, և վեճը հարթվում է խաղաղ ճանապարհով, այսինքն Կարսի թագավորության հսկողության ներքո են թողնվում Անիի համար կենսական նշանակություն ունեցող Աղտոձոր լեռնանցքը և Շատիկ ամրոցը։
Այս ժամանակաշրջանում Դվինի ամիրաները ենթակա էին Սալարյաններին, որոնք, ուժեղանալով, ձգտում էին անկախանալ Բաղդատում նստող խալիֆաներից։ Խալիֆաները Շիրակի Բագրատունիներին իրենք էին շնորհել «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսները, որպեսզի սանձահարեն նաև մահմեդական ամիրաների անջատողական նկրտումները։ Այս հանգամանքը հաշվի չէր առել «Կարուց թագաւոր» Մուշեղը, որը Սմբատ Բ-ի դեմ հրահրում էր Դվինի ամիրա Սալարյան Աթուլ-Հառաչին։ Վերջինս 982 թ. Երևանի մոտ անցնելով Հրազդան գետը, հանկարծակի ներխուժում է Անիի թագավորության թիկունքը և հասնում մինչև Անի քա-ղաքը։ Ինչպես երևում է արաբական զորքի թիկունքում բարձրանում է հայ ժողովուրդը և օգնում Սմբատ Բ-ին ոչ միայն դուրս քշել թշնամուն Անիի մատույցներից, այլև ջախջախել նրան։
Անհրաժեշտ է նշել, որ Կարսի Մուշեղ թագավորը, ապա և նրա որդի Աբասը որոշ նկրտումներ ունեին Հայաստանի հյուսիս-արևելյան մասերում՝ Արցախի բարձր լեռնային անտառապատ բավիղներում գտնվող Փառիսոսի փոքրիկ թագավորության նկատմամբ։ Այդ ժամանակ այնտեղ թագավորում էին եղբայրներ Սենեքերիմ և Գրիգոր «Փառավոր», «Բարեպաշտ» պատվանունները կրող թագավորները, իսկ սրանց քույրը Կարսի թագուհին էր՝ Մուշեղ թագավորի կինը և Աբասի մայրը։
Փառիսոսի Սենեքերիմ և Գրիգոր Փառավոր եղբայրները, որ միասին էին թագավորում, մահացել էին և վաղ թե ուշ պետք է հարց առաջանար Փառիսոսի ժառանգության մասին։ Անշուշտ նման նկրտումներ կարող էին ունենալ Մուշեղն ու Աբասը։ Վերջինիս մայրը՝ Կարսի թագուհին կարող էր ժառանգորդ համարվել Փառիսոսի ապագա թափուր գահի։ Այժմ, երբ Աբասը գահ էր բարձրացել Կարսում, պետք է փայփայեր իրեն այն մտքով, որ մի օր նա իր գահին կմիացնի նաև Փառիսոսի ժառանգությունը։ Այս հանգամանքները նկատի ունենալով հասկանալի է դառնում այն մտերիմ և լավ հարաբերությունները, որ գոյություն ունեին Աբասի և իր «ազգապետ» Սմբատ Բ Տիեզե-րակալի միչև։
Ստեղծված իրադրության պայմաններում Անիի թագավորության նոր հզորացումը ձեռնտու էր նաև Կարսի գահակալի համար, ուստի հասկանալի են վասալական նորմալ հարաբերու-թյունները, որ գոյություն ունեին նրանց և Անիի շահնշահերի (այսինքն «արքայից արքաների») միջև։ Մուշեղի հաջորդը՝ նրա որդի Աբասը (984—1029) իր 45-ամյա գահակալության ընթացքում խաղաղ և լոյալ փոխհարաբերությունների մեջ էր Անիի շահնշահերի հետ և օգտվելով համե-մատաբար երկարատև խաղաղությունից, զբաղված էր իր երկրի ներքին հարցերով։
Աբասը առւսջին հերթրն ձգտում էր խաղաղություն հաստատել իր թագավորության մեջ։ Նա իր երկրում վերացնում է ավազակությունը, որն այնպիսի չափերի էր հասել, որ մարդիկ իրենք իրենց ունեցվածքի տերը չէին։ Ամենայն խստությամբ պատժում, ոչնչացնում է հանցագործներին և ապահովում երկրի խաղաղ ու հանգիստ կյանքը։
Աբասը հատուկ ուշադրություն է նվիրում զինված ուժերին և կարմիր գույնի հատուկ զինվորական համազգեստ է մտցնում։ Իր աշխարհազորով Աբաս թագավորը մասնակցում է հայոց և վրաց համատեղ ռազմական արշավանքներին՝ ընդդեմ Հարավային Հայաստանի արաբ ամիրաների (994 թ.); Կարսի փոքրիկ թագավորության վիճակն անկայունացավ Բյուզանդիայի ու վրաց Բագրատունիների միջև տեղի ունեցող արյունահեղ պատերազմների ժամանակ, որոնց պատճառը մահացած Գավիթ Կուրաղապատի ժառանգության շուրջ ծագած վեճն էր։ Այդ ընթացքում Կարսի թագավորության տարածքը, որ կռվող կողմերի համար ռազմաբեմ էր դարձել, խիստ ավերածությունների ենթարկվեց։ Սակայն դրւսնից հետո Կարսի թագավորությունը կարողացավ խաղաղությունը պահպանել նաև Աբասի որդու՝ Գագիկ Կարսեցու օրոք (1029 — 1065),
