Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՇաբաթ, 27.04.2024, 02:31
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի ցանկ
Главная » Файлы » Մեր նյութերը

Սյունյաց իշխանությունը
10.08.2013, 13:09





Фотография: Սյունյաց իշխանությունը 

IX դարի երկրորդ և X դարի առաջին կեսերին Սյունյաց իշխանությունը հանդիսանում էր հայ Բա գրատունիների թագավորության հավատարիմ վասալը, քանի որ անմիջականորեն սահմանակից լինելով Ատրպատականի արաբական ամիրայությանը, Սյունիքը զգում էր Բագրատունիների զո-րեղացած թագավորության հովանավորության անհրաժեշտությունը։ Բացի այդ Սյունիքը, հատ-կապես Գեղամա լճի ավազանը և գահերեցներին պատկանող Վայոց ձորն ու մյուս կալվածները, ավելի ու ավելի էին ներառնվում Այրարատի և Շիրակի տնտեսական ոլորտի մեջ, որը բարերար ազդեցություն էր ունենում նրանց քաղաքական փոխհարաբերությունների վրա։ Ոչ պակաս կարևոր դեր էր խաղում նաև հայ Բագրատունիների ճկուն և հովանավորական քաղաքականությունը Սյունյաց իշխանատան տների նկատմամբ։
Սակայն, ավատական կարգերի հետագա զարգացման ու խորացման, ինչպես նաև արտաքին ուժերի միջամտության հետևանքնով, դեռևս IX դարի վերջերից, թեկուզ և թույլ ձևով, իրենց զգացնել են տալիս Սյունիքի կենտրոնախույս ուժերը, որոնք ավելի ու ավելի վտանգավոր են դառնում X դսւրի կեսերից սկսւււծ։ Սյունիքը, լինելով լեռնային մի երկրամաս, իր տնտեսական զարգացմամբ որոշ չափով ետ էր մնում Հայաստանի կենտրոնական նւսհւսնգներից։ իսկ երբ Դվինից հարավ-արևելք ընկած շրջանում Արաքսի հովիւոն ընկւււվ արաբական ամիրայու-թյունների ձեռքր, նրա տնտեսական կապերը Հայաստանի կենտրոնկան նահանգների հետ նկատելիորեն թուլացան և որոշ չափով նպաստեցին նրա անջատողական ձգտումներին։ Վերոհիշյալ գործոններին եկան միանալու նաև հայ Բագրատունիների թագավորության ռազմական և քաղաքական ւոկարացումր, ամբողջ Հայաստանր Բագրատունիների թագավո-րության մեջ միավորելու գործի անհաջողությունը և Վասուրականի թագավորության առաջացումը, որոնց շնորհիվ այդ ձգտումներն առավել որոշակի ի հայտ եկան և հանգեցին Սյունյաց թագավորության հռչակմանը։
Դեռևս 890-ական թվականներին, լքելով Սմբատ արքային, Սյունյաց Վասակ Իշխանիկը հպատակվել էր Ատրպատականի ոստիկան Ափշինին։ Սակայն, երբ վտանգն անցել էր Վասակը կրկին ճանաչեց հայոց արքայի գերիշխանությունր։ Հավանաբար այդ տարիներին Վասակը նույնիսկ թագ էր ստացել Ափշինից:
Պառակտման նոր առիթը Նախճավանի հարցը եղավ, երբ Ապահունիքի Կայսիկների անհնա-զանդությունը 902 թ. ճնշելուց հետո Սմբատ Ա-ը Նախճավան քաղաքն իր շրջակայքով հանձնեց Վասպուրականի իշխանին։ Սյունիքը զրկվում էր շատ կարևոր տիրույթից, ուստի մի տարի սւնց Սյունյաց Սմբատ իշխանը գժտվեց թագավորից: Բայց գտնվելով Սմբատ Ա-ի և Վասպուրականի իշխանի զորքերի Սյունիք ներխուժելու սպառնալիքի ներքո և գիտակցելով իր թուլությունը, Սմբատ Սյունին կրկին հնազանդվեց հայոց թագավորին։
