Главная Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն Գրանցվել

Մուտք

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSSՇաբաթ, 27.04.2024, 01:18
Կայքի ցանկ

Տիգրան Մեծից մինչև

Տեսանյութեր

Տեսանյութեր

Նյութերի ցանկ
Главная » Файлы » Մեր նյութերը

Վասպուրականի Արծրունյաց թագավորություն
10.08.2013, 13:02


Фотография: X դարում Հայաստանի քաղաքական մասնատվածոլթյան և պառակտման առաջին օրինակը տվեց Վասպուրականը, որը դարձել էր ընդարձակ և տնտեսապես բարգավաճ մի իշխանություն։ Ւսկ առիթը Նախճավանի հարցն էր։
Ինչպես ասվեց, Նախճավանը 902 թ. Հայոց թագավորի կողմից շնորհվեց Աշոտ Արծրունի գահե-րեց իշխանին նրա ծառայությունների դիմաց, սակայն իբրև պայմանական և ոչ ժառանգական սե-փականություն։ Այս հանգամանքի ուժով Աշոտ Արծրունու մահից (904) հետո այն խլվեց Վասպու-րականից և քիչ հետո (թերևս 908 թ. սկզբներին) տրվեց Սյունիքին, որով խիստ սրվեցին հակա-սությունները Բագրատունիների և Արծրունիների միջև։
Արծրոլնիների կողմից գրավված Ամյուկ բերդը նրանց ձեռքից խլելուց և «բազում գանձով» միայն նրանց հանձնելուց հետո, նախճավանի ետ խլելը լցնում էր Արծրունիների համբերության բաժա-կը։ Սմբատ թագավորը մերժել էր Նախճավանը Գագիկին վերադարձնել, մինչդեռ Յուսուֆը 908 թ տվեց նրան թագ ու պսակ և, «ամենայն Հայոց թագավոր» տիտղոսը։ Իրականում Գագիկը թա-գավորեց Վասպուրականում, Մոկքում և հարևան մի քանի գավառներում, իսկ «ամենայն Հայոց թագավոր» տիտղոսը միջոց էր Գագիկին Սմբատ թագավորի դեմ հանելու։ Այսպիսով Յուսուֆը հասավ իր հետամտած նպատակին։ Հայաստանը պառակտված էր երկուքի։ Մուկտադիր խալի-ֆան Յուսուֆի ախորժակը Հայաստանի նկատմամբ ավելի գրգռելու միտումով 909 թ. նրան վե-րապահեց նաև Հայսւստանից հարկեր ստանալու և Բաղդադ փոխանցելու իրավունքը։ Սակայն հետագա իրադարձությունները, հայ ժողովրդի ազատազրական համառ պայքարի շնորհիվ, ինչպես տեսանք, անդաոնալիորեն թաղեցին թե խալիֆայի և թե Յուսուֆի ակնկալությունները։
Արծրունիներին իր կողմը գրավելով, Յուսուֆը պատերազմի նախապատրաստվեց՝ ընդդեմ Հայոց թագավորի։ Երբ Սմբատը նվերներով Յուսուֆի մոտ ուղարկեց Հովհաննես կաթողիկոսին Ատր-պատականի ամիրային Հայաստանի վրա արշավելու մտքից ետ պահելու առաքելությամբ. Համարյա նույն միջոցին Յուսուֆի մոտ եկավ Գուրգեն Արծրունին, որը , ընդհակառակը, պիտի հակազդեր կաթողիկոսի առաքելությանը։ Քիչ հետո Յուսուֆի մոտ է մեկնում նաև Գագիկը հա-վաստիացումներ տալով, թե կգործակցի Յուսուֆին Սմբատ թագավորի դեմ։ Եթե Յուսուֆի նպա-տակն էր՝ վերջ տալ Հայաստանի անկախությանը, ապա Արծրունիները ձգտում էին Բագրատուն-իներից խլելու ամենայն հայոց գահի արքայական մականը՝ հավատալով Յուսուֆի նենգ խոս-տումներին։