Գագիկ Կարսեցին սերտ ազգակցական կապեր ուներ ոչ միայն Շիրակի Բագրատունիների, այլև Տաշիր-Ջորագետի Կյուրիկյանների և Վասպուրականի Արծրունիների հետ։ Գագիկը փայփայում էր իր նախորդների ձգտումը՝ դառնալ հայոց «շահնշահ» 1045 թ., երբ ընկավ Անիի Բագ-րատունյաց կենտրոնական թագավորոլթյունը, Անիի վերջին թագավոր Գագիկը գտնվում էր Կոստանդնոպոլսում, իսկ Անի մայրւաքաղաքը ի վերջո հանձնվեց Բյուզանդիային, հայ Բագրատունիների ավագ ներկայացուցիչը մնաց Գւսգիկ Կարսեցին, որը և այնուհետև ձևա-կանորեն կրում է «շահնշահ» տիտղոսը։ Սակայն նրան ևս վիճակված էր նույն ճակատագիրը, ինչ որ նրա ավագ ազգակից անվանակից Գագիկ Բ-ին։ Գագիկ Կարսեցին վերջին թագավորն էր Կարսի գահի վրա։
Կարսի թագավորության տարածքը գրավում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան գավառները՝ Երասխ (Արաքս) գետի վերին հոսանքը, ներառյալ Ախուրյան գետի վերին և միջին հոսանքը, Չլդր լճի գոգահովտի հետ, ինչպես և վերջինիս արևմուտքից հարող Փոս գավառակը մինչև Կուր գետը; Թագավորության տարածքը՝ Կարսի սարահարթը՝ իր ընգգրկած հին հայկական ութ գավառներով բարձրադիր էր և ուներ խստաշունչ կլիմա։
Կարսի թագավորության կենտրոնական գավառը Վանանդն էր, որի անունով երբեմն այս պետական կազմավորումը կոչվում էր Վանանդի թագավորություն։ Կարսի թագավորության գավառները պաշտպանված Էին մի շարք ամրոցներով։ Հարավում տեղադրված Էին Հավնունյաց գավառը , որւոեղ գտնվում Էր Ավնիկ բերդը, Աղորի գավառը Հավճիչ ամրոցով։ նախկին Ար- շարունիքի արևմտյան մասն Էր կազմում Կեչրոր գավառը համանուն քաղաքով և ծառաքար ամրոցով։ Սուկավետ լեռնապարի, այժմ Հայկական պարի, հյուսիսային փեշերին Էր փռվում Զարեհավան գավառակը համանուն ավանով (հին հայկական Զարեհավան քաղաքի տեղում)։ Կաղզվան գավառը համանուն կենտրոնով հարուստ Էր աղի և մետաղների հանքերով։ Այն իր արևելյան մասով սահմանակից Էր Բագրատունիների բուն տիրույթներին, որոնց հետ կապվում Էր Հայկական պարի Աղտոձոր լեռնանցքով, որը պաշտպանված Էր Շատիկ ամրոցով։ Գտնվելով առևտրական ճանապարհների վրա, այս ամրոցը Կաղզվանի և Կողբի աղի և այլ ապրանքների արտահանությունից ու առևտրական քարավաններից մաքսեր գանձելու կետ Էր, ուստի,ինչպես ասվեց, կռվախնձոր էր դարձել բուն Բագրատունյաց և Կարսի թագավորությունների միջև։
Իր ութ գավառների սահմաններում Կարսի թագավորությունն ընդգրկում էր շուրջ 10 հազար քառ. կմ տարածություն և տնտեսական տեսակետից ներկայացնում էր մի ինքնամփոփ շրջան, որի կենտրոնն էր Կարս քաղաքը։ Այս քաղաքումն էր խփում այս փոքրիկ թագավորության զարկերակը, և դեպի այդ կենտրոնն էին ձգվում թագավորության բոլոր շրջանները։
Կարսի թագավորության գոյության շրջանը տնտեսական և մշակութային առավելագույն ծաղկման մի ժամանակաշրջան էր այդ փոքրիկ թագավորության համար։ Վանանդ գավառն իր բարձր լեռնային սարահարթով նպաստավոր պայմաններ ուներ երկրագործության և հացահատիկային բույսերի աճեցման համար։ Արաքսի հովիտը՝ հռչակավոր Երասխաձորը իր մեղմ և տաք կլիմայով հնարավորություն էր տալիս ունենալու զարգացած այգեգործություն և նրա հետ կապված գինեգործություն ու պարտիզագործություն։ Մեծրաց լեռների անտառները վաղուց ի վեր շի-նանյութ էին մատակարարում։ Կարմիր փորակ ջրբաժան լեռնաշղթայի և Արջո-Առիճ հրաբխային զանգվածի ալպյան մարգագետինները նպաստավոր պայմաններ էին ընձեռում անաս-նապահության զարգացման համար, մանավանդ, որ մոտերքում գտնվող Երասխաձորը (Երասխի կիրճը Կաղզվանի շրջակայքում) իր մեղմ կլիմայով լավ ձմեռանոց էր անասունների համար։
Կարսի թագավորությունում մեծ համբավ ուներ լեռնագործությունը։ Հայտնի էին պղնձի, արծաթի, արճճի և երկաթի հանքերը, հիմնականում Կեչուտն լեռներում, որոնց հիմքի վրա էլ քաղաքներում, հատկապես Կարսում, զարգանում էր արհեստագործությունը։ Զարգացող գյուղատնտեսության, լեռնագործության և արհեստագործության հիման վրա ընդլայնվում էր ապրանքափոխա-նակությունը, որը նպաստում էր քաղաքային կենտրոնների և առաջին հերթին մայրաքաղաք Կարսի վերելքին։
Категория: Մեր նյութերը | Добавил: Koms | Теги: Հայոց, աշխարհ, Կարս, Թագավորություն, Հարստություն, Իշխանություն
Просмотров: 1251 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024