Սյունյաց Սմբատ իշխանի կյանքի վերջին տարիներին նկատվում էր գահերեց իշխանության թուլացում և Բաղքի գահակալ իշխանների քաղաքական ու տնտեսական զորեղացում։ Այս բանը իրեն առավել զգացնել է տալիս X դարի 70—8Օ-ական թվականներին։ Սմբատի մահից հետո, որր տեղի ունեցավ 942—949 թթ. միչև ընկած շրջանում, նրան հաջորդում է որդին՝ Վասակը, որը հորից ժառանգեց գահերեցությունը, Վայոց ձորն ու ճահոլկը և հավանաբար որոշ տիրույթներ հարակից գավառներում։ Չնայած այն հանգամանքին, որ գահերեցության իրավունքը ավելի ու ավելի անվանական էր դառնում, Վասակը դեռևս նկատելի ազդեցություն ուներ Սյունիքի մեծ մասում։ Վասակի տիրակալության շրջանը, սակայն, թաղված է մշուշի մեջ։ Ինչպես երևում է Սյունյաց գահերեց իշխանը նույնպես մասնակից է եղել Արաքսի հովտում տեղի ունեցած կարևոր քաղաքական իրադարձություններին;
Հարկ է նշել, որ Դվինի և նրանից հարավ-արևելք ընկած Արաքսի հովտի համար պայքարը, հայկական պետության և արաբական ամիրայությունների միջև, բախտորոշ նշանակություն ուն-եցավ Սյունիքի անջատական ձգտումների համար։
Տիրելով Դվինին ու նրանից հարավ ընկած Արաքսի հովտին, Սալարյանները X դարի կեսերին կարողացան զգալի ազդեցություն ձեռք բերել Հայաստանում։ Աշոտ Գ Ողորմած թագավորր 953 թ. Դվինը գրավելու անհաջող փորձից հետո, ըստ երևույթին նոր քայլեր է կատարում նրան տիրելու ուղղությամբ: 
Հավանաբար Վասակի որդիներն ընդունում են Սմբատի գահերեց իշխանությունը և շարունակում իշխել իրենց կալվածներում որպես սովորական իշխաններ։ 970-ական թվականների վերջին կամ 980-ականի սկզբին Սյունիքի քաղաքական կենտրոնը Վայոց ձորից տեղափոխվում Է Բաղք։
Սալարյան Աբու-լ-Հայջայից կրած պարտությունից հետո Հայոցթագավոր Սմբատ Բ-ի դիրքերը բավական թուլացան։ Այս քաղաքական իրադրության պայմաններում կրկին իրենց զգացնել տվին Սյունիքի անջատողական ձգտումները։ Սյունիքի մեծ մասին տիրացած Սմբատ գահերեց իշխանը, Ատրպատականի ամիրայի օժանդակությամբ, X դարի 80-ական թվականներին իրեն հռչակում Է թագավոր։ Թերևս Սմբատը թագադրվել է Աբու-լ-Հայջայի 982 թ. արշավանքի ժա-մանակ։ Սակայն դա պակաս հավանւսկան է թվում։ Իրենց մայրամուսւն ապրող Սալարյաններն այլևս Ատրպատականում մեծ ուժ չէին ներկայացնում։ Պետք է ենթադրել, որ Սմբատի թագադրությունը տեղի ունեցավ 987 թ., երբ Ատրպատականում իշխանության գլուխ բարձրացած Շադդադյաններից Աբու-լ-Հայջան հարյուրհազւսրանոց բանակով հարձակվեց Աբու-Դուլաֆի վրա և գրավեց նրան պատկանող Դվինն ու նրանից հարավ ընկած Արաքսի հովիտը, որը վերջինս խլել էր Սալարյան Աբու-լ-Հայջայից։ Դվինր գրավելուց հետո նա Սմբատ շահնշահից պահանգեց անցած տարիների հարկը, որն ստանալուց հետո ետ վերադարձավ։ նման պարագաներում Սմբատ Բ-ը ոչնչով չէր կարող խանգարել այն բանին, որ անջատման ձգտող Սմբատ Սահակյանր թագ ստանար Ատրպատականի աթաբեկից, որը կամենում էր դրանով թուլացնել հայկական պետականությունը, իսկ Առանի կամ Ռնայ ամիրան, այսինքն Գանձակի տիրակալը, ուներ նույն խնդիրները։