Յուսուֆի մտայնությունը երևան եկավ նախ նրանով, որ Նախճավանր փոխանակ Արծրունիներին զիջելու, տվեց իրեն հավատարիմ մի ամիրայի, որպեսզի Դվին-Նախճավան-Գողթն ամիրայու-թյունների միջնորմով ապահովապես անջատի Վասպոլրականն ու նրան կից շրջանները Բագրա-տունիների թագավորությունից։ Յուսուֆը Գագիկ Արծրունու հրամանատարությամբ Հայոց թագա-վորի դեմ է ուղարկում մի բանակ, որը, սակայն, շոշափելի հաջողության չի հասնում; Տուր են անց-նում Բագրևանդին տիրանալու Գագիկի ջանքերը։ Յուսուֆի բանակը շարունակում է իր խժդժու-թյունները Հայաստանում։
Հայ ժողովուրդը խորին ատելությամբ է լցվում Յուսուֆի և նրան գործակցող Արծրունիների դեմ։ Խմորվող իրադրությունը ոչ մի լավ բան չէր խոստանում վերջիններիս։ Յուսուֆը ոչնչացնում էր իրեն հանձնված հայ իշխաններին։ Հերթն, անշուշտ, Արծրունիներին էլ կհասներ։ Ուստի վերջին-ներիս ոչինչ չէր մնում, քան լքել Ատրպատականի տիրոջը։ 912 թ. ամռանը Արծրունիները հեռա-ցան Վասպուրական։
Արծրունիներին հարկ չեղավ երկար սպասել Յուսուֆի հարձակմանը։ Վերջինս, Աշոտ Երկաթից պարտություն կրելուց հետո, 914 թ. գարնանը զենքն ուղղեց Վասպուրականի դեմ։ Այստեղ, ան-շուշտ, հանկարծակիի չեկան, որքանով պաշտպանողական որոշ քայլեր արդեն արված էին։ Բացի դրանից, Աշոտ Երկաթի խիզախ արարքները խրախուսում էին վասպուրականցիներին։ Գագիկ թագավորր եղբոր հետ վճռական և հաջող դիմադրություն կազմակերպեց Պարսկահայքի վրայով երկիր խուժած Յուսուֆի զորաջոկատների դեմ։ Դվինում որջ դրած Յուսուֆը քաջարի վասպոլրականցիների դեմ է նետում նաև Հերի, Բագրևանդի ու Մարանդի ամիրաներին, սակայն հաղթանակը դարձյալ շահում են հայերը։ Այնուհետև Յուսոլֆն անձամբ վասպուրականցիների դեմ է առաջնորդում մի ստվար բանակ։
Ռազմապես անհամեմաւոելիորեն հզոր հակառակորդի հետ բաց դաշտում բախումներից խույս տալով, Գագիկ թագավորը առաջին հերթին ժողովրդին հեռացնում է անմատույց վայրեր, քանի որ Յուսուֆն սպառնացել էր առանց խտրության սրի քաշել բոլորին։ Վասպուրականցիներից զենք կրելու ընդունակ մասը զինավառ մանր խմբերով բարձրանում է լեռները, անսպասելի հարձա-կումներով ջլատում թշնամու ուժերը և երկամսյա համառ դիմադրությունից հետո՝ 914 թ, աշնանը Վասպուրականից դուրս է շպրտում թշնամուն;Մուկտադիր խալիֆան, որ տեղյակ էր Հայաս-տանում զարգացող իրադարձություններին, անհնազանդ Յուսուֆին հակակշիռ, ջանում է իր արքունիքի հետ կապել Գագիկ Արծրունուն, այս անգամ արդեն Միջագետքի ամիրայի միջոցով, որի ձեռքով 914 թ. աշնանը նա առաջին անգամ Գագիկին ուղարկում է թագ և արքայական զգեստներ։
Հաջողություններից թևավորված Գագիկ Արծրունին, օգտվելով Բագրատունինեոի թուլությունից, նույն ժամանակ Վասպուրականին է միացնում Բագրևանդ, Կոգովիտ, Արտագ և Մասյացոտն գա-վառները։