Սյունյաց Սմբատ արքան սկզբնապես ինքնուրույն Էր, սոսկ Բագրատունյաց թագավորների նկատմամբ և այն Էլ` շատ կարճ ժամանակով։
Սմբատ Սահւսկյսն թագավորի օրոք ձևավորվում է պետական կարգը, ստեղծվում են գործակալություններ, պետական պաշտոնեություն, կարգի է բերվում բանակը, հիմնվում են գատարաններ։ Մեզ տեղեկություններ են հասել իշխանաց իշխանի պաշտոնի վերաբերյալ։ Սակայն, ի տարբերություն հայ Բագրատունիների թագավորության, որտեղ իշխանաց իշխանը կարգավորում էր ավատատերերի միչև եղած վեճերը և գլխավորում իշխանների հավաքը, Սյունիքում վերջինիս գլխավոր պարտականությունը «ազատակոյտ զօրաց գլխավոր հրա- մանատար լինելն էր :
Սյունիքի թագավորություն հռչակելոլց շատ չանցած քաղաքական իրադրությունը փոփոխվեց; 988 թ. մահացավ Աբու֊լ֊Հայջա Ռավվադյանը։ Դրանից օգտվելով Գողթնի ամիրա Առու֊Դուլաֆը կրկին տիրեց Դվինին ու նրանից հարավ ընկած մերձւսրաքււյան հողերին և Խաչիկ կաթողիկոսի միջնորդությամբ դւսշն կնքեց Սմբատ Բ շահնշահի հետ։ Կորցնելով Ատրպատականի տիրակալի հովանավորությունը և շրջապատված լինելով Հայոց թագավոր Սմբատ Բ-ի ու նրա դաշնակից Գ-ողթնի ամիրայի սփրոււթներով , Սմբատ Սահակյււնը մի ելք ուներ՝ ճանաչել Սմբատ Բ շահնշահի վերադաս իրավասությունը Սյունիքի նկատմամբ։ Դրա վառ ապացույցն այն Ւ, որ Սյունյաց զորքերը հայկական բանակի կազմում մասնակցում են ափխազաց թագավորի դեմ Տայքի կուրապաղատ Դավթի, Հայոց Սմբատ Բ թաղավորի և վրառ Բսւգարատ Բ թագավորի կազմակերպած արշավանքին, որը տեղի ունեցավ 988 թ.:
Սմբատ Բ արքայի մահից հետո նրան հաջորղուծ Գագիկ Ա-ը ակտիվ պայքար մղեց կենտրո-նախույս ուժերի դեմ և ամրապնդեց Անիի թագավորությունը։ Հասկանալի Է, որ նա չէր կարող անտարբեր անցնել Սյունիքի անջատողական ձգտումների կողքով; Կարելի Է ենթսւդրել, որ Սմբատ Բ-ի մահից հետո Սյունյաց Սմբատ թագավորը Դավիթ Անհողինի նման անհնազանդություն Է ցուցաբերել, որը առիթ Է տվել Գագիկ արքային արշավելու Սյունիք և Սյունյաց տիրոջից խլելով իր` թագավորությանը միացնել Վայոց ձորը, ճահուկը, Ծղուկք գավառի մի մասը (Այւախ դավառ) և մի շարք այլ շրջաններ։ Այդ գավառներն իրենց աշխարհագրական դիրքով շատ կարևոր Էին Բսւգրատունյաց թագավորության համար և որ Գագիկ Ա-ը իրոք գրավել Էր դրանք երևում Է այն բանից, որ հետագայում,, թագավորության գոյության ամբողջ ընթացքում, չկա ոչ մի ուղղակի կամ ւսնուղղակի վկայություն այն մասին, թե Վայոց ձորն ու ճահուկը եղել են Սյունյաց թագավորության կազմում։
Այս արշավանքի ժամանակը որոշակի հայտնի չէ, սակայն, հավանաբար այն տեղի է ունեցել 990—992 թթ. այսինքն Գագիկ Ա-ի թագավորության առաջին տարիներին։ Արշավանքի արդյունքն այն եղավ, որ Վայոց ձորր Ծղուկքի մի մասը, Աղահեճքը, ճահուկը քաղաքական և տնտեսական սերսո կապերով կապվեցին Այրարատի ու Բագրատունյաց թագավորության այլ մարզերի հետ։ Դրա հետևանքով խիստ մեծացավ Դվին—Պարտավ ճանապարհի նշանակությունը։ Այս ճանապարհը, որն անցնում էր Վայոց ձորով, վերածվեց տարանցիկ առևտրի խոշոր ուղու։ Սյունյաց տերը այժմ չէր էլ մտածում հանդես դալ Հայոց թագավորի դեմ, որովհետև Գագիկ Ա-ը, տիրանալով նաև Դվինին և Արաքսի հովտին, աքցանի մեջ էր վերցրել Սյունյաց թագավորի տիրույթները։
Այս արշավանքից հետո Սյունյաց թագավորությունը ամփոփվեց որոշակի սահմանների մեջ, որոնք պահպանվեցին համարյա առանց մեծ փոփոխությունների, մինչև XII դարի սկիզբը։ Հարավ-արևելքում թագավորության սահմանը հասնում էր մինչև Հագարի գետը, իսկ հյուսիս-արևելքում, հավանաբար, մինչև Արցախի լեռների ջրաբաժանը։ Թագավորության հյուսիսում սահմանն անցնում էր Բռնակոթից հյուսիս-արևմուտք ընկած ջրաբաժանով, այնուհետև թագավորության մեջ առնելով Սյունիք բնակավայրը (այժմ՝ Սիսիանի Տեղ գյուղը), այն հասնում էր Արցախի լեռնաշղթան՝ հատելով Հագարի գետը։ Արևմուտքում սահմանն իջնում էր հարավ՝ Սյունյաց լեռների (Ջանդեզուրի լեռնաշղթա) ջրաբաժանով, իր մեջ էր վերցնում Երնջակ գավառի մեծ մասը, Շոռոթ նշանավոր բնակավայրը և կրկին Սյունյաց լեռների ջրաբաժանով հասնում մինչև Երասխ գետը։
Թեև Երնջակը X դարի սկզբին գրավվել էր Գողթնի ամիրայության կողմից, բայց, ինչպես երևում է, նույն դարի վերջին կրկին մտել էր Սյունիքի մեջ; Աշոտ Գ և Գագիկ Ա, տիրանալով Արաքսի հովտին, այդ նշանավոր ամրությունը, անկասկած, չէին թողնի օտար իշխանությունների ձեռքին։ Դրա օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Երնջակից շատ հեռու Շոռոթ բնակավայրը գտնվում էր թագավորության մեջ։ Ւնչ վերաբերում է թագավորության հարավային սահմանին, ապա այն խիստ որոշակի էր և անցնում էր Երասխ գետով։
Տասնմեկ տարի թագավորելուց հետո Սյունյաց Սմբատ թագավորը 998 թ. մահացավ և թաղվեց Տաթևի վանքում։
նրա կին Շահանդուխտը իր ամուսնու «հոգու փրկության)) համար 998 թ. .Տաթևի վանքին Է նվիրում Հաբանդ գավառի Տեղ գյուղը, որից կարելի Է եզրակացնել, որ նա այդ թվականին այլևս կենդանի չէր։
Սմբատ արքային հաջորդեց որդին՝ Վասակը։ Նա իր եղբորը՝ Սևադային, դարձնում է իշխանաց իշխան, իսկ նրանց մայրը՝ Շահանդուխտը դառնում է երիտասարդ թագավորի խնամակալը։ Վասակ արքայի իշխանության տարիներին Սյունիքը մի քանի տասնամյակ շարունակ խաղա-ղություն էր վայելում և զարգանում էր։