Դիվանագիտության մարզում ևս Արծրունի գահակալը հասավ ակնառու հաջողությունների, օգ-տվելով Յուսուֆի և խալիֆայի միջև ծայր առած հակասություններից։ 919 թ, երբ խալիֆայի զորա-պետ Մունիսը պատժարշավի էր ելել Ատրպատականի դեմ, խալիֆան կրկին թագ է ուղարկում Գագիկ Արծրունուն, իսկ Յուսուֆը բանտ է նետվում։
Գագիկը ինքնուրույն քաղաքականություն է վարում նաև Յուսուֆի հաջորդ Սբուքի օրոք, որը կամեցավ զենքի լեզվով խոսել Վասպուրականի տիրոջ հետ, բայց վերջինս քիչ ուժեր չուներ և կարողացավ բանակցություններով կանխել թշնամու հարձակումը։ Կնքված հաշտությամբ Սբուքը, փաստորեն, հրաժարվեց Վասպուրականի նկատմամբ գերիշխանություն ձեռք բերելու մտքից։ Գագիկն ու Սբուքը դաշնակիցներ դարձան, սակայն դա սոսկ հաշտության, խաղաղության դաշինք էր։
Գագիկի թագավորության տարիներին բարենպաստ հանգամանքների բերումով կատարվեցին շինարարական ծավալուն աշխատանքներ։ Առաջին աշխատանքները ձեռնարկվեցին տակավին Գագիկի գահերեցության տարիներին (904—908)։ Այս շրջանում ամենից առաջ Արծրունիների ուշադրության առարկան է դառնում հրաշալի դիրք ունեցող Ոստան քաղաքը, որի ավերված միջ-նաքերդը վերաշինելուց հետո, նորոգվում է նաև քաղաքի Աստվածածին եկեղեցին։ Գագիկ Արծ-րունին ավելի խոշոր աշխատանքներ է ձեռնարկում Վան քաղաքում։ նախ հոգ է տարվում քաղա-քի միջնաբերդի՝ «Ամրական քարանձավի» վերաշինության մասին։ Միջնաբերդում շինվում են ե-կեղեցիներ և դեպի ջրամբարը տանող սանդուղք։ Այնուհետև Վարագա լեռան ստորոտնե-րից քարաշեն ստորգետնյա ջրմուղ է անցկացվում դեպի Վան։
Գագիկ Արծրունին այս շրջանում ավարտում է նաև Վանի ժայռաբերդում իր հոր սկսած պալատի շինությունը, որն ուներ պերճաշուք հորինվածքով ոսկեզօծ սրահներ։ Շքեղազարդ էր նաև ճուաշ-ռոտ գավառի Գետն ավանում կառուցված խրախճատեղին, որը, փաստորեն, Արծրունիների ա-մառային հանգստավայրն էր։ Արծրունիների ձմեռոց Մարական ավանում, որը գտնվում էր Արաքսի վտակ Կարմիր գետի ափին, կառուցվում է ամուր միջնաբերդ՝ շքեղ ապարանքով, մեր-ձակա զբոսատեղիներով։ Ռշտունիքի Մահռաշտ գյուղում, Ադամակերտում կառուցվում են վան-քեր, իսկ Օձ կոչվող ձորի գլխին հիմնվում է Գագկակերտ ձեռակերտը, ուր տեղափոխվում են ամբողջ գյուղեր՝ իրենց բնակիչներով։
Ավելի բեղուն Էր 919 թ, Վասպուրականում ծավալված շինարարության երկրորդ շրջանր, որը պսակվեց ճարտարապետական մեծագործություններով։ Դարձյալ առաջին հերթին գահանիստ Ոստանն Էր ուշադրության կենտրոնում; Քաղաքի միջնաբերդը վերաշինելով վերածվում Է թագա-վորական դղյակի։
Ծավալուն շինարարական աշխատանքներ են կատարվում Աղթամարում։ Կղզում Արծրունի թա-գավորը հիմնադրում Է նույնանուն քաղաքը՝ իր նավահանգստով։