Վասակ թագավորի օրոք վերստին հզորացավ Տաթևի եպիսկոպոսապետությունը, որը խիստ թուլացել էր գյուղացիական շարժման և X դարի կեսերին հայոց Անանիա Մոկացի կաթողիկոսի բանադրանքի ու նրա կողմից եպիսկոպոսարանը ավերելու հետևանքով առաջացած անիշխանությունից։ Շատ տեղերում, ստանալով գավառների գահակալ իշխանների կամ օտար նվաճողների օժանդակությունը, հոգևոր առաջնորդները դադարել էին ճանաչել Տաթևի եպիսկոպոսի գերիշխանությունը։ Մաքենացոց վանքը հափշտակել էր Գեղարքունիքր, ինչ-որ մեկը տիրացել էր Վայոց ձորին և իրեն եպիսկուպոս հոչակել, իսկ Երնջակի ու Գողթնի հոգևոր առաջնորդները անկախացել էին Գողթնի ամիրայի օժանդակության շնորհիվ։ Օգտվելով Տաթևի եպիսկոպոսապետության այդ խիստ թուլացումից, շատ իշխաններ նրա կալված հանդիսացող գյուղերը նվիրել էին իրենց ազատներին։
Տաթևի եպիսկոպոսության նոր վերելքը բացատրվում է ոչ միայն Սյունլաց թագավորության առաջացմամբ, այլև հայոց Գագիկ Ա թագավորի՝ արտաքին քաղաքականության ասպարեզում ունեցած հաջողություններով։ Վասակ թագավորին հաջողվում է Տաթևի եպիսկոպոսա-պետությանը վերադարձնել նրա նախկին վիճակի համարյա բոլոր բնակավայրերը և հողերը կամ նրանց մեծագույն մասը։ Բացի Սյունիքի բուն գավառներից, Տաթևի թեմին էին ենթարկվում նաև Վանանդո, Բրգուատը, Նախճավանր, Ջուղան և Գողթնը, սակայն դրա հետ մեկտեղ նա զրկվում էր Աղահետք գավառից, որն անցել էր Աղվանից կաթողիկոսությանը; Գագիկ Ա թագավորի օրոք Սյունյաց թագավորը՝ չնայած իր տիտղոսին, հայկական պետության խոշոր ֆեոդալներից մեկն էր, լիովին ենթակա Հայոց թագավորին, որի անմիջական կալվածների մեջ էին գտնվում Տաթևի թեմին ենթակա մի շարք գավառներ։ Այսինքն քաղաքական, վարչական սահմանները միշտ չէ, որ համապատասխանում էին թեմական բաժանմանը։ X դարի վերջին և XI դարի սկզբներին Սյունիքում ծավալվում է լայն շինարարություն։ Տաթևի վանքում կառուցվում են բազմաթիվ հարակից շինություններ, գործատներ (արհեստանոցներ)։ 1000 թ, Սյունյաց թագուհի Շահան– դուխտը ավարտում է Վանադնի սբ. Ստեփաննոս եկեղեցու շինությունը, որի կառուցումն սկսվել էր դեռևս Սմբատ թագավորի օրոք։ Շատ շուտով այստեղ հավաքվում են մեծ թվով կրոնավորներ, իսկ Շահանդուխտ թագուհին եկեղեցու առջև կառուցում է աղոթատուն, համբարանոցներ ու գործատներ և պարսպում վանքը։ Վանքին են նվիրաբերվում բազմաթիվ անդաստաններ Վա– նադնում, Գոմեր ագարակը և զանազան թանկարժեք սպասքներ։ 1006 թ. Շահանդուխտի կրտսեր որդի Սևադան սրբատաշ քարերով կառուցել է տալիս կենտրոնագմբեթ մեկ այլ եկեղեցի՝ սբ. Կարապետ անունով, և գավիթ՝ նրա արևմտյան կողմում։ Անկասկած մեծ շինարարական աշխատանք է կատարվում նաև թագավորությսւն այլ մասերում և մասնավորապես Կապան մայրաքաղաքում։ Այն հանգամանքր, որ նախկինում բավականին անհայտ Կապանը վեր է ածվում քաղաքի, արդեն խոսում է նրա մեծացման և բարգավաճման մասին։ XI-XII դարերում այն հանդիսանում էր Հայաստանի միակ մեծություն ունեցող քաղաքներից մեկը, որտեղ անգամ զգալի թվով հրեաներ էին ապրում։
Գագիկ Ա-ի մահից հետո, երբ նրա Հովհաննես-Սմբատ և Աշոտ որդիները երկարատև պայքարից հետո բաժանեցին Հայոց թագավորությունը, կրկին աշխուժացան շրջակա մահմեդական իշխանությունները։ Սյունյաց թագավորությունը գտնվում էր Աշոտի թագավորության ոլորտում, սակայն XI դարի երեսնական թվականներից սկսւսծ այդ կախվածությունը միանգամայն ձևական բնույթ էր կրում։
Թե երբ է մահացել Վասակ թագավորը, ստույգ հայտնի չէ։ Ինչպես պարզվում է Տաթևի վանքի մի արձանագրությունից, նա 1043 թ. այլևս կենդանի չէր և թագավորում էր Սմբատը։ Ուսումնասիրողների մեծ մասը նրա մահը դնում են 1040 թ.։ Չունենալով արու ժառանգներ, ըստ երևույթին իր թագավորության վերքին տարիներին արդեն, Վասակ թագավորը պետական կառավարման մեջ է ներգրավում իր փեսա Աշոտ իշխանի որդիներ Սմբատին և Գրիգորին, որոնցից առաջինին կտակում է թագավորական գահը։ Սյունյաց պատմիչը վերոհիշյալ Սմբատին և Գրիգորին կոչում է Ավագ Աշոտյաններ, որոնց կալվածները գտնվում էին Ծղուկ գավառում։
Դառնալով թագավոր, Սմբատ Աշոտյանը (1040 —1044) իր եղբորն է հանձնում իշխանաց իշխանի պաշտոնը։ Նրա իշխանության հենց սկզբում Լոռու թագավորությունը ստիպված էր կենաց և մահու պայքար մղել Գանձակի ամիրայության դեմ։ 1022 թ. տիրանալով Դվինին, Շադ-դադյանները ոչ միայն կրկին հաստատվեցին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում, այլև աքցանի մեջ առան Սյունյաց թագավորությունը և Արցախի իշխանությունները։ 1040 թ. Շադդադյան ամիրա Աբու-լ-Ասվարը մեծ բանակով արշավում է Լոռու թագավորության վրա։
Ասպատակության վտանգի ենթարկված էր նաև Սյունիքը, և Սմբատը 1040 թ. 2 հագար զինվորներից բաղկացած մի զորաջոկատով մասնակցեց Դավիթ Անհողինի տիրույթների վրա արշաված Շադդադյան Աբու-լ-Ասվարի բանակի ջախջախմանը ։ Այս հաղթանակը որոշ չափով մեղմացրեց հարևան ամիրայությունների ճնշումը հայկական իշխանությունների նկատմամբ, միա- Ժամանակ բավականին բարձրացրեց Սյունյաց թագավորության հեղինակությունը։ Սակայն նրա թագավորության վերջին տարում՝ 1044 թ., ամենաւն հավանականությամբ օգտվելով Անիի թագավորության խիստ թուլացումից, Ատրպատականի, Արդաբիլի, Ահարի, Թալիշի ամի-րայությունների զորքերը ներխուժում են Սյունիք։ Անցնելով Երասխը, նրանք արագ շարժվում են հյուսիս ու ավերում Սյունիքի հոգևոր և մշակութային խոշորագույն կենտրոն Տաթևի վանքը։ Այս արշավանքը ոչ այնքան նվաճողական, որքան սոսկ ավարառուական բնույթ էր կրում։ Տաթևի վանքը, որն ուներ բազմաթիվ կալվածներ, բազում