Կառուցվում են քաղաքացիական բնույթի այլ շինություններ, որոնցից ամենանշանավորը արքա-յական պալատն Էր։ Պալատն ուներ մի շարք օժանդակ շինություններ՝ ամրապարիսպ, շտեմա-րան, համբարանոց, զինապահեստ, հանգստի տեղեր։Իր նոր գահանիստին Էլ ավելի մեծ կշիռ հաղորդելու համար, Գագիկ Արծրունին քաղաքացիական շինություններն հիմնականում ավար-տելուց հետո, 919 — 921 թթ. կառուցել Է տալիս Աղթամարի հոյակերտ տաճարը, շքեղորեն զարդարելով բազմազան քանդակներով։
Վասպուրականի թագավորությունը Հայաստանի գավառական թագավորությունների շարքում ամենախոշորն Էր։ Գագիկ Արծրունու օրոք նրա տարածքը ձգվում Էր հյուսիսից հարավ՝ Արաքսից մինչև Կորդվաց լեռները և արևմուտքից արևելք՝ Վանա լճից մինչև Կապուտան (Ուրմիո) լիճը։ Հարավում նրա սահմանային գավառներն Էին Մոկաց աշխարհի հարավային շրջանները, Կորճայ-քի ճսյհոկ գավառի հարավային սահմանը կազմող Մեծ $ավ գետը, արևելքից՝ Պարսկահայքի արևմտյան մի քանի շրջանները՝ Կարմիր գետի ավազանով։ Այնուհետև Կարմիր գետի և Արաքսի միախառնման կետից սահմանը Արաքսով ձգվում Էր մինչև Արտաշատի մոտերքը, ապա թեքվե-լով դեպի հարավ-արևմուտք՝ Աղիովիտ գավառի արևմտյան մասով հասնում Վանա լճին։ Թագա-վորության հիմնական մասն Էր Վասպուրականը, որը Մեծ Հայքի խոշորագույն նահանգն Էր և ուներ 35 գավառ։ 
Վասպուրականին բնորոշ են լեռնածին սարահարթերը, լեռների արանքում սեղմված բարձրադիր հովիտները, որոնց միջով անցնող ոչ մեծ գետերի ջրերը կյանք են տալիս նրանց։ Վանա լճի ափե-րին փռվող հովիտների կլիման մեղմ է, նպաստավոր երկրագործության, մանավանդ պտղատու և խաղողի այգիների մշակման համար։ Լեռնային արոտները հնարավորություն էին ընձեռում անաս-նապահության զարգացման համար։
Բացի Վասպուրւսկանից Արծրունյաց թագավորության կազմի մեջ մտնում էին նաև Մոկք նահանգը, Պարսկահայքի Տամբեր և Ըռնա գավառները,Հեր և Բագրևանդ գավառների մի մասը։ Կորճայք նահանգից Վասպուրականի թագավորության մեջ մտնում էին ճահուկ և Փոքր Աղ-բակ գավառները և այլև։ Գագիկ Արծրունու օրոք Վասպուրականի թագավորությանը միացվեցին Այրարատի Կոգովիտ, Բագրևանդ և Մասյացոտն գավառները, որոնք հետագայում անջատվեցին։ 1000 թ. թագավորությանը միացվեցին նաև Խլաթը, Մանազկերտը, Բերկրին, Արճեշը և Արծկեն իրենց շրջակայքով։

Категория: Մեր նյութերը | Добавил: Koms | Теги: Հայոց, Արծրունիներ, աշխարհ, Վասպուրական, Թագավորություն, Հարստություն, Իշխանություն
Просмотров: 1665 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Փնտրել

Armenian Kingdom o

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսանյութեր

Տեսադարան

Մեր Հարցումը
Գնահատեք կայքը
Всего ответов: 28

Վիճակագրություն

Առցանց ընդամենը 1
Հյուրեր 1
Օգտատերեր 0

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներն առանց հետադարձ հղման արգելվում են © 2024