հարստություններ, թանկարժեք սպասներ, գրգռում էր Ատրպատականի իշխողների ախորժակը։ Վերոհիշյալ հարձակումից առաջ վանքում կային շուրջ 1000-ի չափ միաբաններ, ճգնավորներ, մեծաթիվ արհեստավորներ, որոնք աշխատում էին վանքի գործատներում։ Տիրանալով վանքին, թշնամիները սրի են քաշում վանականների մեծ մասին, որոնք չէին հասցրել փախչել, այրում և ավերում են Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցին և բազմաթիվ այլ շինություններ, փորձում են խորտակել Տաթևի վանքի նշանավոր շարժական սյունը, ոչնչացնում են գործատներն ու կից կառույցները և մեծ ավարով ետ վերա դառնում։ Հարձակման ժամանակ սյունաց մետրոպոլիտ Հովհաննեսը վանքում չէր։ Տաթև են ժամանում Սմբատ թագավորը, նրա եղբայր Գրիգորը, Սիսական աշխարհի բոլոր ազատներն ու գավառակալները։ Սրանց օժանդակությամբ մետրոպոլիտը շուրջ երկու տարվա ընթացքում վերականգնում է վանքն իր բոլոր շինություններով։ Վանքին նվիրաբերվում են նաև նոր կալվածներ։
Վանքի վերականգնումն ավարտվեց 1046 թ, երբ Սյունիքում արդեն թագավորում էր Սմբատ արքայի եղբայր Գրիգորը (1044—1084)։ Նրա օրոք Արցախի իշխանական ընտանիքների և Սյունյաց թագավորության միջև բարեկամական կապերը ամրապնդվում են, և Գրիգոր արքան ամուսնանում է Արցախի իշխան Մեծն Սևադայի դուստր Շահանդուխտի հետ։ Սյունիքը միառ-ժամանակ խաղաղ բարգավաճում ապրեց։
Սյունյաց թագավորության տարածքը նրա գոյության առաջին շրջանում, այսինքն մինչև Գագիկ Ա թագավորի արշավանքը, իր մեջ ընդգրկում էր Սյունյաց աշխարհի 12 գավառներից 9-ը՝ Վայոց ձոր, Ծղուկք, ճահոլկ, Հաբանդ (՚Զագեձոր), Երնջակ, Զորք, Բաղք, Արևիք և Կովսական։ Սակայն Գագիկ Ա-ը 991—992 թթ. խիստ նեղացրեց Սյունյաց թագավորության սահմանները և վերջինս իր կազմում պահպանեց միայն Ծղուկք գավառի մեծ մասը, Երնջակ գավառի մեծ մասը, Հաբանդը, Բաղքը, Զորքը, Կովսականը և Արևիքը։ Այսինքն, եթե սկզբնական շրջանում նրա տարածքը հավասար էր շուրջ 10.000 կմ2, ապա X դարի 90-ական թվականների ււկզբներին դարձավ շուրջ 5500 կմ2;
Վայոց ձորը Սյունյաց թագավորության մեջ մտնող ամենամեծ գավառն էր, համապատասխանում էր ներկայիս Եղեգնաձոր և Ազիզբեկովի շրջաններին ու Նախիջևանի Նորաշենի շրջանի հյուսիս-արևելյան մի փոքր հատվածին։ Այն սահմանակից էր հյուսիսում Գեղարքունիք և Սոդք, արևելքում՝ Վայկունիք և Ծղուկք, հարավում՝ ճահոլկ և արևմուտքում՝ Շարուր և Արած՜ գավառներին։ Զարգացած ֆեոդալիզմի շրջանում գավառի տնտեսական կենտրոնն էր Եղեգիս գյուղաքաղաքը, որի անառիկ միջնաբերդի ավերակները մինչև այսօր էլ պահպանվել են Սմբատաբերդ անունով։
Ծղուկ գավառը սահմանափակված էր արևելքից Աղահեճք, Հաբանդ և Բաղք, հարավից՝ Զորք և Երնջակ, արևմուտքից՝ ճահուկ և Վայոց ձոր և հյուսիսից՝ Վայկունիք գավառներով։ Համապատասխանում էր ներկայիս Սիսիանի և Գորիսի շրջանների հարավ-արևմտյան ոչ մեծ հատվածին։ 991—992 թթ. հետո Ծղուկք գավառի հյուսիսային մասը Գագիկ Ա Բագրատունին Վայոց ձորի և ճահուկ գավառի հետ միացնում է կենտրոնական թագավորությանը։ Գավառի կենտրոնն էր Սյունիք ավանը։ Այդտեղ էր գտնվում Տաթևի եպիսկոպոսապետությունը։
ճահուկը Սյունյաց թագավորության համար կարևոր տնտեսական և ռազմական նշանակություն ունեցող գավառներից էր։ Այն ամփոփված էր հյուսիսից Վայոց ձոր, արևելքից՝ Ծղուկք և Երնջակ, արևմուտքից և հարավից՝ Նախ֊ ճավան և Շարուր գավառների մեջ, և նրա միջով անցնում էր Նախճավանից Սյունիք տանող առևտրական ուղին։ Կենտրոնն էր ճահուկ ավանը (այժմ՝ Ջահրի)։
Հաբանդ կամ Ջագեձոր գավառը տարածվում էր Հագարու և Որոտան դե– սւերի միջին հոսանքի շրջանում և իր մեջ էր առնում Գորիսի շրջանի, ՍՍճ. Լաչինի շրջանի հարավային և ^անգելանի շրջանի հյուսիսային մասերի •աարածքը։ Ներկայումս օգտագործվող ^անգեղուր աշխարհագրական հասկացությունը Ջագեձորի աղավաղված ձևն է։ Հաբանդր սահմանակցվում էր հյուսիսում՝ ԱղաՀեձք, արևելքում՝ Արցախի Մյուս Հաբանդ, հարավում՝ Բաղք և արևմուտքում՝ Ծղուկք գավառներին։
Երնջակը Սյունյաց թագավորության անառիկ գավառներից մեկն էր։ Նրան էին սահմանակցում ճահուկ, Ծղուկք, Զորք, Գողթն և նախճավան գավառները։ Գավառի կենտրոնն էր Երնջակ խիստ անառիկ ամրոցը (այժմ՝ Ալինչակալա)։
Զորք գավառը ընդգրկում էր Ողջագետի և նրա ձախակողմյան վտակ Գեղվագետի ավազանները և սահմանակից էր հյուսիսում Ծղուկք, արևելքում՝ հաղթ, հարավում Կովսական և Արևիք ու արևմուտքում Երնջակ գավառներին։ Ջորքր Սյունիքի ամենալեռնոտ շրջանն էր՝ ծածկված խիտ և տեղ-տեղ կուսական անտառներով։ Այն Սյունյաց թագավորության առավել անմատույց և անառիկ գավառն էր։ Այստեղ էին գտնվում Բաղաբերդ նշանավոր ամրոցը և թագավորության մայրաքաղաբ Կապանը։
Բաղք գավառը սահմանակից էր հյուսիսում Հաբանգ կամ Ձագեձոր, արևելքում՝ Մյուս Հաբանդ, հարավում՝ Կովսական և արևմուտքում՝ Ձորը և Ծղուկք գավառներին։ Արևիք գավառը իր տարածքով համապատասխանում էր Մեղրու շրջանին։ Այն սահմանափակված էր Գողթն, Զորք, Կովսական գավառներով, իսկ հարավում՝ Երասխ (Արաքս) գետով։ Նրանց կենտրոնն էր Մեղրի ավանը։
Կովսական գավառը զբաղեցնում էր ՚\ափանի շրջանի հարավ-արևելյան և Ադրբ. Զանգելանի շրջանի հարավային մասերը։ Կովսականին սահմանւսկից էին Հյուսիսից Զորքը և Բաղքը, արևելքից և հարավից՝ Մյուս Հաբանգը և Պարսպատունիքը, արևմուտքից՝ Արևիքը։ Հարավից և արևմուտքից գավառի բնական սահմանն էին Արաքս և Հագարու գետերը:

Категория: Մեր նյութերը | Добавил: Koms | Теги: Հայոց, աշխարհ, Սյունյաց, Սյունիներ, Թագավորություն, Հարստություն, Իշխանություն
Просмотров: 1536 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024